Պադերբորն
Պադերբորն | |||||
Paderborn | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Մակերես | 179,59 կմ² | ||||
ԲԾՄ | 94±1 մետր | ||||
Բնակչություն | 148 677 մարդ (2016) | ||||
Խտություն | 827,9 մարդ/կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 05252, 05254, 05251, 05293 | ||||
Փոստային դասիչ | 33098–33109 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PB | ||||
Պաշտոնական կայք | paderborn.de(գերմ.) | ||||
| |||||
Պադերբորն (գերմ.՝ Paderborn [ˈpaːdɐˌbɔʁn], ստորին գերմաներեն՝ Patterbuorn, Paterboärn)՝ քաղաք Գերմանիայում, գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հյուսիս-արևելքում։ Մինչև 1802 թվականը եղել է Պադերբորնյան եպիկոպոսություն-իշխանության մայրաքաղաքը։ Ներկայումս հանդիսանում է Պադերբորնի արքեպարքիայի մայրաքաղաքը։ Պադերբորն համայնքի կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը։ Գտնվում է Արևելյան Վեստֆալիա-Լիպպե (գերմ.՝ Ostwestfalen-Lippe) տարածքի կենտրոնում՝ Դետմոլդ վարչական շրջանում և ունի շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Բնակչությունը կազմում է 143.659 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադերբորնը տեղակայված է Վեսթֆալյան ցածրավայրի հյուսիս-արևելյան մասում, Լիպպե գետի անմիջական հարևանությամբ՝ Պադեր գետի վրա, հյուսիսից հարավ ձգվող Պադերբորնյան սարահարթի և արևելքում գտնվող Էգգե լեռան ստորոտներին։ Քաղաքի անունը ծագել է Պադեր գետից, որը սկիզբ է առնում ավելի քան 200 աղբյուրներից և ունի ընդամենը 4 կմ երկարություն և հանդիսանում է Գերմանիայի ամենակարճ գետը։ Վերոնշյալ գետերից բացի քաղաքի տարածքում կան նաև մի քանի լճեր՝ Ալտենզեններզեե, Լիպպեզեե, Պադերզեե, Նեսթհաուզերզեե,Ռոթեզեե, Հաբիհթզեե, Թալեզեե, Ֆիշթայհե։ Քաղաքի ամենաբարձր կետը գտնվում է Նոյենկաբեն շրջանում՝ 347 մ, իսկ ամենացածր կետը Զանդ շրջանում՝ 94 մ։
Քաղաքից ոչ հեռու գտնվում է Վեվելսբուրգ ամրոցը։
Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադերբորնին սահմանակից են մի քանի քաղաքներ և համայնքներ։ Հյոֆելհոֆ, Բադ-Լիպշպրինգե, Ալտենբեկեն, Լիխտենաու, Բորխեն, Զալցկոտտեն և Դելբրյուկ համայնքները պատկանում են Պադերբորն շրջանին։ Այդ պատճառով քաղաքի բնակչությունը գերազանցում է 100 000-ը։ Այժմ քաղաքը պատկանում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի միջին մեծության քաղաքների շարքին։ Միաժամանակ Պադերբորնը համարվում է Գերմանիայի շրջանային ենթակայության երկրորդ խոշոր քաղաքը՝ Նոյսից հետո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- 777 — գերմանական պառլամենտի նստավայրի հիմնում Կառլոս Մեծի գլխավորությամբ։
- 799 — Կառլոս Մեծի և Հռոմի պապ Լեվոն III-ի հանդիպում։ Պադերբորն եպիսկոպոսության հիմնում։
- 836 — սուրբ Լիբորիոսի մասունքների տեղափոխում Լե-Մանից Պադերբորն։
- 1009—1015 — Պադերբորնյան տաճարի շինարաություն։
- 1180 — քաղաքային ամրոցի պարիսպների շինարարություն։
- 1190—Պադերբորնում ծնվեց երանելի Իորդան Սաքսոնացին, առաքյալների օրդենի երկրորդ գլխավոր մագիստրոսը սուրբ Դոմինիկոսից հետո։
- 1295 — անդամություն Հանզային։
- 1612 — Թեոդորիանումի հիմնադրում։
- 1613—1618 — քաղաքային ռատուշայի շինարարություն։
- 1614 — ճիզվիտների համալսարանի ստեղծում։
- 1630 —Ֆրիդրիխ ֆոն Շպեեն պադերբորնյան ճիզվիտների դպրոցում գրում է իր «Cautio Criminalis» աշխատությունը։
- 1803 — Պադերբորնյան իշխանություն-եպիսկոպոսությունը անցնում է Պրուսսիային։
- 1807—1813 Պադերբորնը անցնում է նապոլեոնյան Վեստֆալիա թագավորությանը։
- 1816 — 1815 թվականի Վիենյան կոնգրեսից հետո Պադերբորնը վերածվում է շրջանային նստավայրի։
- 1818 — Պրուսական կառավարության կողմից Պադերբորնյան համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի կազմալուծում։
- 1850 — Համմ քաղաքին միացնող Վեստֆալյան թագավորական երկաթգծի հիմնադրում։
- 1853 — Համմ-Պադերբորն-Կասսել երկաթգծի բացում։
- 1879 — Դյորեն ավանի միացում (Բենհաուզեն համայնք)։
- 1898 — Բյուրեն քաղաքը միացնող երկաթգծի բացում։
- 1902 — Բիլեֆելդ քաղաքը միացնող երկաթգծի բացում։
