Մոսֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 55°43′18″ հս․ լ. 37°31′43″ ավ. ե. / 55.72167° հս․. լ. 37.52861° ավ. ե. / 55.72167; 37.52861

Մոսֆիլմ
Mosfilm Studios Entrance Sign Moscow.jpg
Տեսակ Կինոստուդիա և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Ընկերության տեսակ կինոստուդիա
Հիմնադրված է հունվարի 30, 1920
Հիմնադիր 1924, հունվարի 30[1][2][3][4]
Վայր Մոսկվա, Ramenki District
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918-1920).svg Ռուսաստան
Գլխավոր անձինք Կարեն Շահնազարով
Արդյունաբերություն կինոնկար և Կինեմատոգրաֆիա
Արտադրանք ֆիլմեր
հեռուստասերիալներ
Կայք mosfilm.ru
Mosfilm Վիքիպահեստում
Մոսֆիլմ.jpg

Մոսֆիլմ, (ռուս.՝ Мосфи́льм), ամենամեծ առաջատար կինոստուդիան Ռուսաստանում, Եվրոպայի ամենախոշոր կինոստուդիաներից մեկը՝ հագեցած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք իրականացնել կինոարտադրությունը։ Մոսֆիլմում են ստեղծվում բոլոր հայրենական արտադրության ֆիլմերը, հեռուստասերիալները։

Կինոստուդիայի հիմնադրման ամսաթիվ են դիտարկում 1924 թվականի սեպտեմբերի 30, երբ կայացել է առաջին լիամետրաժ ֆիլմի՝ ռեժիսոր Բորիս Միխինի «Բարձունքի թևերով» պրեմիերան[5]։

Կինոստուդիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսֆիլմ կինոկոնցեռնը ֆեդերալ պետական ունիտար ձեռնարկություն է, որտեղ աշխատում են 1000-2000 մարդիկ։ Տարեկան թողարկում է շուրջ 100 ֆիլմ։ 1990-ականների ճգնաժամը հաղթահարելուց հետո, վերջին 10 տարիների ընթացքում ձեռնարկության շահութաբերությունը մեծացել է 10 անգամ։ 90-ամյա գործունեության ընթացքում Մոսֆիլմում ստեղծվել են ավելի քան 2500 լիամետրաժ ֆիլմեր։ Տարբեր տարիների այստեղ աշխատել են հայտնի ռեժիսորներ, որոնց գործերն ընդգրկվել են «Հայրենական և համաշխարհային կինոարվեստի ոսկե ֆոնդում»։

1998 թվականի ապրիլի 20-ից Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր տնօրենն է Կարեն Շահնազարովը[6]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Арк-фильм»
  • «ВЕРТИКАЛЬ»
  • «Жанр»
  • «Синема Лайн»
  • «Курьер»
  • «РИТМ»
  • «Киностудия «Слово»
  • «Союз Навона»
  • «Телефильм»

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսֆիլմ» կինոկոնցերնի թանգարան
  • Վասիլի Շուկշինի հուշարձան
  • Սերգեյ Բոնդարչուկի հուշարձան[7]
  • «Աղջիկը ճանճասպանով» քանդակ
  • «Անհայտ օպերատորի» քանդակ
  • Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված կինոստուդիայի աշխատակիցներին նվիրված հուշարձան
  • Հայտնի խորհրդային կինեմատոգրաֆիստներին նվիրված հուշատախտակներ կինոստուդիայի տարբեր մասնաշենքերում
  • Լեոնիդ Գայդային նվիրված հրապարակ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]