Պեչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պեչ
Pécs
Դրոշ Զինանշան
HUN Pécs flag.svg COA Hungary Town Pécs.svg

Pecs - Hungary - EU.JPG
Կոորդինատներ: 46°5′0″ հս․ լ. 18°13′0″ ավ. ե. / 46.08333° հս․. լ. 18.21667° ավ. ե. / 46.08333; 18.21667
Երկիր Հունգարիա Հունգարիա
Մակերես 16 277 հեկտար
ԲԾՄ 153 մետր
Խոսվող լեզուներ հունգարերեն
Բնակչություն 146 581 մարդ (2014)
Խտություն 963,32 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ (+36)72
Փոստային ինդեքս 7600-7636
Փոստային ինդեքսներ 7600, 7621, 7622, 7623, 7624, 7625, 7626, 7627, 7628, 7629, 7630, 7631, 7632, 7633, 7634, 7635 և 7636
Պաշտոնական կայք pecs.hu
##Պեչ (Հունգարիա)
Red pog.png

Պեչ (հունգ.՝ Pécs [ˈpeːt͡ʃ]), քաղաք Հունգարիայի հարավ-արևելքում, Մեչեկ սարի հարավային ստորոտին: Վարչական կենտրոնը Բարանիան է: Բնակչությունը 146 581 մարդ (2014), Հունգարիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է: Պեչը Էսսենի և Ստամբուլի հետ 2010 թվականին ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 200 կմ դեպի հարավ-արևմուտք, Խորվաթիայի սահմանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Ճանապարհի ժամանակը գնացքով Բուդապեշտից 3 ժամ է : Գնացքները հասնում են հունգարական խոշոր քաղաքներ՝ Վիեննա, Օսեիկ և Սարաևո:

Քաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսային երթուղիների ցանցում: 1913 թվականից մինչև 1960 թվականը քաղաքում գործել է տրամվայ, բայց 1960 թվականին այն վերացվել է:

Քաղաքի մոտ գտնվում է Պեչ-Պոգան օդանավակայանը: Օդանավակայանը բացվել է 2006 թվականին և դարձել է միջազգային հինգերորդ օդանավակայանը՝ Հունգարիայում:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պեչում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 1,6 4,8 10,3 16,0 20,9 24,0 26,3 25,9 22,3 16,6 8,8 3,4 15,1
միջին ջերմաստիճանը (°C) -1,4 1,3 5,6 10,7 15,5 18,6 20,5 20,1 16,6 11,3 5,1 0,6 10,4
միջին նվազագույնը (°C) -4,0 -1,7 1,6 6,0 10,5 13,6 15,0 14,7 11,7 7,0 2,2 -1,7 6,2
տեղումների քանակը (մմ) 39 32 38 55 63 84 61 63 47 37 56 44 619
Աղբյուր՝ World Climate

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական համայնք

Քաղաքը առաջացել է մոտ 2 հազար տարի առաջ, չնայած հնագիտական պեղումները քաղաքի գոյությունը ապացուցում են ելնելով Պեչի տարածքում գտնվող բնակավայրից՝ IV հազարամյակից մինչև մեր օրեր: Քաղաքը գտնվել է հռոմեկան Պանոնիա նահանգում և կոչվել է Սոպինե (Սոպիանա): Սկսած IV դարից քաղաքում ստեղծվել է քրիստոնեական համայնք: Այդ ժամանակահատվածի քրիստոնեական գերեզմանոցները պահպանվել են մինչև մեր օրերը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների ցանկում: Կայսրությունների կործանման շրջանում անցնում է բարբարոսների իշխանության տակ: Ավարական կագանի վերացումից հետո անցնում է սլավոնների իշխանության տակ, ապա կցվում է Սրբազան Հռոմեական կայսրությանը: Քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 871 թվականին զալցբուրգական փաստաթղթերում` Կվինկե-Էկլեզիե անվանումով (լատ.՝ Quinque Ecclesia) կամ Հինգ եկեղեցիներ, գերմաներեն Ֆյունֆկիրհեն (գերմ.՝ Fünfkirchen): Ժամանակակից հունգարական անվանումը սլավոնական փոխառությունն է: 1000 թվականից դառնում է Հունգարիայի մարզային կենտրոններից մեկը, եպիսկոպոսական նստավայրի և Բարանիայի կոմիտատի գլխավոր քաղաքը: XI դարում քաղաքում կառուցվել է մայր տաճարը, իսկ XII դարում քաղաքում մեծ վերելք է ապրում քանդակագործական դպրոցը: 1937 թվականին Պեչում բացվել է Հունգարիայի առաջին համալսարանը, որը սակայն գործել է ավելի քան 100 տարի:

Հունգարացիների պարտությունից հետո 1526 թվականին թուրքական զորքերը գրավեցին և թալանեցին քաղաքը, իսկ 1543 թվականին այն ամբողջությամբ անցավ Օսմանյան կայսրության իշխանության տակ: Ինչպես մյուս հունգարական քաղաքներում, այստեղ էլ քրիստոնեական եկեղեցիները վերածվեցին մզկիթների և կառուցվեցին բազմաթիվ շենքեր՝ թուրքական ճարտարապետությամբ:

Պեչը թուրքերից ազատվել է 1686 թվականի հոկտեմբերին և դարձել է Հաբսբուրգների կայսրության մի մասը: Թուրքական կառավարման տարիներին հունգարական քաղաքի բնակչությունը խիստ կրճատվել է, քանի որ այդ ժամանակ խրախուսվում էր մարդկանց հոսքը գերմանական քաղաքներ և հարավ-սլավոնական գաղութներ: XVIII դարի սկզբին քաղաքի բնակչության գրեթե կեսը կազմում էին սլավոնները, երբ հունգարացիները կազմում էին բնակչության միայն մեկ քառորդը, այդ ժամանակ գերմանացիները նույնպես կազմել են բնակչության մեկ քառորդը:

1907 թվականին քաղաքը թալանվել է հակահաբսբուրգական զորքերի կողմից՝ Ֆերենց Ռակոցու գլխավորությամբ: Դրանից հետո քաղաքը երկար ժամանակ ապրել է խաղաղ պայմաններում և բարգավաճել է: Մինչև 1777 թվականը քաղաքը եղել է եպիսկոպոսների տեղական նստավայրը, ապա նրան շնորհվել է ազատ թագավարական քաղաքի կարգավիճակ:

1848-1849 թվականների հունգարական հեղափոխության ժամանակ քաղաքը կարճ ժամանակով գրավվել է խորվաթական բանակի կողմից: 1867 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի, որը 1882 թվականից քաղաքը կապում է Բուդապեշտի հետ: Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Պեչը գրավված էր սերբ զորքերի կողմից: Պատերազմի արդյունքում Հունգարիան կորցնում է իր հարավային և հարավարևելյան հողերը, որոնք անցնում են Ռումինիային և Սերբիային և մինչև 1921 թվականի օգոստոսը չկար հստակություն արդյոք Պեչը կմնա Հունգարիայի կազմում: Պեչի համալսարանը վերացվել էր XV դարում, ապա 1921 թվականին, այն բանից հետո, երբ պարզ է դարձել որ Պեչը մնում է Հունգարիայի կազմում, այնտեղ է տեղափոխվել Բրատիսլավիայի համալսարանը, որը մտել է Չեխոսլովակիայի կազմի մեջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պեչն ավելի քիչ է տուժել, քան հունգարական մյուս քաղաքները: Սոցիալիստական ժամականահատվածում քաղաքը արագ բարգավաճում է, արագ աճում է բնակչության թիվը, որը իր գագաթնակետին է հասնում XX դարի 80-ական թվականներին, երբ բնակչության թիվը հասնում է 180 հազարի: Սոցիալիզմի փլուզումից հետո Պեչում, ինչպես նաև մյուս հունգարական քաղաքներում սկսվում է ծանր տնտեսական ճգնաժամը:

