ՀՏ Հայկո
ՀՏ Հայկո | |
---|---|
Նաև հայտնի է որպես | HT Hayko |
Ծնվել է | հունիսի 28, 1985 (38 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Հայկ Մարգարյան (հունիսի 28, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեփեր, ավելի հայտնի է իր բեմական անվամբ՝ ՀՏ Հայկո[1][2][3]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Մարգարյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 28-ին Երևանում։ Ավարտել է Չեխովի անվան № 55 դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ սովորել է նվագել դաշնամուր և շեփոր։ Ավելի ուշ Հայկը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ էլեկտրատեխնիկ մասնագիտացմամբ։
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկոն իր երաժշտական գործունեությունը սկսել է 2001 թվականին, երբ Միշոյի հետ հիմնադրել են «Հայ Տղեք» խումբը։ Այն առաջին ռեփ խումբն էր Հայաստանում։ Միասին նրանք թողարկել են երկու ալբոմ, ութ երաժշտական տեսահոլովակ և համերգներով հանդես են եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Խումբն իր գործունեությունն ավարտել է 2007 թվականին (պաշտոնապես՝ 2008), որից հետո տղաները շարունակել են իրենց գործունեությունն առանձին[4]։
AntiSystem[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 15-ին ՀՏ Հայկոյի յութուբյան ալիքում բեռնվել է նոր երգ՝ AntiSystem անվանումով[5]։ Այն քաղաքական հիփ հոփ կատարում է՝ գրված «Մաշտոցի պուրակ» շարժման ազդեցության տակ։ Սա հատկապես երիտասարդներին ոգեշնչել է Հայաստանում անարդարության դեմ գործողությունների։ Երգում խոսվում է նաև Սուրեն Զոլյանին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, ինչը բողոքարկվել է հարյուրավոր ուսանողների կողմից։ Մեկ ամիս անց հոլովակը գրանցել է 50,000-ից ավելի դիտում։
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ Տղեք[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայ Տղեք» - 2004
- «Մի Կաթիլ Մեղր» - 2006
Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անցած էտապ» - 2008
- «Քուանշ» - 2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայ աստղեր (Հայկ Մարգարյան`ՀՏ Հայկո)»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-09-16
- ↑ ՀՏ Հայկո. «Ես բողոքներ շատ ունեմ…» Archived 2010-03-28 at the Wayback Machine.
- ↑ «Armenia Rap Rapprochement: Hay Tgheq Misho and Hayko reach peace over “puppy” protocols»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է 2021-09-16
- ↑ «ՀՏ ՀԱՅԿՈ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-02-ին։ Վերցված է 2021-10-02
- ↑ HT Hayko - AntiSystem on YouTube
|