Տվեր
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տվեր | |||||
Тверь | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 56°51′28.18″ հս․ լ. 35°55′18.94″ ավ. ե. / 56.8578278° հս․. լ. 35.9219278° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Տվերի մարզ | ||||
Ներքին բաժանում | Q4183260?, Moskovsky City District, Tver?, Q4380525? և Q4504358? | ||||
Քաղաքապետ | Վլադիմիր Բաբիչև | ||||
Հիմնադրված է | 1135 թ. | ||||
Այլ անվանումներ | Կալինին | ||||
Տվյալ կարգավիճակում | 1135 թվականից | ||||
Մակերես | 152,22 կմ² | ||||
ԲԾՄ | 135 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 403726 մարդ (01.07.2010) | ||||
Ժամային գոտի | UTC+03:00 | ||||
Հեռախոսային կոդ | 4822 | ||||
Փոստային ինդեքսներ | 170000-170043 | ||||
Պաշտոնական կայք | tver.ru | ||||
| |||||
Տվերը (ռուս.՝ Тверь) քաղաք, Տվերի մարզի վարչական կենտրոնը։ Մարզային նշանակության քաղաք է[1]: Գտնվում է Վոլգա գետի ափին՝ Տվերցա և Տմակա վտակների հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում, Մոսկվայից 177,6 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:
Հիմնադրվել է 1135 թվականին[2][3]: 1247 թվականից եղել է Տվերի մեծ իշխանության կենտրոնը, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում՝ զավթիչների դեմ ծավալված պայքարի կենտրոններից մեկը (1327 թ. Տվերի մեծ ապստամբությունը): Մրցակցել է Մոսկվայի հետ՝ հյուսիսարևելյան Ռուսիայի քաղաքական կենտրոնի դերն ստանձնելու համար: 1485 թվականից գտնվել է Մոսկովյան պետության, հետագայում՝Ռուսիայի կազմում:
1796-ից մինչև 1929 թվականը Տվերի նահանգի, 1935 թվականից՝ Կալինինի մարզի, 1990 թվականից՝ Տվերի մարզի վարչական կենտրոնն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խիստ վնասվել է, հետագայում վերականգնվել; 2010 թվականին Տվերին շնորհվել է Մարտական փառքի քաղաքի կոչում:
Տվերը արդյունաբերական, գիտական, մշակութային խոշոր կենտրոն է, ավտոմոբիլային ու երկաթուղային կարևոր հանգույց Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Վերին Վոլգայի տարածաշրջան ճանապարհին:
Զբաղեցնում է 152,22 քառակուսի կիլոմետր տարածք: 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 449.507[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Жилина Н.В., Конявская Е.Л. и др Тверь / председ. Ю.С. Осипов и др.. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2016. — Т. 31. Социальное партнерство - Телевидение. — С. 732-734. — 766 с. — 35 000 экз. — ISBN 978-5-85270-368-2
- ↑ Милонов Н. П. Археологические раскопки в тверском кремле // Проблемы истории докапиталистического общества. — 1935. — № 9-10. — С. 145—155.
- ↑ Салимов А. М., Салимова М. А. Тверской кремль и история его северо-западной части // Михаил Тверской: личность, эпоха, наследие. — Тверь, 1997. — С. 149.
- ↑ «Предварительная оценка численности населения»։ Тверстат։ Վերցված է 2017-02-28
|