Հաննովեր[2] (գերմ.՝ Hannover [haˈnoːfɐ]), քաղաք Գերմանիայում, Ներքին Սաքսոնիայի վարչական կենտրոնը։ Հաննովերն ունի մոտ 530 000 բնակչություն, գտնվում է Հյուսիսային ծովից 160 կմ իսկ Բալթիկ ծովից 200 կմ հեռավորության վրա։ Ամենաբարձր կետը Քրոնսբերգ լեռն է՝ 118 մ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 8,7 °C, տեղումները 644 մմ։
Մակերեսի 34,1 %-ը կազմում են կառույցները, 15,5 %-ը կոմունիկացիաները, 11,4 %-ը անտառները, 14,7 %-ը այլ կանաչապատ տարածքները, 15,8 %-ը գյուղատնտեսական տարածքները և այգիները։