Հիփ հոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Հիփ հոփ
Hip hop
Ոճային հիմքեր ֆանկ, դիսքո, սոուլ, ռեգգի, spoken word, blues
Մշակութային հիմքեր 1970-ականներ, Նյու Յորք
Հատուկ գործիքներ Տյորնտեյբլիզմ, սինթեզ, DAW, ռեփ կարդալ, դրամ մեքենա, սեմպլեր, հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, դաշնամուր, բիթբոկս, վոկալ
Ենթաժանրեր
Այլընտրանքային հիփ հոփ, Գործիային հիփ հոփ

Հիփ հոփ (անգլերեն՝ Hip hop), երաժշտական ժանր, որը ծնունդ է առել 1969 թվականին Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։ Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ դիջեյ, MC (Master of ceremonies), բրեյք դանս և գրաֆիտի։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածության մեջ է մտել միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի հետո։ Անվանման հեղինակն է դիջեյ Աֆրիկան (DJ Afrika)։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը, դիջեյ Քուլ Հերքը (DJ Kool Herc) այն անվանել էր Բի-բոյ, որը վերցված էր Break boys տերմինից։

Հիփ հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։

Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլգաղափարական։