Թաթաբանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Թաթաբանյա
Tatabánya
Զինանշան
Tatabánya címere új.jpg

Tatabánya36.JPG
Կոորդինատներ: 47°35′10.18″ հս․ լ. 18°23′41.46″ ավ. ե. / 47.5861611° հս․. լ. 18.3948500° ավ. ե. / 47.5861611; 18.3948500
Երկիր Հունգարիա Հունգարիա
Մարզ Կոմարոմ-Էստրեգոմ
Քաղաքապետ Չաբա Շմիդթ
Մակերես 91.43 կմ²
ԲԾՄ 167±1 մետր
Խոսվող լեզուներ հունգարերեն
Բնակչություն 67 043 մարդ (2014)
Խտություն 765,48 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 34
Փոստային ինդեքս 2800
Փոստային ինդեքսներ 2800
Պաշտոնական կայք tatabanya.hu
##Թաթաբանյա (Հունգարիա)
Red pog.png

Թաթաբանյա կամ Թաթաբանիա[1] (հունգ.՝ Tatabánya, գերմ.՝ Totiserkolonie), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոն: Բնակչությունը 67043[2] մարդ է (2014):

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Գերեչե և Վերտեշ լեռնաշղթաների միջև ընկած ձորում և Բուդապեշտից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Քաղաքի միջով անցնում են Բուդապեշտ - Վիեննա երկաթուղին և ավտոմայրուղին (M1, E-60, E-75): Բուդապեշտից մինչև Թաթաբանյա գնացքով տևողությունը մոտ մեկ ժամ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրուլի հուշարձան

Ներկայիս Թաթաբանյայի տեղում տեղակայված են եղել երեք պատմական բնակավայրեր Ալշոգալան, Ֆելշեգալան և Բանհիդան: Նրանից հնագույնի՝ Բանհիդի առաջին հիշատակումը եղել է 1288 թվականին:

XVI դարում մարզը գրավված էր թուրքերի կողմից և այն ազատվել է XVII դարի վերջին: 1787 թվականին Ալշոգալում ապրում էր 580 մարդ, իսկ Ֆելշեգալում՝ 842:

Բնակչության կտրուկ աճ նկատվել է XIX դարի առաջին կեսին՝ տարածքում ածխի հանքավայրերի հայտնաբերումից հետո: Հանքերի կողքին կառուցվել է նոր գյուղ և ստացել Թաթանայա անվանումը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի կոմունիստական կառավարությունը ընդունել է ինդուստրիացման ծրագիր, որի նպատակն էր մի քանի փոքր հունգարական քաղաքներում խոշոր արդյունաբերական կենտրոնների ստեղծումը: 1947 թվականին պատմական երեք բնակավայրերի և հանքահորային Թաթաբանյա գյուղի տեղում հիմնադրվել է Թաթաբանյա քաղաքը, որտեղ սկսել է լայնածավալ շինարարություն: Ալշոգալին, Ֆելշեֆալին և Բանհիդը դարձել են քաղաքային շրջաններ: Երեք տարի անց քաղաքը դարձել է Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոնը:

Tatabanya.png
Սելիմի քարանձավ
Ալշոգալայի եկեղեցի

Քաղաքի տնտեսության հիմքը դարձել են մետաղագործությունը, քարաքծխի արդյունահանումը և ծանր մեքենաշինությունը: XX դարի 80-ական թվականներին քաղաքի բնակչությունը գերազանցել է 80 000-ը:

Կոմունիստական կառավարության անկումից հետո՝ 1990-ական թվականներին տնտեսության մեջ ծանր և լեռնահանքային արդյունաբերության դերը կտրուկ նվազել է, դիտվել է բնակչության զգալի արտահոսք: Քաղաքի տնտեսության կառուցվածքը էապես փոխվել է, ներկայումս քաղաքի բնակչությունը զբաղված է էլեկտրական պահեստամասերի արտադրությամբ, ալյումինի վերամշակամբ, ինչպես նաև սպասարկան և առևտրի ոլորտով: 1990-ական թվականների տնտեսական ճգնածամը հաղթահարված է և ներկայումս Թաթաբանյան դինամիկ զարգացող երկիր է:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան 2 քոլեջ, 10 միջնակարգ և 16 հիմնական դպրոց: 1992 թվականին գործում է ժամանակակից տնտեսության համալսարանը:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթաբանյա քաղաքում կառուցվել են ֆուտբոլային մարզադաշտ, բաց և փակ լողավազաններ, ինչպես նաև սպորտի պալատններ և սպորտային դահլիճներ:

1910 թվականին քաղաքում հիմնված ֆուտբոլային թիմը խաղում է Հունգարիայի բարձրագույն թիմի առաջնությունում: 2006/2007 թվականի մրցաշրջանում թիմը առաջնությունում զբաղեցրել է 12-րդ տեղը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրուլի հուշարձան: Հուշարձանը պատկերում է լեգենդար թռչուն Թուրուլին, որը պատկերված է Թաթաբանյայի զինանշանի վրա և տեղադրված է քաղաքի սարի գագաթին:
  • Սելիմի քարանձավ: Գտնվում է Գերեչեի լեռներում:
  • Գերեչեի և Վետեշի լեռնաշղթաներ: Անտառապատ բլուրները գեղատեսիլ են և գրավում են բնության սիրահարներին:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 471. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