Գուգլ (ընկերություն)
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Գուգլ (այլ կիրառումներ)
Գուգլ (անգլ.՝ Google), ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որը մասնագիտացված է համացանցին առնչվող ծառայությունների և արտադրանքների բնագավառում, որոնց թվում են համացանցային գովազդի տեխնոլոգիաներ, որոնողական համակարգ, ամպային ծառայություններ, համակարգչային ծրագրերև սարքեր[6]։ Շահույթի մեծ մասը ստանում է AdWords ծառայությունից (համացանցային գովազի ծառայություն, որը ցուցադրում է գովազդը որոնման արդյունքի ցանկին մոտ)[7][8]։
Գուլը հիմնադրվել է 1996 թվականին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Միասին տնօրինում են բաժնետոմսերի մոտավորապես 14 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի միջոցով կառավարում են 56 տոկոս բաժնետոմսերի քվեարկությունը։ Գուգլը որպես մասնավոր ընկերություն գրանցել են 1998 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2004 թվականի օգոստոսի 19-ին տեղ է ունեցել ունեցած Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), և գուգլի գլխամասը (Googleplex կեղծանվամբ) տեղափոխվել է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաք[9]։
Ընկերության սրընթաց աճը սկսվեց հիմնական որոնողական համակարիգից բացի (Google Search) այլ արտադրանքների շարք արտադրումից սկսած։ Այն առաջարկում է ծառայություններ նախատեսված՝ աշխատանքի և արտադրողականության (Google Docs, Sheets and Slides), էլեկտրոնային փոստի (Gmail), ժամանակացույցի և ժամանակի կառավարման (Google Calendar), ամպային ծառայության (Google Drive), սոցիալական կայքի (Google+), ակնթարթային տեսազանգերի և հաղորդագրությունների (Google Allo/Duo/Hangouts), թարգմանության (Google Translate), քարտեզային և քայլ առ քայլ նավիգացիայի (Google Maps), վիդեոտարածման (YouTube), նշումներ կատարելու (Google Keep), նկարներ կազմակերպման և խմբագրման (Google Photos/Snapseed) և ինտերնետ դիտարկչի (Google Chrome) համար։ 2010-2015 թվականներին Գուգլը համագործակցել է էլեկտրոնիկա արտադրող խոշոր ձեռնակությունների հետ՝ Nexus սարքերը արտադրելու ընթացքում[10]։ 2016 թվականի հոկտեմբերին սկսել է արտադրել բազմաթիվ համակարգչային սարքեր (Google Pixel, Home, Wifi և Daydream View),[11][12][13][14]։ 2012 թվականին օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ են տեղադրվել Կանզաս քաղաքում՝ Google Fiber լայնաշերտ ծառայության հեշտացման համար[15]։ 2016 թվականին ընկերությունը նախաձեռնեց Google Station նախաձեռնությունը՝ «բարձորակ, ապահով և հեշտ հասանելի Wi-Fi տրամադրելու համար, ինչը արդեն հաջողությամբ սկսվել և հաջողակ էր դարձել Հնդկաստանում[16]։
Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)[17]։ Այն օրական մշաում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում[18] և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ (2009 թվականի տվյալներով)[19][20][21][22]։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը[23]։
Չորս տարի շարունակ անընդմեջ համարվել է աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ապրանքանիշը[24][25][26], 2016 թվականին արժեքը կազմել է $133 միլիարդ[27]։ Սկզբնապես Գուգլի նպատակն էր «կառավարել աշխարհի տեղեկատվությունը և դարձնել այն ավելի հասանելի և օգտակար» իսկ ոչ պաշտոնական կարգախոսը՝ «Don't be evil»[28][29][30]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.google.com/about/company/history/
