Կապոշվար
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կապովշար | |||||
Kaposvár | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Շոմոդ | ||||
Համայնք | Kaposvár District?[1] | ||||
Քաղաքապետ | Կարո Սիտա | ||||
Մակերես | 113,59 կմ² | ||||
ԲԾՄ | 82 մ | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Խոսվող լեզուներ | հունգարական | ||||
Բնակչություն | 64 872 մարդ (2014) | ||||
Խտություն | 598,80 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 082 | ||||
Փոստային ինդեքս | 7500 | ||||
Փոստային դասիչ | 7400 | ||||
Պաշտոնական կայք | kaposvar.hu | ||||
| |||||
Կապոշվար (հունգ.՝ Kaposvár, գերմ.՝ Kopisch, Ruppertsberg, Ruppertsburg, թուրքերեն՝ Kapoşvar), քաղաք Հունգարիայում, Բուդապեշտից 189 կմ դեպի հարավ-արևմուտք, Շոմոդ մարզի վարչական կենտրոն։ Քաղաքը գտնվում է Կապոշ գետի վրա։ Քաղաքի բնակչությունը 64 872[2] մարդ է (2014)։
Աշխարհագորւթյուն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապովշարը գտնվում է Հարավային Տրանսդանիբույայում, Բուդապեշտից 190 կմ դեպի հարավ-արևմուտք և Բալատոն լճից 50 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ - Զագրեբ երկաթուղին։ Ժամանակը Բուդապեշտից գնացքով մոտ 3 ժամ է։ Քաղաքից ճանապարհները տանում են դեպի Սիգետվար, Պեչ և Նադկանիժու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1009 թվականի փաստաթղթում։ XV դարում քաղաքում կառուցվել է ամրոց։ 1555 թվականին Կապոշվարը անցել է թուրքերի իշխանության տակ, ովքեր քաղաքը ղեկավարել են մինչև 1696 թվականը։ 1702 թվականին կայսր Լեոպոլդ I հրամանով ավերվել են պարսպապատերը։ 1749 թվականին քաղաքը դարձել է Շոմոդ մարզի կենտրոն։
XIX դարում քաղաքի միջով անցնում էր Բուդապեշտ - Զագրեբ երկաթուղին, որը նպաստում էր քաղաքի աճին և զարգացմանը։ XX դարի կեսին քաղաքի կազմում ընդգրկված էին հարակից մի քանի գյուղերը։
Նշանավոր անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապովշարում ծնվել են քաղաքական գործիչներից երկուսը՝ Իմրե Նաձը և Բելա Կիրայը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 1956 թվականի ապստամբությանը։
- Սպանվել է կոմունիստական և բանվորական շարժման հունգարացի գործիչ Շանդոր Լատինկան։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի քաղաքապետարանի շենք (XIX դար)։
- Քաղաքի տաճար։ Կառուցվել է XVIII դարում, վերակառուցվել XIX դարում։
- Կինոյի թանգարան։
- Նկարիչ Ռիպլ Ռոնաիի թանգարան։
- Քաղաքային թանգարան։
- Վասարի պատկերասրահ, ցուցադրվում ժամանակակից հունգարական արվեստագետների գործերը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնվել է «Կապովշար Ռակոցի» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս հունգարական ուժեղագույն թիմում։ 2007 թվականին ակումբը առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։ Քաղաքում գործում է նաև Հունգարիայի ուժեղագույն բաստկեբոլի ակումբներից մեկը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացյալ Թագավորություն՝ Բաթ (անգլ.՝ Bath)
- Գերմանիա՝ Գլինդե (գերմ.՝ Glinde)
- Մոնղոլիա՝ Դարհան
- Խորվաթիա՝ Կոպրիվնիցա (խորվ.՝ Koprivnica)
- Ֆինլանդիա՝ Ռաումա (ֆիններեն՝ Rauma, շվեդ.՝ Raumo)
- Ֆրանսիա՝ Սան ՍԵբաստյան նա Լուարե (ֆր.՝ Saint-Sébastien-sur-Loire)
- Իտալիա՝ Սկիո (իտալ.՝ Schio)
- Ռուսաստան՝ Տվեր
- Ավստրիա՝ Ֆիլահ (գերմ.՝ Villach)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ksh.hu/apps/hntr.telepules?p_lang=HU&p_id=20473
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապոշվար» հոդվածին։ |
|