Բելա Կիրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Կիրայ
ապրիլի 14, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3] - հուլիսի 4, 2009({{padleft:2009|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[4][1][2][3] (97 տարեկանում)
Ծննդավայր Կապոշվար, Սոմոգի, Հունգարիայի Թագավորություն
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա[5]
Պարգևներ Աշխարհի արդարակյացներ և Գուգենհայմի կրթաթոշակ

Բելա Կիրայ (հունգ.՝ Király Béla, ապրիլի 14, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3], Կապոշվար, Սոմոգի, Հունգարիայի Թագավորություն - հուլիսի 4, 2009({{padleft:2009|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[4][1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[5][6]), հունգարացի զինվորական գործիչ, պատմաբան։ 1956 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Ազգային գվարդիայի գլխավոր հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելա Կիրայը ծնվել է 1912 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայի Կապոշվար քաղաքում՝ երկաթուղային կայարանի պետի ընտանիքում։

Զինվորական ծառայությունը մինչև 1945 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լյուդովիկի ռազմական ակադեմիան (1935, սովորելիս Գլխավոր շտաբի ակադեմիայի (1942) Շոմոդ կոմիտատի կողմից ստացել է կրթաթոշակ)։

1935 թվականից որպես լեյտենանտ ծառայել է Լայոշ Մեծի անվան 6-րդ հետևակային գնդում։ 1939-1940 թվականներին ծառայել է Կոպոշվարի 10-րդ հրետանային գնդում։ Գենշտաբի ակադեմիան ավարտելուց հետո կապիտանի աստիճանով որոշ ժամանակ ծառայել է պաշտպանության նախարարությունում, այնուհետև ուղարկվել է օկուպացիոն 2-րդ բանակ, ծառայել է Ուկրաինայի տարածքում։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Ուկրաինայի հրեաներին կործանումից փրկելու աշխատանքներին, ինչի արդյունքում 1993 թվականին Հոլոքոստի զոհերի հիշատակի ազգային ինստիտուտի և «Յադ-Վաշեմ» հրեական ընդդիմության կողմից արժանացել է «Աշխարհի արդարակյացներ» կոչման։

1944 թվականին ծառայել է 8-րդ պահուստային դիվիզիայում, 1944 թվականի հոկտեմբերին տեղափոխվել է 1-ին բանակ, որը մարտեր էր մղում Կարպատներում, այնուհետև վերադարձել է ծառայության նախկին վայրը։ 1945 թվականի մարտին ղեկավարել է Ավստրիայի սահմանին մոտ գտնվող Կոսեգ քաղաքը պաշտպանող ջոկատը։ Մարտի վերջին խորհրդային զորքերի կողմից գերի է վերցվել, ուղարկվել է ԽՍՀՄ, բայց կարողացել է փախչել և 1945 թվականի ամռանը վերադարձել է տուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարգևատրվել է Հունգարիայի սպայական սուսերով խաչի և գերմանական 1-ին և 2-րդ դասի Երկաթե խաչերով։

Կապիտանից մինչև գեներալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսին դարձել է կոմունիստական կուսակցության անդամ (1948 թվականից՝ Հունգարիայի բանվորական կուսացության)։ Անցել է ստուգում և վերադարձել բանակ, որտեղ արագ կարիերա է ունեցել, ինչը կարելի է վերագրել կոմունիստական կուսակցության անդամ դառնալուն այն ժամանակ, երբ վերջինս երկրի ամենահայտնի կուսակցական ուժը չէր և կառավարությունում ներկայացնում էր փոքրամասնությունը։ Այն բանից հետո, երբ 1947 թվականին կոմունիստները դարձան իշխող կուսակցություն, քիչ հայտնի նախկին սպան զինված ուժերի ղեկավարությունում զբաղեցրեց բարձր դիրքեր։

1945 թվականի մարտից եղել է մայոր, 1946 թվականից՝ դիվիզիայի շտաբի ղեկավար փոխգնդապետի կոչումով, 1947 թվականից՝ պաշտպանության նախարարության ռազմական պատրաստության բաժնի պետ, 1948 թվականից՝ հրամանատարի տեղակալ, 1949 թվականից՝ ցամաքային ուժերի հրամանատար։ 1950 թվականից եղել է բարձրագույն հրամանատարական դասընթացների ղեկավար, նույն թվականի սեպտեմբերից՝ Միկլոշ Զրինի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար՝ գեներալ-մայորի կոչումով։ Պարգևատրվել է Հունգարական հանրապետության շքանշանով և Սպայական խաչով։

Ձերբակալություն և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է։ 1952 թվականի հունվարին դատապարտվել է մահապատժի, ավելի ուշ դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկման։ 1956 թվականի սեպտեմբերին ազատվել է բանտից, եղել է հիվանդանոցում։