Ճգնաժամը հաղթահարվել է XXI դարի սկզբին: Քաղաքում կառուցվել է նոր օդանավակայան, օղակաձև ավտոմայրուղի, նոր խճուղի Պեչի և Բուդապեշտի միջև:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեչը կարևոր տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական և մշակութային կենտրոն է՝ Զադունայի հարավային եզրին: Պեչի մոտակայքում կատարվում է քարածխի, ուրանի հանքաքարի արդյունահանում և գործում է ՋԷԿ:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հիմնվել է Պեչի ֆուտբոլային ակումբը, որ երկու անգամ դարձել է մրցանակակիր, իսկ 1990 թվականի մրցույթում ստացել է ազգային գավաթ: 2006/2007 թվականի առաջնության արդյունքներով Պեչը զբաղեցրել է հունգարիայի լիգայում նախավերջին տեղը: Քաղաքում կա նաև հանդբոլի թիմ:

Կրթություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թատրոնի շենք
Համալսարան

Հունգաիայի առաջին համալսարանը բացվել է Պեչում 1367 թվականին և գոյատևել է մինչև XV դար: Կրկին բացվել է 1922 թվականին: Քաղաքի կարևորագույն շինություններից մեկը Բժշկական ինստիտուտն է: Պեչի Ազգային ակադեմիական թատրոնում 1960 թվականից գործում է թատերախումբ՝ Էկաի ղեկավարությամբ, որտեղ բերամդրվում են բալետներ՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով: Անցկացվում է ազգային ֆիլմերի փառատոն: 2010 թվականին Ստամբուլի հետ ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

Քաղաքի թանգարաններ.

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Յակով ալիի մզկիթ
Սբ. Պետրոսի և Պավելի ռոմանական տաճար
  • Սբ. Պետրոսի և Պավելի ռոմանական տաճար (XI դար, վերակառուցվել է 1882-91 թվականներին, ճարտարապետ Ֆ. Շմիդթ:) Ճարտարապետության ինքնատիպությունը ընդգծում են տաճարի անկյունների աշտարակները:
  • Բելվարոշի ծխական եկեղեցի (նախկին Գազի Քասիմ մզկիթը, XVI դար): Գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Սեչենի հրապարակում:
  • Եպիսկոպոսի պալատ: Կառուցվել է 1770 թվականին:
  • Քաղաքապետարան (1907 թվական)
  • Սինագոգ (1869 թվական)
  • Հասան Յակով ալիի մզկիթ (XVI դար): Հունգարական առավել լավ պահպանված մզկիթներից մեկն է:
  • Ազգային թատրոնի շենք: Կառուցվել է 1895 թվականին՝ ռոկոկո ոճով:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետեր Գոտար՝ հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ:
  • Նիկոլա Դոբրովիչ՝ հայտնի սերբ ճարտարապետ:
  • Լասլո Շոյոմ՝ Հունգարիայի 6-րդ նախագահ:
  • Կատո Լոմբ՝ հայտնի հունգարացի գրող և թարգմանչուհի: Ինքնուրույն ուսմումնասիրել է 16 լեզուներ, որոնցից 5 լեզուներով ազատ խոսում էր:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Tucson Sister Cities". Interactive City Directory. Sister Cities International. Retrieved 4 September 2013.
  2. "Twin Towns - Graz Online - English Version". www.graz.at. Retrieved 2010-01-05.
  3. "Partner Cities of Lyon and Greater Lyon". © 2008 Mairie de Lyon. Retrieved 2009-07-17.
  4. . Shiraz Municipality. 10 May 2016 http://www.shiraz.ir/news/news1?22209-type=1&22209-id=1594. Retrieved 14 May 2016. Missing or empty |title= (help)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 853
ռուս..անգլ..ֆր.
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