Լահթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լահթի
ֆին.՝ Lahti
Զինանշան
Lahti.vaakuna.svg

Lahti skyline wo logo.jpg
Կոորդինատներ: 60°59′0″ հս․ լ. 25°39′20″ ավ. ե. / 60.98333° հս․. լ. 25.65556° ավ. ե. / 60.98333; 25.65556
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՆահանգՀարավային Ֆինլանդիա
ՄարզՊեյատ Հայմե
Քաղաքի ղեկավարՅուրկի Մյուլյուվիրտա [1]
Հիմնադրված է1905 թ.
Առաջին հիշատակում1445
Տվյալ կարգավիճակում1905-ից թվականից
Մակերես154, 51 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[2]
Բնակչություն118 119 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[3]
Խտություն730,10 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքlahti.fi
##Լահթի (Ֆինլանդիա)
Red pog.png

Լահթի (ֆին.՝ Lahti — «դափնիներ», շվեդ.՝ Lahtis), քաղաք և կոմունա Ֆինլանդիայում, Հարավային Ֆինլանդիա գավառի Պեյատ Հայմե մարզի վարչական կենտրոն։ Գտնվում է Վեսիյարվի լճի հարավային մասում, որը Պյայանե լճի համակարգի մի մասն է: Բնակչությունը՝ 118 119 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լահթիի տեսք ձմեռային գիշերին
Լահթին 1913 թվականին, տեսարան Վեսիյարբի լճից: Ձախ կողմում գտնվում է քաղաքի պատմական թանգարանը, դեպի աջ բարձրանում է քաղաքապետարանը:

Լահթին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի փաստաթղթերում՝ որպես Հոլոլա շրջանի գյուղ։ Այն գտնվում էր այդ ժամանակի առևտրային երթուղում՝ Վերին Վիբորգսկի ճանապարհին(ֆին.՝ Ylinen Viipurintie)[4], որը կապում էր Հեմենլինին և Վիբորգը: 1558 թվականին Հեյմեի հողային գրքում նշվում է, որ այդ ժամանակ Լահթիում կար 24 տուն։

Լահթին քաղաքի կարգավիճակ ստացել է 1905 թվականին, երբ քաղաքի բնակչությունը երեք հազար բնակչից քիչ էր։

Քաղաքի պատմական մասում, որը կոչվում է Մետսյա-Հենալալ (ֆին.՝ Metsä-Hennala), կա մի ռուսական մատուռ, որը պահպանվել է քաղաքի հիմնադրման ժամանակից և կառուցվել է 1910-1912 թվականներին՝ Հենալի ռազմական կայազորի շինարարության ժամանակ։ Պահպանվել են գերեզմանատունը և ռուս գիտնական Ն.Գ.Պուշկարևի գերեզմանը (1914 թվական): Այդ մատուռների տվյալները կորել են 1917 թվականի (փետրվարի և հոկտեմբերի) ռուսական հեղափոխությունների և 1918 թվականի Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներով, որոնք մեծապես ազդել են Հարավային Ֆինլանդիայի՝ ներառյալ Լահթի քաղաքի վրա:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Lahti distances.jpg

Լահթիի կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները երկար ու ցուրտ են , միջին ջերմաստիճանը` -5 °C-ից մինչև -8 °C է։ Ամառը կարճ է, բայց շատ տաք` 16-19 °C: Ձմռանը գրանցված ռեկորդային արժեքը -38 °C է, ամռանը` 35 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվով քաղաքը Ֆինլանդիայում ութերորդն է[5]։

Լահթիի բնակչության աճը, 1906—2008
Տարի Բնակչություն Տարի Բնակչություն
1906 2779 1965 79 829|
1910 5996 1970 88 393
1915 4974 1975 94 862
1920 5212 1980 94 767
1925 8315 1985 94 447
1930 10 083 1990 93 151
1935 21 167 1995 95 119
1940 24 757 2000 96 921
1945 33 725 2005 98 349
1950 43 571 2006 98 413
1955 48 112 2007 99 236
1960 65 210 2008 100 095

Արդյունաբերություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, ապակու, սննդամթերքի արդյունաբերությամբ: Բացի այդ Լահթի քաղաքում կա համաշխարհային ճանաչված Kemppi ապրանքանիշի արտադրված եռակցման սարքավորումների գործարան: Գործում է Pilkington կոնցեռնի գործարանը[6]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Լահթիում անցակցվում է երգեհոնային և ջազային երաժշտության միջազգային փառատոններ, պաստառների ցուցահանդեսներ, բանաստեղծների և գրողների սեմինարներ: Արդեն մի քանի տարի է, ինչ հուլիսին տեղի է ունենում «Lahden Yöt» («Լահթիի գիշերները») քաղաքային փառատոնը:

2003 թվականից քաղաքը հյուրընկալում է հիփ հոփի և ռեգգիի Summer Up երաժշտական ամառային փառատոնը, որը հավաքում է մի քանի տասնյակ հազարավոր այցելուներ[7]։ Լայնորեն հայտնի է, այդ թվում` արտասահմանում, քաղաքի «Լահթիի սիմֆոնիան» նվագախումբը՝ Օսմո Վյանսկյա դիրիժորի ղեկավարությամբ:

Sibeliustalo[խմբագրել | խմբագրել կոդը]

