Մարկուլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուլիո
Ծնվել էհունվարի 1, 1975(1975-01-01)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼահթի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություներգիչ, դերասան, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Ժանրերհիփ հոփ
markoolio.com

Մարկոոլիո կամ Մարկուլիո (շվեդ.՝ Markoolio), իսկական անուն՝ Մարկո Կրիստիան Լեհտոսալո (շվեդ.՝ Marko Kristian Lehtosalo; հունվարի 1, 1975(1975-01-01)[1], Լահթի, Ֆինլանդիա), շվեդ երգիչ, դերասան և հաղորդավար։ Իր մականունը նա վերցրել է ի պատիվ իր անվան և ամերիկացի ռեփեր Կուլիոյի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկ ֆինլանդացի։ 6 ամսական հասակում ընտանիքի հետ տեղափոխվեց Օրմինգ, Շվեդիա։ Այնտեղ ավարտեց միջնակարգ դպրոցը, բանակում ծառայեց որպես դիպուկահար։ Շվեդիա վերադարձել է զինվորական ծառայությունից հետո և պատահական նկատվել է պրոդյուսերների կողմից, երբ զբաղեցնում էր Ստոկհոլմի գնացքի ուղևորներին իր ռեփով։ Այդպես Մարկուլիոն սկսեց իր գործունեությունը՝ թողարկելով 9 ալբոմ։ Մարկուլիոն հայտնի է իր երեկույթների, աղջիկների և սպիրտային խմիչքների օգտագործման վերաբերյալ կատակերգական երգերի շնորհիվ։ Առանձնանում են «Sommar och sol» (շվեդ.՝ «Ամառ և արև»), «Vi drar till fjällen» (շվեդ.՝ «Բարձրանում ենք սարերը»), «Sola och bada i Piña Colada» (շվեդ.՝ «Արևային լոգանք և Պինյա-Կոլադեում լող»)։ Ինչպես նաև նա գրում է մարդու սովորական կյանքի վերաբերյալ երգեր՝ «Åka Pendeltåg» (շվեդ.՝ «Ուղևորությունում շրջելով»), «Värsta schlagern», ինչպես նաև գրում է իր պատմական հայրենիքի մասին երգեր՝ «Drömmen om Finland» (շվեդ.՝ «Երազ Ֆինլանդիայի մասին») և «Jag orkar inte mer» (շվեդ.՝ «Այլևս չեմ տանի»)։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուլիոն հանդիսանում է շատ մրցանակների դափնեկիր։ Շվեդ հեռուստաալիք TV4-ով նա «Talang» տաղանդների շոուի հաղորդավարն է։ Նկարահանվել է «Doktor Mugg» և «Hem till Midgård» սիթքոմներում։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուլիոն հանդիսանում է գիշերային ակումբի սեփականատեր և մտնում է բրիտանական Netgames Holdings ընկերության տնօրենների խորհրդի մեջ՝ տիրապետելով ընկերության բաժնետոմսերի ակցիայի 3,3%-ով։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուլիոն հանդիսանում է Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագուներից մեկը։ 2008 թվականին Մարկուլիոն Եվրոպայի չեմպիոնատի նախօրեին ձայնագրեց «Sverige, Det Bästa På Vår Jord» (շվեդ.՝  «Շվեդիա, լավագույնը աշխարհում») երգը, որտեղ նաև դրել է Շվեդիայի հիմնից դրվագներ։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Մարկուլիոն աշխարհի չեմպիոնատի նախօրյակին ձայնագրեց երգ Պորտուգալիայի դեմ՝ փորձելով աջակցել շվեդական խմբին և վնաս պատճառել պորտուգալացիներին, անգամ 7:15-ին RIX FM ռադիոկայանի հետ կազմակերպել է համերգ հյուրանոցի պատուհանների տակ՝ բարձրացնելով մեծ աղմուկ[2][3][4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ջեսիկա Վեստերգորտ։ 3 երեխա (որդի՝ Մելկեր և դստրեր՝ Մոա ու Մայկեն)[6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sticker hårt (1998)
  • Dikter från ett hjärta (1999)
  • Tjock och lycklig (2001)
  • I skuggan av mig själv (2003)
  • Suomessa Syntynyt (2004)
  • Värsta plattan (2007)
  • Jag är konst (2008)
  • Jag är Markoolio (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուլիո» հոդվածին։