Կոնցեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնցեռն (գերմաներեն՝ Konzern), Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում տարածված ձեռնարկությունների խմբի տեսակ, որը ձևավորվում է իրավաբական անկախություն ունեցող մի քանի ձեռնարկությունների՝ մեկ ձեռնարկության հսկողության (կառավարման) ներքո միավորմամբ։ Ընդ որում՝ այդ միավորման արդյունքում առաջանում է միասնական տնտեսական սուբյեկտ՝ միասնական կառավարմամբ։ Սրանց ծագումը պայմանավորված է արտադրության կոմբինավորման պրոցեսով, տարբեր ճյուղերի ավելի սերտ կոոպերացման անհրաժեշտությամբ և կենտրոնացված վերահսկողություն սահմանելու ձգտումներով։ Կոնցեռնը ղեկավարում է գլխավոր վարչությունը՝ նրա մեջ միավորված ֆիրմաների փաստացի տերը։

Կոնցեռնը բաղկացած է մեկ վերահսկող (կառավարող) և մեկ կամ ավելի կառավարվող ձեռնարկություններից[1]։ Նրանց միջև հարաբերությունները հիմնված են առևտրային և վարչական ռեալ, իրական հարաբերությունների վրա՝ ի տարբերություն մայր և դուստր ձեռնարկությունների, որոնք միմյանց կապված են բաժնետոմսերի տիրապետմամբ և ձայնի իրավունքով[2]։ Aktiengesetz1965 թվականին կոնցեռնը ձևակերպել է որպես «մեկ իշխող և մեկ կամ մի քանի կախյալ ընկերությունների խումբ՝ իշխող ընկերության միասնական ղեկավարության ներքո»[3]։

Մեկ այլ ձևակերպման համաձայն՝ կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ուղղահայաց կամ հորիզոնական սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի կարգավիճակից, սակայն ունեն աշխատանքի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոնցեռն» եզրույթը (տերմինը) փոխառնվել է գերմաներենից, որին անցել է անգլերենից (իսկ հիմքում ընկած է լատիներեն «concernere» — խառնել բառը) և սերտորեն առնչվում է Գերմանիայում տնտեսության զարգացման պատմությանը և գերմանական օրենսդրության առանձնահատկություններին։ Սակայն սխալ կլինի կարծել, թե հենց Գերմանիայում են ի հայտ եկել առաջին կոնցեռնները։ Ընդունված է համարել, որ աշխարհում առաջին կոնցեռնը և ապագա կոնգլոմերատների նախատիպը Ֆլորենցիայում ստեղծել է Կոզիմո Մեդիչի Ավագը[4]։ Նրա ընկերությունների խումբը դեռևս XV դարի սկզբներին ներկայացուցչություններ է ունեցել բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Իսլանդիայում ու Աֆրիկայում, աշխատակիցներ է ուղարկել և ապրանքներ փոխադրել Ասիայից՝ Մետաքսի մեծ ճանապարհով, իր կազմում ներառել է բանկեր ու առևտրական տներ։

Ժամանակակից կոնցեռնների կազմավորման գործում մեծ դեր է խաղացել 1960-ական թվականների ֆինանսական շուկաների դինամիկան՝ իրեն բնորոշ իրարահաջորդ անկումներով ու վերելքներով։ Դա կոնգլոմերատներին հնարավորություն է ընձեռել ընկերություններ գնելու իջեցված գներով՝ բանկային փոխառություններով, ապա ցուցադրել լավ վերադարձ ներդրումներից, ստանալ ավելի մեծ վարկեր և գործադրել ֆինանսական լծակը՝ այդ կերպ ստեղծելով շղթայական ռեակցիա։ Այդպես են ստեղծվել կամ հզոր զարգացման հասել ամերիկյան General Electric-ը, գերմանական Սիմենս-ը, ճապոնական Միցուբիշի-ն։

Կոնցեռնների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեռնի կազմի մեջ մտնող ձեռնարկությունների միջև գոյություն ունեցեղ ինտեգրացիոն կապերից կախված՝ տարբերակում են կոնցեռնների հտևյալ տեսակները.

  • ուղղահայաց կոնցեռններ (ընկերությունների միավորում, որն ընդգրկում է որոշակի ապրանքատեսակի արտադրության ու իրացման ամբողջ ցիկլը՝ անհրաժեշտ հումքի, նյութերի գնումից, պատրաստումից սկսած, մինչև իրացումը (օրինակ՝ Volkswagen AG-ը, որը միավորում է ավտոմեքենաշինության բոլոր ասպեկտները).
  • հորիզոնական կոնցեռններ (տարբեր կլիենտուրա ունեցող ֆիրմաների միավորում. օրինակ՝ տարբեր տեսակի գարեջրեր արտադրող գարեջրագործարանների միավորում).
  • խառը կոնցեռններ (կոնգլոմերատներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stock Corporation Act 1965 (Germany), section 17
  2. Stock Corporation Act 1965 (Germany), section 16
  3. Stock Corporation Act 1965 (Germany), section 18
  4. Momente der Entscheidung (1): Der erste Konzern der Welt | Wirtschaft | ZEIT ONLINE

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emmerich, Volker; Habersack, Mathias (2008). Equity Group Ltd. and legal (5th ed.). Munich. ISBN 3-406-55915-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Hoffman, Friedrich (ed.) (1993). Group Guide. Wiesbaden. ISBN 3-409-19953-5. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Herkenroth, Klaus; Hein, Oliver; Labermeier, Alexander; Pache, Sven; Striegel, Andres; Wiedenfels, Matthias (2007). group tax law. Wiesbaden: Gabler Verlag. ISBN 978-3-8349-0474-4.
  • Löding, Thomas; Schulze, Kay Oliver; Sundermann, Jutta (2006). group, criticism, campaign! Ideas and practice for social movements. Hamburg: VSA-Verlag. ISBN 3-89965-199-5.
  • Scheffler, Eberhard (2005). Management Group (2nd ed.). Munich. ISBN 3-8006-3097-4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Schulte-Zurhausen, Manfred (2002). Organisation (3rd ed.). Vahlen Publisher. ISBN 3-8006-2825-2.
  • Theisen, Manuel René (2000). The group – legal and economic foundations of the enterprise group (2nd ed.). Schäfer-Poeschel. ISBN 3-7910-1487-0.
  • Werner, Klaus (2006). The new Black Book brand companies. The machinations of the corporate world. Ullstein Publishing House. ISBN 3-548-36847-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 585