Բեկեշչաբա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Բեկեշչաբա | |||||
| Békéscsaba | |||||
| |||||
| 46°41′0″N 21°5′0″E / 46.68333°N 21.08333°E | |||||
| Երկիր | |||||
| Մարզ | Բեկեշ | ||||
| Համայնք | Békéscsaba District? | ||||
| Քաղաքապետ | Պեթեր Սարվաշ | ||||
| Առաջին հիշատակում | 1330 | ||||
| Մակերես | 193,93 կմ² | ||||
| ԲԾՄ | 99 մ | ||||
| Խոսվող լեզուներ | Հունգարերեն | ||||
| Բնակչություն | 60 571 մարդ (2014) | ||||
| Խտություն | 328,73 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Հեռախոսային կոդ | (+36) 66 | ||||
| Փոստային ինդեքս | 5600 | ||||
| Փոստային դասիչ | 5600 | ||||
| Պաշտոնական կայք | bekescsaba.hu(հունգարերեն)(գերմ.)(անգլ.) | ||||
|
| |||||

Բեկեշչաբա (հունգ.՝ Békéscsaba, ռում.՝ Bichişciaba, սլով.՝ Békéšska Čaba), քաղաք Հունգարիայի հարավարևելյան մասում՝ Կյորյոշ վտակի մոտ։ Բեկեշ մարզի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը 60571[1] մարդ է։
Աշխարհագրություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելքում, Բուդապեշտից 180 կմ դեպի հարավ-արևելք, Սեգեդից 90 կմ դեպի հյուսիս-արևելք և Դեբրեցենից 100 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ռումինական սահմանից գտնվում է 15 կմ դեպի արևելք, իսկ ռումինական Արադ քաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։
Բեկեշչայի միջով անցնում է Տիմիշոարա - Արադ - Սոլնոկ - Բուդապեշտ երկաթուղին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջում քաղաքի բնակչության մեծ մասը կազմում էին սլովակները. 1880 թվականի մարդահամարի տվյալներով Բեկեշչաբայում բնակվում էր 25 հազար սլովակ և միայն 6,5 հազար հունգարացի։ Ներկայումս քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը հունգարացիներ են (93,8 %)։ Բեկեշչաբայում սլովակները կազմում են 6 %, մյուս ազգությունները (գնչուներ, գերմանացիները, ռումինացիները, սլովեններ և այլք) չեն գերազանցում քաղաքի ընդհանուր բնակչության 1 %-ը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը երկաթուղային հանգույց է։ Զարգացած է տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերությունը, գործում է հաստոցաշինական գործարան։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարոկկո եկեղեցի (XVIII դար)
- Քաղաքային քաղաքապետարան (ճարտարապետ Միկլոշ Իբլ, 1873 թվական)
- Միխայ Մունկաչիի թանգարան
- Մոր Յոկաիի անվան թատրոն
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Чаба». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկեշչաբա» հոդվածին։ |
| ||||||||||
|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
