Jump to content

Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Կարգախոս«Մարդը, ով էլ որ նա լինի, պիտի քրտնաջան աշխատի, և դա է նրա կյանքի իմաստն ու նպատակը, նրա երջանկությունը, նրա բերկրանքը» Անտոն Չեխով
Հիմնադրված է1947
Անվանված էԱնտոն Չեխով
ՏնօրենԳայանե Սարուխանյան
Աշակերտներ1642
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Բաղրամյան 16
Կայքchekhov.am(հայ.), chekhov.am/en(անգլ.) և chekhov.am/ru(ռուս.)

Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Անտոն Պավլովիչ Չեխովի անվան համար 55 դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի փետրվարին ժողկրթության բաժնի որոշմամբ։ Դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդել է նոր շենքի կառուցման մասին որոշումը՝ Բաղրամյան 16 հասցեում։

1956 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Անտոն Չեխովի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան, Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան)։ 1992 թվականից դպրոցը դարձել է հայկական[1][2]։

Անտոն Չեխովի կիսանդրին դպրոցի առջև

2015 թվականին Չեխովի անվան դպրոցի շախմատի թիմը (Արթուր Դավթյան, Դավիթ Միրզոյան, Սամվել Խաչատրյան, Արփինե Գրիգորյան) դարձել է «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի հաղթող[3]։

  • Շիրուկաշվիլի Մարիա (1947-1956)
  • Այդինյան Գեորգի (1956-1963)
  • Հայրապետյան Շահեն (1963-1967)
  • Ալեքսանդրյան Մերի (1967-1992)
  • Կակոսյան Աշոտ (1992-1994)
  • Սարուխանյան Գայանե (1994)

Շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  3. «Պատանի շախմատիստների հաղթանակը ռուսաստանյան «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցույթում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]