Ներսես Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ներսես Հովհաննիսյան
Hovhannisyan-nerses.jpg
Ծնվել էհոկտեմբերի 12, 1938(1938-10-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 2016(2016-10-23) (78 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
դերասան
սցենարիստ
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0644489

Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938(1938-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 23, 2016(2016-10-23), Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Խոշոր շահում, Վերջին կիրակին, Մենավոր ընկուզենի և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես Հարսնացու հյուսիսից ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։

«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 30 տան պատին

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1997 Երկարակեցություն
1986 Օտար խաղեր
1985 Հրամանատարին հյուր
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1977 Խոհարարները եկել են մրցույթի

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի 30 հասցեում բացվել է Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան, քանդակագործ՝ Հայկ Պետրոսյան)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]