- ↑ 2,0 2,1 http://investor.google.com/pdf/2014Q4_google_earnings_data.pdf
- ↑ https://abc.xyz/investor/news/earnings/2015/Q4_google_earnings/index.html
- ↑ http://www.theage.com.au/news/Busness/Google-closes-A2b-YouTube-deal/2006/11/14/1163266548827.html
- ↑ http://www.nasdaq.com/symbol/goog
- ↑ Տես Գուգլի ծառայությունների ցանկ
- ↑ «Financial Tables»։ Google, Inc.։ Վերցված է May 2, 2012
- ↑ Vise David A. (October 21, 2005)։ «Online Ads Give Google Huge Gain in Profit»։ The Washington Post
- ↑ «Google history in depth»
- ↑ Brad Stone, Peter Burrows (May 22, 2012)։ «It's Official: Google Is Now a Hardware Company»։ Bloomberg Businessweek։ Վերցված է September 4, 2012
- ↑ Savov Vlad (October 4, 2016)։ «Pixel ‘phone by Google’ announced»։ The Verge։ Վերցված է October 8, 2016
- ↑ Bohn Dieter (October 4, 2016)։ «Google Home is smart, loud, and kind of cute»։ The Verge։ Վերցված է October 8, 2016
- ↑ Bohn Dieter (October 4, 2016)։ «The Google Wifi routers are little white pucks you can scatter throughout your house»։ The Verge։ Վերցված է October 8, 2016
- ↑ Robertson Adi, Kastrenakes Jacob (October 4, 2016)։ «Google's Daydream View VR headset goes on sale next month for $79»։ The Verge։ Վերցված է October 8, 2016
- ↑ Hesseldahl Arik (July 26, 2012)։ «Google Gets Into the Cable TV Business, for Real»։ AllThingsD.com։ Վերցված է September 15, 2012
- ↑ Byford Sam (September 27, 2016)։ «Google Station is a new platform that aims to make public Wi-Fi better»։ The Verge։ Վերցված է October 23, 2016
- ↑ Miller Rich (August 1, 2011)։ «Report: Google Uses About 900,000 Servers»։ Data Center Knowledge
- ↑ Kuhn Eric (December 18, 2009)։ «CNN Politics – Political Ticker... Google unveils top political searches of 2009»։ CNN։ Վերցված է February 14, 2010
- ↑ «MapReduce»։ Portal.acm.org։ Վերցված է August 16, 2009
- ↑ Czajkowski Grzegorz (November 21, 2008)։ «Sorting 1PB with MapReduce»։ Google, Inc.։ Վերցված է July 5, 2010
- ↑ Kennedy Niall (January 8, 2008)։ «Google processes over 20 petabytes of data per day»։ Niall Kennedy։ Վերցված է July 5, 2010
- ↑ Schonfeld Erick (January 9, 2008)։ «Google Processing 20,000 Terabytes A Day, And Growing»։ TechCrunch։ Վերցված է February 16, 2010
- ↑ «Alexa Traffic Rank for Google (three month average)»։ Alexa Internet։ Վերցված է December 10, 2013
- ↑ «Rankings - 2013 - Best Global Brands - Interbrand»։ Interbrand։ Վերցված է October 23, 2016
- ↑ «Rankings - 2014 - Best Global Brands - Interbrand»։ Interbrand։ Վերցված է October 23, 2016
- ↑ «Rankings - 2015 - Best Global Brands - Interbrand»։ Interbrand։ Վերցված է October 23, 2016
- ↑ «Rankings - 2016 - Best Global Brands - Interbrand»։ Interbrand։ Վերցված է October 23, 2016
- ↑ «Google Corporate Information»։ Google, Inc.։ Վերցված է February 14, 2010
- ↑ «Google Code of Conduct»։ Google, Inc.։ April 11, 2012։ Վերցված է April 9, 2016
- ↑ Lenssen Philip (July 16, 2007)։ «Paul Buchheit on Gmail, AdSense and More»։ Google Blogoscoped։ Վերցված է February 14, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Google Վիքիպահեստում |
---|
- https://www.google.com Գուգլ (ընկերություն) պաշտոնական կայք
- Google website at the Wayback Machine (archived November 11, 1998)
- Գուգլ (ընկերություն) DMOZ կայքում
|