1956 թվականի հեղափոխության ռազմական ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հոկտեմբերին դարձել է խորհրդային կարգերի դեմ պայքարող Բուդապեշտի հեղափոխական ուժերի ռազմական ղեկավար։ Հոկտեմբերի 30-ից եղել է Հեղափոխական զինված ուժերի կոմիտետի համանախագահ (գնդապետ Պալ Մալետերի հետ)։ Կոմիտետի գործունեությանը մեծապես խոչընդոտում էր Մալետերի և Կիրայի միջև եղած մրցակցությունը․ յուրաքանչյուրն իր ենթակայության տակ ուներ իրեն նվիրվածների մի խումբ, բայց շատ զինվորականներ հրաժարվեցին ենթարկվել և՛ Կիրային, և՛ մյուսին։ Եթե Մալետերը ձգտում էր սանձել մարտիկներին (մասնավորապես, նրա հրամանով «Կորվին» կինոթատրոնում սպանվեցին 12 մարտիկներ[7]), ապա Կիրայը, ընդհակառակը, նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ արմատական գործողությունների կողմնակից էր (փաստացի՝ ինքնադատաստանի)[7]։

Հոկտեմբերի 31-ից եղել է պաշտպանության Հեղափոխական կոմիտեի անդամ (և փաստացի ղեկավար), Բուդապեշտի ռազմական հրամանատար։ Նոյեմբերի 1-ին ձևավորել է վերականգնման հանձնաժողով, որը բանակ վերադարձրեց քաղաքական պատճառներով ազատված սպաներին։

Նոյեմբերի 3-ից դարձել է Ազգային գվարդիայի գլխավոր հրամանատար։ Ազգային գվարդիան պետք է հունգարական նոր բանակի միջուկը դառնար։ Գլխավորել է նոյեմբերի 4-ին Բուդապեշտ ներխուժած խորհրդային զորքերի զինված դիմադրությունը։ Նրա շտաբն ի սկզբանե գտնվում էր Բուդապեշտի մոտակայքում, այնուհետև տեղափոխվել է Նադկովաչի քաղաքը, որտեղ մնաց նոյեմբերի 7-8-ը։ Սակայն խորհրդային ուժերի առավելությունն ակնհայտ էր, իսկ հունգարացի զինվորականներից շատերը չաջակցեցին Կիրային, որը ստիպված էր փախչել Ավստրիա։ 1958 թվականի հունիսին «Իմրե Նադի և իր համախոհների գործով» փակ դատավարությամբ հեռակա կերպով դատապարտվել է մահապատժի։ Զրկվել է Հունգարիայի քաղաքացիությունից։

Վտարանդի[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի հունվարից եղել է Ստրասբուրգում Հունգարիայի հեղափոխական խորհրդի փոխնախագահ։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ հիմնել է Հունգարական կոմիտետ, իսկ 1957 թվականի ապրիլին՝ Ազատամարտիկներ ասոցիացիան (Ազգային գվարդիա)։ Ակտիվորեն մասնակցել է մինչև 1966 թվականի հունգարական գաղթականների քաղաքական կյանքին, որից հետո կենտրոնացել է գիտական և կրթական գործունեության վրա։

Ավարտել է Կոլումբիայի համալսարանը, որտեղ պատմության բնագավառում ստացել է դոկտորի աստիճան։ Եղել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի Բրուկլինի քոլեջի ռազմական գիտությունների պրոֆեսոր։ Ռազմական պատմության և ռազմական գիտությունների վերաբերյալ աշխատանքների հեղինակ է։

Կրկին հայրենիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում կոմունիստական իշխանության անկումից հետո Բելա Կիրայն արդարացվել է, նրան վերադարձվել են Հունգարիայի քաղաքացիությունն ու գեներալ-գնդապետի զինվորական կոչումը։ 1990-1994 թվականներին եղել է Հունգարիայի ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև՝ Հունգարիայի կառավարության խորհրդական։

Atlantic Studies on Society in Change խմբագիր է, Նյու Յորքի քաղաքային համալսարանի Բրուկլինի քոլեջի վաստակավոր պրոֆեսոր, «Միկլոշ Զրինի» ազգային ռազմական համալսարանի զինվորական գիտությունների պատվավոր դոկտոր (Բուդապեշտ, 1991), Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (2004

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Az elsõ háború szocialista országok között. (New Brunswick: Magyar Öregdiák Szövetség-Bessenyei György Kör, 1981.).
  • Forradalomtól forradalomig. (Válogatott tanulmányok, beszédek és interjúk 1961—1990. Budapest, Századvég-Atlanti, 1990.).
  • Honvédségbõl Néphadsereg (Budapest Co-Nexus Print-ter Kft. 1989.).
  • Basic History of Modern Hungary 1867—1964 («The Anvil Series» 2001.).
  • The Hungarian Revolution (Two Record Album of Oral History) (New York: H. Roach Producer, 1969.).
  • Budapest 1956 — Prague 1968: Parallels and Contrasts (Problems of Communism, D. C., Vol. XVIII, No 4-5. July-October 1969, Bp. 52-60., stb.).
  • Wars, Revolutions and Regime Changes in Hungary 1912—2004. (New York: Columbia University Press, 2006).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]