Գագիկ Հովունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Հովունց
Բնօրինակ անուն հայ․՝ Գագիկ Հովունց
Ծնվել է մարտի 1, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}}) (87 տարեկան)
Երևան, ԽՍՀՄ
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Գագիկ Գեդեոնի Հովունց (Գագիկ Հովհաննիսյան, մարտի 1, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}}), Երևան, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները հետևողականորեն կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին։

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են երեք ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։

Գագիկ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդում է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները[1][2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • op.1 (1960) Լարային կվարտետ ...Մոսկվա, 1967
  • op.2 (1965) 12 պրելյուդ դաշնամուրի համար Երևան 1967 և Երևան 1985
  • op.3 (1968) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.1 ...Մոսկվա 1977
  • op.4 (1969) 10 ինվենցիոն պիես փայտյա-փողային գործիքների և դաշնամուրի համար ...Երևան 1974
  • op.5 (1970) Ինվենցիոն ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.2 ... Մոսկվա 1977
  • op.6 (1971) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.3 ...Մոսկվա 1977
  • op.7 (1972) 10 Ինվենցիոն պիես լարային գործիքների և դաշնամուրի համար ...Երևան 1977
  • op.8 (1974) Կոնցերտային ինվենցիաներ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1982 Պարտիտուր
  • op.9 (1975) 10 ինվենցիոն պիես պղնձյա-փողային գործիքների և դաշնամուրի համար ... Երևան 1980
  • op.10(1976) «Հնչյունի հարմոնիա» կոնցերտային ինվենցիաներ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար ...Մոսկվա 1989 Կլավիր, Երևան 2001 Պարտիտուր
  • op.11(1977) Դաշնամուրային սոնատ No.1 ...Երևան 1985
  • op.12(1980) Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1987 Կլավիր, Երևան 2000 Պարտիտուր
  • op.13(1981) Սոնատ-դուետ ջութակի և թավջութակի համար ... Երևան 1987, Գերմանիա 2004
  • op.14(1982) Դաշնամուրային սոնատ No.2 ... երևան 1985
  • op.15(1984) «Կոնտրաստ» Ֆլեյտայի և դաշնամուրի համար ... Փարիզ 1986
  • op.16(1986) Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Երևան 1999 Կլավիր, Երևան 2000 պարտիտուր
  • op.17(1989) 10 պիես-մոնոքրամ դաշնամուրի համար ... Երևան 1998
  • op.18(1992) Սիմֆոնիկ սյուիտ (Խորեոգրաֆիկ պիեսներ) ... Երևան 2000
  • op.19(2003) 2 պիես երկու դաշնամուրի համար ... Երևան 2003
  • op.20(2006) Սոնատ ջութակի և դաշնամուրի համար ... 2006
  • op.21(2007) Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2007
  • op.22(2009) «Dolore» պիես թավջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2009
  • op.23(2010) «Memoirs» պիես ջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]