Ռեգգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգգի ոճի ամենակարկառուն ներկայացուցիչը Բոբ Մառլին 1980 թվականին։

Ռեգգի (նաև ռեգգեյ կամ ռէգգի), հանրամատչելի երաժշտության ժանր է, որը ծնունդ է առել ճամայկայում` 1960-ականների վերջերին և լայնօրեն տարածվել է 1970-ական թվականներին։ Ռեգգի տերմինն ասոցացվում է նաև այլ ճամայկական երաժշտական ոճերի հետ։ Դրանցից են սկա և ռոքսթեդի ոճերը։

Ռեգգիի ենթատեսակները[խմբագրել]

Ռեգգիի ենթատեսակներն են սկինհեդ(նաև` վաղ ռեգգի), նիյաբինգհի, դաբ, դենսհոլ, ռութս ռեգգի, դաբ փոեթրի, ռագգա, ռեգգեֆյուժն, ռեգգետոն ոճերը։

Գործիքավորում[խմբագրել]

Այս ոճում օգտագործվում են թմբուկ, կիթառ, սաքսաֆոն, փող և շեփոր։

Տես նաև[խմբագրել]