Էգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Էգեր
հունգ.՝ Eger
Զինանշան
Blason ville hu EGER.svg

Eger montage.JPG
Կոորդինատներ: 47°53′56″ հս․ լ. 20°22′29″ ավ. ե. / 47.89889° հս․. լ. 20.37472° ավ. ե. / 47.89889; 20.37472
Երկիր Հունգարիա Հունգարիա
Մարզ Հեվեշ
Քաղաքապետ Լասլո Հաբաշ
Մակերես 92,24 կմ²
ԲԾՄ 165±1 մետր
Խոսվող լեզուներ հունգարերեն
Բնակչություն 54 527 մարդ (2014)
Խտություն 613,54 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 36
Փոստային ինդեքս 3300, 3304
Փոստային ինդեքսներ 3300 և 3304
Պաշտոնական կայք eger.hu
##Էգեր (Հունգարիա)
Red pog.png

Էգեր (հունգ.՝ Eger, գերմ.՝ Erlau), քաղաք Հունգարիայի հյուսիսում, Բյուկ և Մատրա լեռնային զանգվածների հարավային լանջերին, Հեվեշ մարզի վարչական կենտրոն: Ունի 54527[1] բնակիչ (2014 թվականի հունվարի 1 ):

Քաղաքը հայտնի է իր միջնաբերդով, ջերմային աղբյուրներով, պատմական շենքերով, ինչպես նաև «Էգերական ցուլի արյուն» կարմիր գինու արտադրությամբ: Քաղաքի անունը գալիս է հունգարական g(e)r բառից (քաղաք):

Էգեր, կաթոլիկ թեմի կենտրոն: Քաղաքի բնակչության մեծ մասը կաթոլիկ են, կան նաև ուղղափառներ, բողոքականներ և հուդայականներ:

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 130 կմ դեպի հյուսիս-արևելք: Էգերով է անցնում Բուդապեշտ - Միշկոլց մայրուղու երկաթուղային մասնաճյուղը: Քաղաքը կանոնավոր ավտոբուսներով և երկաթուղային տրանսպորտով կապված է Բուդապեշտի և հարևան քաղաքների հետ: Ճանապարհի ժամանակը Բուդապեշտից ավտոբուսով կազմում է 2-2.5 ժամ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Դոբոյի հուշարձանը կենտրոնական հրապարակում: Ետին պլանում՝ միջնաբերդ:

Էգերում բնակավայր գոյություն ունի դեռ հնագույն ժամանակներից: Վաղ միջնադարում այդ տարածաշրջանը բնակցված է եղել գերմանական ցեղերի կողմից: Պարտությունից հետո Էգերում սկսել են բնակվել սլավոնները: X դարում քաղաքը արդեն պատկանում էր հունգարացիներին: Սուրբ Իշտվանը Էգերում հիմնադրել է եպիսկոպոսարան: Քաղաքի առաջին տաճարը կառուցվել է Կրեպոստ բլրի վրա, որտեղ ներկայումս գտնվում է Էգերի միջնաբերդը: Քաղաքը մեծանում և զարգանում էր տաճարի շուրջը և շարունակում էր մնալ կարևորագույն կրոնական կենտրոններից մեկը: XIII դարում Կրեպոստ բլրի վրա կառուցվել է հզոր միջնաբերդ:

Քաղաքը զարգացման գագաթնակետին հասավ XIV-XVI դարերին: Մատյաշ Կորվինի օրոք (1458—1490) Էգերում կառուցվել են բազմաթիվ գեղեցիկ շենքեր, Էգերի մոտակայքում զարգացած էր ինտենսիվ խաղողագործությունը և գինեգործությունը:

Քաղաքի տեսքը Էգերի միջնաբերդից

Հունագարիայում թուրքական ներխուժման ընթացքում՝ 1552 թվականին, պաշարվեց Էգերի միջնաբերդը: Կապիտան Իշվան Դոբոյի հրամանատարության ներքո պաշտպանները ցույց տվեցին իրենց հերոսությունը, երբ կարողացան դիմակայել թշնամու ուժերին (պաշտպանները թիվը ավելի քան 2000 մարդ էր, իսկ թուրքական բանակի թիվը ավելի քան 80 000 մարդ) և դարձել են Հունգարիայի փառավոր պատմության մի մասը: 1596 թվականին թուրքերը կրկին հարձակվել են քաղաքի վրա և այս անգամ կարողացել են գրավել քաղաքը, որը իրենց տիրապետության տակ մնաց մինչև 1687 թվականը: Թուրքերը քաղաքի տաճարները վերածել են մզկիթների, վերակառուցել են միջնաբերդը, քաղաքում կառուցել են բաղնիքներ և մինարեթներ:

1687 թվականին թուրքերը արտաքսվել են քաղաքից, որը, ինչպես նաև ամբողջ Հունգարիան անցել է հաբսբուրգների իշխանության տակ: Էգերը կրկին վերապրել է բուռն զարգացման ժամանակաշրջան, կառուցվել են բարոկկո ոճով բազմաթիվ պալատներ և տաճարներ: Էգերի եպիսկոպոսներն էին քաղաքի փաստացի տերերը, որոնք նպաստում էին քաղաքի բարգավաճմանը: 1836 թվականին Էգերում կառուցվել է մեծ բազիլիկ, որը դարձել է երկրի ժամանակի ամենամեծ եկեղեցին: Եպիսկոպոսների իշխանությունը (1804 թվականից արքեպիսկոպոսներ) մոտեցել է ավարտին XIX դարի 50-ական թվականներին: Քաղաքն աստիճանաբար սկսել է կորցնել իր նշանակությունը. Բուդապեշտ - Միշկոլց երկաթուղագիծը այլևս չէր անցնում Էգերով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էգերը, ի տարբերություն Հունգարական մյուս քաղաքների, քիչ է տուժել, կարողացել է պահպանել քաղաքի ճարտարապետական գլուխգործոցները և դարձել է զբոսաշրջային գլխավոր կենտրոններից մեկը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի հունգարական պատմական վեպերից մեկը, Գեզա Գարդոնիի «Էգերի աստղեր» վեպը նվիրված է 1552 թվականի Էգերի միջնաբերդի հերոսական պաշտպանությանը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկ
Սուրբ Անտոնյան Պադուանսկոյի եկեղեցի
Մինարեթ
  • Էգերի պատմական կենտրոնը լավ է պահպանվել: Կան կլասիցիզմ, բարոկկո ոճերով բազմաթիվ գեղեցիկ շենքեր:
  • Միջնաբերդը (XIII դար) ամրապնդվել է XVI դարում: Միջնաբերդում գտնվում է հին եպիսկոպոսական պալատ, որտեղ այժմ գտնվում է Իշտվան Դոբոի թանգարանը և պատկերասրահ: Միջնաբերդում թաղված են Իշտվան Դոբոն և գրող Գեզա Գարդոնին, ով իր վեպում նկարագրում է Էգերի միջնաբերդը: Միջնաբերդից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի քաղաքը:
  • Բազիլիկ: Կառուցվել է 1831-1836 թվականին նեոկլասիցիզմ ոճով, կառուցվելու պահին այն Հունգարիայի ամենամեծ տաճարն էր, շինարարության ավարտից հետո 1856 թվականին Էստերգոմում դառնում է երկրորդը: Ճարտարապետը Յոժեֆ Հիլդն է:
  • Արքեպիսկոպոսների պալատ (XV դար): Գտնվում է բազիլիկի հյուսիսում: Այժմ կրոնական արվեստի թանգարան է:
  • Վարժարան (1765-1785, ճարտարապետ Ֆելներ), Հունգարիայի հին դպրոցներից մեկը, գտնվում է բազիլիկի դիմաց: Վարժարանը ունի հսկա գրադարան, շենքի ներսում՝ շքեղ ինտերիեր:
  • Սուրբ Անտոնյան Պադուանսկոյի եկեղեցի: Գտնվում է Էգերի կենտրոնական՝ Իշտվան Դոբոյի հրապարակում: Կառուցվել է 1773 թվականին. Հունգարիայի բարոկկո ոճի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է:
  • Ցիստերցիանների եկեղեցի: Կառուցվել է 1743 թվականին՝ բարոկկո ոճով: Գտնվում է քաղաքի գլխավոր հետիոտային՝ Սեչենի փողոցում:
  • Թուրքական մինարեթ (XVII դարի սկիզբ). Հյուսիսում գտնվող պատմական մինարեթը, որը ժամանակին պատկանել է թուրքերին:
  • Սերբիայի ուղղափառ եկեղեցի: Կառուցվել է XVIII դարում, գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս:
  • Մարզային խորհրդի տուն (1751-1755, ճարտարապետ Գերլ)
  • 2015 թվականի մայիսին քաղաքում բացվել է The Egri Road թանգարանը, որտեղ երկրում առաջինը ներկայացվում էր Բիթլզի[2] հավաքածուները:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
  2. beatlesmuzeum.hu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