Լահթայում է գտնվում Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ համերգասրահը և փայտի կոնգրեսական դահլիճը` Սիբելիուս սրահը(ֆին.՝ Sibeliustalo)։ Լահթի քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը (ֆին.՝ Sinfonia Lahti) պարբերաբար ելույթ է ունենում այդտեղ։ 2006 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի և ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը[8]։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկային թանգարան
  • Քաղաքի պատմության թանգարան(ֆին.՝ Lahden historiallinen museo
  • Լահթիի արվեստի թանգարան (ֆին.՝ Lahden taidemuseo)։ Նրա հետ համատեղ աշխատում է Պաստառի թանգարան (ֆին.՝ Julistemuseo), որտեղ երկու տարին մեկ անգամ անցկացվում է պաստառի միջազգային բիենալե։
  • Դահուկային թանգարան (ֆին.՝ Hiihtomuseo
  • Ռադիոյի և հեռուստատեսության թանգարան (ֆին.՝ Radio- ja tv-museo
  • Ռազմական երաժշտության և ռազմական բժշկության թանգարաններ:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ձախ

Lahti skijumps.jpg

Լահթին միջազգային ճանաչում ունի «Սալբաուսելյան Կիսաթ» (ֆին.՝ Salpausselan kisat, անգլ.՝ Lahti Ski Games) դահուկային սպորտի շնորհիվ, որը անցկացվում է սկսած 1923 թվականից, իսկ 1926 թվականին դարձել է միջազգային սպորտ։ Մրցույթներն անցկացվում են մարտի սկզբին: 2010 թվականին անցկացվել է խաղի 85-րդ փուլը, 2011-ին` 86-րդ, իսկ 2012-ի մարտին` 87-րդ[9]:

Քաղաքը երեք անգամ հայտ է ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար՝ 1964, 1968 և 1972 թվականներին, սակայն զիջեց համապատասխանաբար Ինսբրուքին[10], Գրենոբլին[11], Սապորոյին[12][13]։

Սպորտային կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ։ Կան մարզադահլիճներ, լողավազաններ, երեք լեռնադահուկային ցատկահարթակ, որոնք բազմաթիվ միջազգային մրցույթներից հետո դարձան քաղաքի խորհրդանիշները: Լահթիում մի քանի անգամ անցկացվեցին բիաթլոնի և դահուկների միջազգային առաջնությունները:

Քաղաքի հարևանությամբ կան նաև գոլֆի չորս հրապարակ:

Քաղաքում 2001 թվականին անցկացվեց Հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ դեռահասների շրջանում:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Railway Kerava Lahti opening.20060901 PM.lahti of finland.ojp.jpg

Քաղաքի կենտրոնում կա երկաթուղային կայարան։ Գնացքները գործում են երեք ուղղություններով՝ Կերավայի, Ռիհիմյակիի, Կոուվոլայի միջոցով դեպի Հելսինկի[14]։

2006 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց Լահթի-Քերավա 75 կմ երկարությամբ երկաթուղային ուղին (ֆին.՝ oikorata) (շարժումը սկսվել է սեպտեմբերի 3-ից)[15]: Սա երեք կայարաններով երկու ժամանակակից երկաթուղային գիծ է։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա Voima ռադիոկայան, որը հեռարձակվում է ամբողջ Պեյատ Հայմե մարզում:(Պեյատ Հայմե — 98,6 ՄՀց, Կյումենլակսո — 91,0 ՄՀցц, Արևմտյան Հայմե — 94,9 ՄՀց)[16]

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանե Ահոնեն, աշխարհի հնգակի չեմպիոն, երկու անգամ աշխարհի գավաթակիր, օլիմպիական խաղերի երկքաղաքացի չեմպիոն։
  • Յեսե Վյանյանեն, դահուկորդ, Վանկուվերում օլիմպիական խաղերի մասնակից։
  • Իոնաս Կոլկա, ֆուտբոլիստ
  • Մարկուս Կոնտինեն, նկարիչ
  • Միկո Կոուսա, հոկեյիստ
  • Վիլե Լարինտո, ցատկորդ
  • Յարի Լիթմանեն, ֆուտբոլիստ, Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
  • Թոնի Լյուդման, հոկեյիստ
  • Մարկուս Մալան, սնոուբորդիստ
  • Թուոմո Օյալա, սնոուբորդիստ
  • Պետրի Պասանեն, ֆուտբոլիստ
  • Անտի Պոհյա, ֆուտբոլիստ
  • Յարի Պույկոնեն, ցատկորդ
  • Յուկա Պեկա Սարաստե, դիրիժոր և ջութակահար
  • Թեմու Սիպո, 2008 թվականից Հելսինկիի կաթոլիկ եպիսկոպոս
  • Ջիմի Տենոր, երաժիշտ, տենոր սաքսոֆոնիստ
  • Մարկուլիո, շվեդ երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար
  • Յուսի Թուոմոլա, արվեստագետ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Myllyvirta is Lahti's new mayor
  2. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  3. 3,0 3,1 http://pxnet2.stat.fi/PXWeb/pxweb/en/StatFin/StatFin__vrm__vaerak/statfin_vaerak_pxt_027_en.px/?rxid=49d056e8-910e-4748-be5c-5cd17b90714e
  4. Ylinen Viipurintie
  5. Luettelo Suomen kunnista väkiluvun mukaan
  6. Pilkington планирует закрыть свой завод в Юлёярви, без работы могут остаться 320 человек // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 октября 2012. (Проверено 27 октября 2012)
  7. В выходные разнообразные события набрали большое количество посетителей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июля 2012. (Проверено 8 июля 2012)
  8. Неформальный саммит Россия-ЕС, NEWSru.com, 20 октября 2006 г.
  9. Salpausselän kisat
  10. Olympic Committee — Innsbruck 1964
  11. Olympic Committee — Grenoble 1968
  12. Olympic Committee — Sapporo 1972
  13. International olympic committee — Vote history
  14. VR — Passenger Rail Network
  15. Поезда в Финляндию пойдут быстрее
  16. Radio Voimaa Päijät Hämeessä!

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]