Լահտի
Քաղաք | |||
---|---|---|---|
Լահթի | |||
ֆիններեն՝ Lahti | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Հարավային Ֆինլանդիա | ||
Մարզ | Պեյատ Հայմե | ||
Քաղաքի ղեկավար | Յուրկի Մյուլյուվիրտա [1] | ||
Հիմնադրված է | 1905 թ. | ||
Առաջին հիշատակում | 1445 | ||
Տվյալ կարգավիճակում | 1905-ից թվականից | ||
Մակերես | 154, 51 կմ² | ||
ԲԾՄ | 122 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[2] | ||
Բնակչություն | ▲119 573 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[3] | ||
Խտություն | 730,10 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Պաշտոնական կայք | lahti.fi | ||
| |||
Լահտի (ֆիններեն՝ Lahti — «դափնիներ», շվեդերեն՝ Lahtis), քաղաք և կոմունա Ֆինլանդիայում, Հարավային Ֆինլանդիա գավառի Պեյատ Հայմե մարզի վարչական կենտրոն։ Գտնվում է Վեսիյարվի լճի հարավային մասում, որը Պյայանե լճի համակարգի մի մասն է։ Բնակչությունը՝ ▲119 573 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահտին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի փաստաթղթերում՝ որպես Հոլոլա շրջանի գյուղ։ Այն գտնվում էր այդ ժամանակի առևտրային երթուղում՝ Վերին Վիբորգսկի ճանապարհին(ֆիններեն՝ Ylinen Viipurintie)[4], որը կապում էր Հեմենլինին և Վիբորգը։ 1558 թվականին Հեյմեի հողային գրքում նշվում է, որ այդ ժամանակ Լահտիում կար 24 տուն։
Լահտին քաղաքի կարգավիճակ ստացել է 1905 թվականին, երբ քաղաքի բնակչությունը երեք հազար բնակչից քիչ էր։
Քաղաքի պատմական մասում, որը կոչվում է Մետսյա-Հենալալ (ֆիններեն՝ Metsä-Hennala), կա մի ռուսական մատուռ, որը պահպանվել է քաղաքի հիմնադրման ժամանակից և կառուցվել է 1910-1912 թվականներին՝ Հենալի ռազմական կայազորի շինարարության ժամանակ։ Պահպանվել են գերեզմանատունը և ռուս գիտնական Ն.Գ.Պուշկարևի գերեզմանը (1914 թվական)։ Այդ մատուռների տվյալները կորել են 1917 թվականի (փետրվարի և հոկտեմբերի) ռուսական հեղափոխությունների և 1918 թվականի Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներով, որոնք մեծապես ազդել են Հարավային Ֆինլանդիայի՝ ներառյալ Լահտի քաղաքի վրա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահտիի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները երկար ու ցուրտ են , միջին ջերմաստիճանը` -5 °C-ից մինչև -8 °C է։ Ամառը կարճ է, բայց շատ տաք` 16-19 °C: Ձմռանը գրանցված ռեկորդային արժեքը -38 °C է, ամռանը` 35 °C:
Լահտի (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.5 (45.5) |
9.6 (49.3) |
16.6 (61.9) |
24.2 (75.6) |
30.1 (86.2) |
32.1 (89.8) |
35.0 (95) |
33.8 (92.8) |
26.8 (80.2) |
17.8 (64) |
11.3 (52.3) |
9.7 (49.5) |
35 (95) |
Միջին բարձր °C (°F) | −3.5 (25.7) |
−3.5 (25.7) |
1.6 (34.9) |
8.6 (47.5) |
16.0 (60.8) |
19.9 (67.8) |
22.7 (72.9) |
20.4 (68.7) |
14.4 (57.9) |
7.8 (46) |
1.6 (34.9) |
−1.9 (28.6) |
8.67 (47.62) |
Միջին օրական °C (°F) | −6.7 (19.9) |
−7.2 (19) |
−2.7 (27.1) |
2.9 (37.2) |
9.9 (49.8) |
14.2 (57.6) |
17.0 (62.6) |
15.2 (59.4) |
9.9 (49.8) |
4.6 (40.3) |
−0.8 (30.6) |
−4.7 (23.5) |
4.3 (39.73) |
Միջին ցածր °C (°F) | −9.8 (14.4) |
−10.8 (12.6) |
−6.9 (19.6) |
−1.5 (29.3) |
3.7 (38.7) |
8.4 (47.1) |
11.3 (52.3) |
9.9 (49.8) |
5.4 (41.7) |
1.4 (34.5) |
−3.1 (26.4) |
−7.6 (18.3) |
0.03 (32.06) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −35.2 (−31.4) |
−35.6 (−32.1) |
−31.4 (−24.5) |
−19.3 (−2.7) |
−7.0 (19.4) |
−2.6 (27.3) |
1.5 (34.7) |
−2.0 (28.4) |
−8.4 (16.9) |
−16.5 (2.3) |
−23.8 (−10.8) |
−33.1 (−27.6) |
−35.6 (−32.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 48.2 (1.898) |
34.3 (1.35) |
35.1 (1.382) |
28.1 (1.106) |
42.6 (1.677) |
64.5 (2.539) |
77.2 (3.039) |
75.3 (2.965) |
58.4 (2.299) |
65.5 (2.579) |
58.4 (2.299) |
