Լիլիթ Կարապետյան (ուդահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Կարապետյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լիլիթ Կոստանդնի Կարապետյան |
Ծնվել է | հունվարի 28, 1963 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2006 (43 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ուդահար |
Կրթություն | Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985) |
Լիլիթ Կոստանդնի Կարապետյան (հունվարի 28, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2006, Երևան, Հայաստան), հայ ուդահար։ Հայաստանում կրթություն ստացած կին պրոֆեսիոնալ առաջին ուդահարն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջանակարգ դպրոցում, 1973-1977 թվականներին զուգահեռ՝ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի դասարանում Ժաննա Շելջյանի մոտ։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Կարապետ Արիստակեսյանի ուդի դասարանում, 1989-1992 թվականներին շարունակել է ուսումը ասպիրանտուրայում Միհրան Դեմիրճյանի ղեկավարությամբ[1]։
Կատարողական և աշխատանքային տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981-2003 թվականներին աշխատել է «Շարական», ապա՝ «Տաղարան» անսամբլներում (Գրիգոր Դանիելյանի /Դանիել Երաժիշտի/ և Երվանդ Երկանյանի ղեկավարությամբ) որպես ուդահար, լյուտնահար և կիթառահար։ Կատարել է միջնադարյան և ժամանակակից հայ և եվրոպական հեղինակների բազմաթիվ մշակումներ և փոխադրումներ ուդի և կիթառի համար։Առաջին անգամ ուդի կատարումներում օգտագործել է լյուտնյայի և կիթառի կատարողական հնարքները։ Անսամբլի կազմում շրջագայել է տարբեր երկրներում (Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա)։ 1986 թվականին Բաքվում արևելյան երկրների երաժիշտների հետ մասնակցել է ժողովրդական նվագարանների միջազգային առաջին մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։
1986 թվականից աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Հանդիսանում է դպրոցի ուդի դասարանի հիմնադիրը։ 2003 թվականին, առողջական վիճակից և ոչ միայն այդ պատճառով, ելնելով, հրաժարվել է բեմական գործունեությունից և դասավանդել մինչև կյանքի վերջը[2]։ Նրա անունը ընդգրկվել է «Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանում
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրական կողմից եղել է Կամսարականների իշխանական տոհմի ժառանգորդ։ Եղել է նաև հաղորդավար, «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիր Կարեն Քոչարյանի կինը։
Դուստրը՝ Կարինե Քոչարյանը,ծնված 1992 թվականի ամուսնացել է և 2019 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգում։ Աշխատում է,որպես գրաֆիկական դիզայներ «Calltower» ընկերությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
- ↑ Լիլիթ Կարապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում