Jump to content

Ռեինկարնացիա (երաժշտական խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեինկարնացիա (այլ կիրառումներ)
Ռեինկարնացիա
Բնօրինակ անունՌեինկարնացիա
ԵրկիրՀայաստան Երևան, Հայաստան
ԺանրերՌոք (մինչ 2007 թ.) Ռեգգի
Գործունեություն2001–ներկա
Կայքreincarnation.am
Անդամներ
Ռոլանդ Գասպարյան - վոկալ
Արտյոմ Մանուկյան - բաս-կիթառ
Արթուր Մարգարյան - սոլո-կիթառ
Արթուր Հովակիմյան - ստեղնաշարային գործիքներ
Մարեկ Զաբորսկի - հարվածային գործիքներ
Հայկ Ղազարյան - շեփոր
Դավիթ Մինասյան - տրոմբոն
Արթուր Գրիգորյան - սաքսոֆոն
Ռաֆիկ Այվազյան - կլարնետ, բլուլ, դուդուկ

Ռեինկարնացիան, (Ռեինկարնացիա նվագախումբ), 2001 թվականին ձևավորված հայկական երաժշտական խումբ։ Այդ ընթացքում խումբը հասցրել է փոխել 2 տարբեր ոճեր՝ հարդ ռոքից անցնելով ռեգգիի[1]։

Ռեինկարնացիան հայկական ռեգգի խումբ է, որի նախաձեռնողն է խմբի անփոխարինելի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը։ Այս տարիների ընթացքում Ռեինկարնացիա խմբի ոճը և խմբի երաժիշտները փոխվել են՝ կապված խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի փորձարարական մտքերի և ապրելաոճի հետ։ 2007 թ-ին լույս է տեսնում Ռեինկարնացիայի Janfida to Jamaica 60 km ալբոմը։ Դա առաջին հայկական ալբոմն էր ռեգգի և սկա ոճերի մեջ։ Նույն 2007 թվականին նկարահանվում է Ջան Ռաստաման երգի տեսահոլովակը։ Խմբի ոճը շատ ինքնատիպ է, այն իրենից ներկայացնում է հայկական և աֆրիկյան ոճերի յուրահատուկ խառնուրդ։ 2006 թ-ից Ռեինցարնացիան ակտիվորեն սկսել է համերգներ տալ։ 2010 թվականին լույս է տեսնում Մի գդալ սեր ալբոմը՝ իր հիթային «Մի գդալ սեր» երգով։ Բացի մասնակցած բազում փառատոների և հայկական ակումբներում տված հարյուրավոր համերգների, Ռոլանդ Գասպարյանը զբաղվում է նաև բարեգործությամբ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր ուղղված որբերի օգնությանը։

Ինչպես Ռոլանդ Գասպարյանն է ասում, խմբի անդամները միշտ պետք է փոխվեն, քանի որ նա սիրում է աշխատել տարբեր երաժիշտների հետ։ Հունիսի 7-ին Երևանի ակումբներից մեկում կայացավ խմբի առաջին տեսաերիզի շնորհանդեսը[2][3][4]։ Տեսաերիզում զետեղված է վավերագրական ֆիլմ խմբի Եվրոպական շրջագայության մասին և համերգի ձայնագրություն։

Խումբը ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել Փառատոնների ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Սերբիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում։ 2015 թվականին Երևանում Ռոլանդ Գասպարյանը բացեց «House of Reincarnation» ակումբը, որտեղ խումբը պարբերաբար համերգներ է ունենում։ 2015 թվականին Ռոլանդ Գասպարյանը ստեղծեց բջջային հավելված, որը Հայաստանում առաջինն էր իր տեսակով։ Հավելվածը նախատեսված է Android և iOS համակարգերով աշխատող հեռախոսների համար։ Այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-յին վերաբերող նորություններին, լսել նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին։

  • Ռոլանդ Գասպարյան - վոկալ
  • Էդգար Սահակյան - բաս-կիթառ
  • Արթուր Մարգարյան - սոլո-կիթառ
  • Կարեն Մամիկոնյան - ստեղնաշարային գործիքներ
  • Մարեկ Զաբորսկի - հարվածային գործիքներ
  • Հայկ Ղազարյան - շեփոր
  • Տիգրան Սուչյան - շեփոր
  • Վահրամ Դավթյան - տրոմբոն
  • Դավիթ Նալչաջյան - սաքսոֆոն
  • Ռաֆիկ Այվազյան - կլարնետ, բլուլ, դուդուկ բաս-կիթառ

Լարային քառյակ`

  • Լևոն Առաքելյան - թավջութակ
  • Անահիտ Մաթևոսյան - ալտ
  • Արուս Կարապետյան - ջութակ
  • Տաթևիկ Շահինյան - ջութակ
  • Արման Ավետիսյան - ձայնային օպերատոր
  • Կարեն Վարդանյան - լուսային ձևավորող

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 «Ջան Ռաստաման»
  • 2009 «Պատերազմներ»
  • 2009 «Էլի լավ ա»
  • 2010 «Մի գդալ սեր»
  • 2010 «Երե-ուան»
  • 2010 «Սիրունիկ ես»
  • 2011 «Սեր»
  • 2012 «Յար արի»
  • 2012 «Աշխարհումս իմն դուն իս»
  • 2013 «Աղ ու հաց»
  • 2013 «Երևան»
  • 2014 «Սիրում եմ քեզ»
  • 2014 «Քո աչքերում»
  • 2015 «Սիրուս կսպասեմ»
  • 2015 «Թարմ ծաղիկներ»
  • 2016 «Ով սիրուն-սիրուն»
  • 2016 «Լուսաբաց»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]