50.1 (1.972) |
637.7 (25.105) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.0 | 8.8 | 8.6 | 6.6 | 7.8 | 9.4 | 10.1 | 10.4 | 9.8 | 11.2 | 11.4 | 11.7 | 117.8 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվով քաղաքը Ֆինլանդիայում ութերորդն է[5]։
Բնակչության 1999-2017 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Արդյունաբերություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, ապակու, սննդամթերքի արդյունաբերությամբ։ Բացի այդ Լահտի քաղաքում կա համաշխարհային ճանաչված Kemppi ապրանքանիշի արտադրված եռակցման սարքավորումների գործարան։ Գործում է Pilkington կոնցեռնի գործարանը[8]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի Լահտիում անցակցվում է երգեհոնային և ջազային երաժշտության միջազգային փառատոններ, պաստառների ցուցահանդեսներ, բանաստեղծների և գրողների սեմինարներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հուլիսին տեղի է ունենում «Lahden Yöt Archived 2016-11-09 at the Wayback Machine.» («Լահտիի գիշերները») քաղաքային փառատոնը։
2003 թվականից քաղաքը հյուրընկալում է հիփ հոփի և ռեգգիի Summer Up երաժշտական ամառային փառատոնը, որը հավաքում է մի քանի տասնյակ հազարավոր այցելուներ[9]։ Լայնորեն հայտնի է, այդ թվում` արտասահմանում, քաղաքի «Լահտիի սիմֆոնիան» նվագախումբը՝ Օսմո Վյանսկյա դիրիժորի ղեկավարությամբ։
Sibeliustalo[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահտիում է գտնվում Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ համերգասրահը և փայտի կոնգրեսական դահլիճը` Սիբելիուս սրահը(ֆիններեն՝ Sibeliustalo)։ Լահտի քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը (ֆիններեն՝ Sinfonia Lahti) պարբերաբար ելույթ է ունենում այդտեղ։ 2006 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի և ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը[10]։
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պատմության թանգարան(ֆիններեն՝ Lahden historiallinen museo)։
- Լահտիի արվեստի թանգարան (ֆիններեն՝ Lahden taidemuseo)։ Նրա հետ համատեղ աշխատում է Պաստառի թանգարան (ֆիններեն՝ Julistemuseo), որտեղ երկու տարին մեկ անգամ անցկացվում է պաստառի միջազգային բիենալե։
- Դահուկային թանգարան (ֆիններեն՝ Hiihtomuseo)։
- Ռադիոյի և հեռուստատեսության թանգարան (ֆիններեն՝ Radio- ja tv-museo)։
- Ռազմական երաժշտության և ռազմական բժշկության թանգարաններ։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահտին միջազգային ճանաչում ունի «Սալբաուսելյան Կիսաթ» (ֆիններեն՝ Salpausselan kisat, անգլ.՝ Lahti Ski Games) դահուկային սպորտի շնորհիվ, որը անցկացվում է սկսած 1923 թվականից, իսկ 1926 թվականին դարձել է միջազգային սպորտ։ Մրցույթներն անցկացվում են մարտի սկզբին։ 2010 թվականին անցկացվել է խաղի 85-րդ փուլը, 2011-ին` 86-րդ, իսկ 2012-ի մարտին` 87-րդ[11]։
Քաղաքը երեք անգամ հայտ է ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար՝ 1964, 1968 և 1972 թվականներին, սակայն զիջեց համապատասխանաբար Ինսբրուքին[12], Գրենոբլին[13], Սապորոյին[14][15]։
Սպորտային կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ։ Կան մարզադահլիճներ, լողավազաններ, երեք լեռնադահուկային ցատկահարթակ, որոնք բազմաթիվ միջազգային մրցույթներից հետո դարձան քաղաքի խորհրդանիշները։ Լահտիում մի քանի անգամ անցկացվեցին բիաթլոնի և դահուկների միջազգային առաջնությունները։
Քաղաքի հարևանությամբ կան նաև գոլֆի չորս հրապարակ։
Քաղաքում 2001 թվականին անցկացվեց Հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ դեռահասների շրջանում։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնում կա երկաթուղային կայարան։ Գնացքները գործում են երեք ուղղություններով՝ Կերավայի, Ռիհիմյակիի, Կոուվոլայի միջոցով դեպի Հելսինկի[16]։
