Էրազմ Քարամյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1912 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 15, 1985 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1936) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 1076971 |
Էրազմ Ալեքսանդրի Քարամյան (Մելիք-Քարամյան, մարտի 2 (15), 1912, Փարիզ[1] - հունիսի 15, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր: ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2][3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրազմ Քարամյանը ծնվել է 1912 թվականին Փարիզում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է Ռուսաստան: 1930 թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ 1936 թվականին ավարտել է Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)[4]։ 1937 թվականից գալով Հայաստան, Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր (1947-1954 թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գնդացրային վաշտի հրամանատար Մելիք-Քարամյանը նկարահանել է զինվորական խրոնիկաներ, թղթակցել ճակատային ու զինվորական թերթերին: Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» (1940), «Կարմիր բանակի մուտքը Երևան» (1941), Սևանի կասկադը» (1948), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), ինչպես նաև գեղարվեստական «Հայրենասերների ընտանիքը» (1941, կարճամետրաժ), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1954) և «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969, երեքն էլ Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Նասրեդինը Խոջենթում» (1959, Համո Բեկնազարյանի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» (1973) և այլ կինոնկարներ:
ԽՍՀՄ կառավարության և բանակի գլխավոր հրամանատարության կողմից արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Մոսկվայի պաշտպանության համար (1944), Կովկասի պաշտպանության համար (1944), Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալների, Սահմանապահ զինծառայող 2-րդ աստիճանի կրծքանշանի և բազմաթիվ հոբելյանական մեդալների:
Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1967)
- Կարմիր աստղի շքանշան
- Մոսկվայի պաշտպանության համար (1944) մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալ
- ԽՍՀՄ մեդալներ
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1973 | Լուսաբացից մեկ ժամ առաջ |
1969 | Պայթյուն կեսգիշերից հետո |
1965 | Արտակարգ հանձնարարություն |
1961 | Տասներկու ուղեկիցներ |
1959 | Նասրեդինը Խոջենտում
(Հմայված արքայազնը) |
1957 | Անձամբ ճանաչում եմ |
1956 | Ամպրոպի արահետով |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից |
1952 | Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը |
1948 | Սևանի կասկադը |
1941 | Հայրենասերների ընտանիքը |
1940 | Հայաստանի առողջավայրերը |
1937 | Կարո |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1969 | Պայթյուն կեսգիշերից հետո |
1959 | Նասրեդինը Խոջենտում
(Հմայված արքայազնը) |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից |
1941 | Հայրենասերների ընտանիքը |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Максимов М. Д., Лично известен, М., 1958;
- Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Карамян Эразм Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Мелик-Карамян, Эразм Александрович — RuData.ru
- ↑ Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Журина Ирина Михайловна - И. П. Котляревского кафедра теории и истории мировой и украинской культуры Педагоги и выпускники Харьковского национального университета искусств им. И. П. Котляревского в кинематографе Биографический справочник
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Մարտի 15 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ կինոսցենարիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