- 1906 — Լիպպշպրինգե քաղաքը միացնող երկաթգծի բացում։
- 1945 — հունվարի 17-ին և մարտի 25-ին դաշնակիցների օդային ուժերի ռմբակոծման արդյունքում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց։
- 1969 — Մարիենլո և Վեվեր համայնքների միացում։
- 1972 — Պադերբորնյան համալսարանի հիմնադրում։
- 1975 — Քաղաքի բնակչությունը անցավ 100 000 շեմը։
- 1996 — Հովհաննես Պողոս II պապի այց։
- 2001 —Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ երեկույթ՝ մոտ 20 000 մարդ Պադերբորնյան համալսարանի տարածքում, MTV ալիքով ուղիղ եթեր։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադերբորնի քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային խորհուրդ և քաղաքապետ ընտրվում է 5 տարին մեկ։
[1] | 2009—2014 | 2004—2009 | 1999—2004 | 1994—1999 | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Կուսակցություն | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը |
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն | 29 | 43 % | 30 | 53 % | 32 | 55 % | 31 | 50 % |
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցություն | 13 | 19 % | 13 | 22 % | 15 | 25 % | 17 | 28 % |
Կանաչների կուսակցություն | 10 | 15 % | 6 | 10 % | 5 | 8 % | 7 | 11 % |
Ազատ դեմոկրատների կուսակցություն | 8 | 12 % | 4 | 6 % | 2 | 5 % | 0 | 4 % |
Անկուսակցականներ | 3 | 4 % | 3 | 5 % | 4 | 7 % | 4 | 7 % |
Պադերբորնի դեմոկրատական նախաձեռնություն | 5 | 7 % | 2 | 4 % | - | - | - | - |
Ընդամենը | 68 | 100 | 58 | 100 | 58 | 100 | 59 | 100 |
Մասնակցություն | 45 % | 48 % | 50 % | 80 % |
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով Պադերբորնի բնակիչների 55 % կաթոլիկներ էին, 20 % բողոքականներ և 25 % այլ դավանանքի հետևորդներ։ Պադերբորնում կա երկու իսլամադավան համայնք և հրեական մեկ համայնք՝ սինագոգով։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- Պադերբորնյան համալսարան Archived 2014-06-29 at the Wayback Machine.
- Դիտորդների Եվրոպական խորհուրդ
- Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի բարձրագույն կաթոլիկ ուսումնարան
- Աստվածաբանական ֆակուլտետ
- Իոհան Ադամ Մյոլերի էկումենիկ ինստիտուտ
- Կրթական կենտրոն
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Benteler AG (պողպատ/խողովակներ,ավտոմոբիլային տեխնիկա);
- Claas (գյուղատնտեսական տեխնիկա);
- Fujitsu Siemens Computers;
- Hella (ավտոմոբիլների լուսային սարքավորումներ);
- Sagem Orga (սմարթ-քարտեզներ);
- Orga Systems GmbH[2] (ծրագրային ապահովում,համակարգային ինտեգրացիա).
- Siemens AG (Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա);
- Stute (սննդամթերք);
- Wincor Nixdorf AG (բանկոմատներ);
- Deutsche Bahn AG (երկաթուղային տրանսպորտ)
Քաղաքի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադերբորնի զինանշանն իրենից ներկայացնում է 4 ուղղահայաց ոսկեգույն սյուներ, որոնք գծված են կարմիր ֆոնի վրա՝ ոսկե խաչով կարմիր վահանի տակ։ Քաղաքի ավանդական գույներն են համարվում կարմիրը և դեղինը։ Զինանշանը հաստատվել է 1931 թվականին՝ Պրուսիայի ներքին գործերի նախարարության կողմից։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա Լե-Ման — Ֆրանսիա, 836 թվականից, Եվրոպայում քաղաքների ամենահին համագործակցությունը, պաշտոնական՝ 1967 թ։
Մեծ Բրիտանիա Բոլթոն — Մեծ Բրիտանիա, 1975 թ.
ԱՄՆ Բելվիլլ, Իլլինոյս — ԱՄՆ, 1990 թ։
Իսպանիա Պամպլոննա — Իսպանիա, 1992 թ։
Լեհաստան Պշեմիսլ — Լեհաստան, 1993 թ։
Հունգարիա Դեբրեցեն — Հունգարիա, 1994 թ։
Չինաստան Ցինդաո — Չինաստան, 2003 թ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայքեր (գերմաներեն)[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Paderborn Վիքիպահեստում |
---|
- Պադերբորն քաղաքի պաշտոնական կայքէջ
- Կայսերական պալատի թանգարան
- Գերմանական տրակտորների թանգարան
- Ոսկերչական արվեստի թանգարան
- Հայնց Նիքսդորֆի համակարգչային տեխնոլոգիաների թանգարան
- Քաղաքային ռատուշայի վեբ-տեսախցիկ Archived 2007-03-06 at the Wayback Machine.
|