2006 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց Լահտ-Քերավա 75 կմ երկարությամբ երկաթուղային ուղին (ֆիններեն՝ oikorata) (շարժումը սկսվել է սեպտեմբերի 3-ից)[17]։ Սա երեք կայարաններով երկու ժամանակակից երկաթուղային գիծ է։
Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա Voima ռադիոկայան, որը հեռարձակվում է ամբողջ Պեյատ Հայմե մարզում:(Պեյատ Հայմե — 98,6 ՄՀց, Կյումենլակսո — 91,0 ՄՀցц, Արևմտյան Հայմե — 94,9 ՄՀց)[18]
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանե Ահոնեն, աշխարհի հնգակի չեմպիոն, երկու անգամ աշխարհի գավաթակիր, օլիմպիական խաղերի երկքաղաքացի չեմպիոն։
- Յեսե Վյանյանեն, դահուկորդ, Վանկուվերում օլիմպիական խաղերի մասնակից։
- Իոնաս Կոլկա, ֆուտբոլիստ
- Մարկուս Կոնտինեն, նկարիչ
- Միկո Կոուսա, հոկեյիստ
- Վիլե Լարինտո, ցատկորդ
- Յարի Լիթմանեն, ֆուտբոլիստ, Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
- Թոնի Լյուդման, հոկեյիստ
- Մարկուս Մալան, սնոուբորդիստ
- Թուոմո Օյալա, սնոուբորդիստ
- Պետրի Պասանեն, ֆուտբոլիստ
- Անտի Պոհյա, ֆուտբոլիստ
- Յարի Պույկոնեն, ցատկորդ
- Յուկա Պեկա Սարաստե, դիրիժոր և ջութակահար
- Թեմու Սիպո, 2008 թվականից Հելսինկիի կաթոլիկ եպիսկոպոս
- Ջիմի Տենոր, երաժիշտ, տենոր սաքսոֆոնիստ
- Մարկուլիո, շվեդ երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար
- Յուսի Թուոմոլա, արվեստագետ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլանդիա՝ Աքուրեյրի (իսլ.՝ Akureyri), (1947)
Չինաստան՝ Դեյան ( չինարեն հեշտ. 德阳 , պինին: Déyáng), (2000)
Ռուսաստան՝ Կալուգա (1994)
Էստոնիա՝ Նառվա (էստ․՝ Narva), (1994)
Հունգարիա՝ Պեչ (հունգ.՝ Pécs), (1956)
Դանիա՝ Ռաներս (դան․՝ Randers), (1947)
Գերմանիա՝ Զուլ (գերմ.՝ Suhl), (1988)
Շվեդիա՝ Վեստերոս (շվեդերեն՝ Västerås), (1940)
Ուկրաինա՝ Զապորոժիե (ուկրաիներեն՝ Запоріжжя), (1953)
Նորվեգիա՝ Օլեսուն (նորվ.՝ Ålesund), (1947)
Անգլիա՝ Վուստերշիր վարչաշրջան (անգլ.՝ Worcestershire), (2000)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Myllyvirta is Lahti's new mayor»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-11-21
- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ «Ylinen Viipurintie»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2017-11-21
- ↑ Luettelo Suomen kunnista väkiluvun mukaan
- ↑ Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ http://pxnet2.stat.fi/PXWeb/pxweb/en/StatFin/StatFin__vrm__vaerak/statfin_vaerak_pxt_027_en.px/?rxid=49d056e8-910e-4748-be5c-5cd17b90714e
- ↑ Pilkington планирует закрыть свой завод в Юлёярви, без работы могут остаться 320 человек // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 октября 2012. (Проверено 27 октября 2012)
- ↑ В выходные разнообразные события набрали большое количество посетителей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июля 2012. (Проверено 8 июля 2012)
- ↑ Неформальный саммит Россия-ЕС, NEWSru.com, 20 октября 2006 г.
- ↑ Salpausselän kisat
- ↑ Olympic Committee — Innsbruck 1964
- ↑ Olympic Committee — Grenoble 1968
- ↑ Olympic Committee — Sapporo 1972
- ↑ International olympic committee — Vote history
- ↑ VR — Passenger Rail Network
- ↑ Поезда в Финляндию пойдут быстрее
- ↑ Radio Voimaa Päijät Hämeessä!
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lahti.fi (ֆին.), (անգլ.), (գերմ.), (ֆր.), (ռուս.) — официальный сайт
- Kuka, Mitä, Lahti(չաշխատող հղում) (ֆին.) — история Лахти
- Лахти. Фоторепортаж. Archived 2017-11-25 at the Wayback Machine.
- Обзор города Лахти (ռուս.) — Электронная Финляндия
- ru.lahti.fi Archived 2019-04-16 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լահտի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 477)։ ![]() |