Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
| Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1921 |
| Անվանված է | Ալեքսանդր Սպենդիարյան |
| Տնօրեն | Մարինա Վարդանյան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Հասցե | Երևան, Չայկովսկու 27 |
| Կայք | spendiaryan.am |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, երաժշտական կրթական հաստատություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվում է երաժշտական ստուդիա, որը նախապատրաստական դեր է կատարում Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծման գործում։ Մինչև 1929 թվականն այն եղել է միակ երաժշտական կրթական հաստատությունը Երևանում։ 1929 թվականի սեպտեմբերին կոնսերվատորիայից անջատվում է ստուդիայի տարրական բաժինն իր 60 աշակերտով, և Երևանում հիմնադրվում է առաջին մանկական մասնագիտացված քառամյա երաժշտական դպրոցը, որի տնօրեն է նշանակվում երաժշտագետ Օվսաննա Տեր-Գրիգորյանը։
1930 թվականին դպրոցին են հատկացվում Ղանթարի հարևանությամբ գտնվող Շահումյան փողոցի թիվ 18 շենքի 4 սենյակները։
1930 թվականին դպրոցն անվանակոչվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։
1930-1931 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 257 աշակերտ, որոնք սովորել են երկու հիմնական բաժիններում՝ դաշնամուրային և լարային։
1935 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա, 1992 թվականից՝ տասնամյա[1]։
Դպրոցի առջև տեղադրված է Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օվսաննա Տեր-Գրիգորյան (1929-1930 թվականներ)
- Լուսիկ Հովսեփյան-Թոթովենց (1930-1937 թվականներ)
- Սամսոն Գասպարյան (1937 թվական)
- Մարտին Մազմանյան (1937-1944 թվականներ)
- Վարդուհի Զաքարյան (1944-1956 թվականներ)
- Բաբկեն Սարգսյան (1956-1982 թվականներ)
- Սերգեյ Քեչեկ (1982-1995 թվականներ)
- Գեորգի Հախնազարյան (1995-1997 թվականներ)
- Մերուժան Սիմոնյան (1997-1999 թվականներ)
- Սամվել Սահակյան (1999-2011 թվականներ)
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադամ Խուդոյան
- Ալեքսանդր Աճեմյան
- Ալեքսեյ Հեքիմյան
- Ալեքսանդր Հարությունյան
- Առնո Բաբաջանյան
- Արթուր Մեսչյան
- Գագիկ Հովունց
- Գայանե Ներսիսյան
- Էդգար Հովհաննիսյան
- Էդվարդ Միրզոյան
- Էմմա Պետրոսյան
- Ժաննա Բլբուլյան
- Ղազարոս Սարյան
- Յակով Զարգարյան
- Շուշանիկ Ափոյան
- Ջիվան Տեր-Թադևոսյան
- Ռոբերտ Ամիրխանյան
- Ռոբերտ Պետրոսյան
- Ռուբեն Կուբելյան
- Վարդուհի Վարդանյան
- Սամվել Երվինյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2019-03-27 Wayback Machine

