Google Photos
![]() | |
---|---|
Տեսակ | կայք և ծրագրային ապահովում |
Հեղինակ | Լարի Փեյջ |
Նախագծումը՝ | Գուգլ |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | մայիսի 28, 2016 |
Վերջին կայուն տարբերակ | 3.14.0 (iOS) 3.15.0.187242310 (Android) |
Կայք | photos.google.com |
![]() |
«Google Photos», Google I/O 2015 ամենամյա կոնֆերանսում ներկայացված ծառայություն, որը նախատեսված է լուսանկարների և տեսանյութերի պահեստավորման, խմբագրման և փոխանակման համար[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Google Photos» ծառայությունը հայտնվել է Google+ սոցիալական ցանցից առանձնանալու արդյունքում։ Ծառայությունը ներկայացվել է 2015 թվականին Google I/O համաժողովի ժամանակ։ Նույն օրը գործարկվել է վեբ տարբերակը, ինչպես նաև հավելվածներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար[2]։
Պահեստային տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Google Photos» ծրագիրը ապահովում է անսահամափակ տարածք մինչև 16 մեգափիքսել լուսանկարների և մինչև 1080p թույլտվությամբ տեսանյութերի համար։ Ներբռնված լուսանկարները սեղմվում են, որպեսզի ավելի քիչ տարածք զբաղեցեն Google-ի սերվերներում, սակայն գործնականում չեն կորցնում որակը[3]։ Հնարավոր է նաև բովանդակությունը պահպանել ավելի բարձր որակով, բայց սահմանափակ պահեստային տարածքով։ Անհատական համակարգիչների և «Mac Os» օգտվողների համար նախատեսված է ուտիլիտաների ինքնաբեռնում, բայց լուսանկարների դիտումը կատարվում է բրաուզերի միջոցով[4]։
Որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Google Photos» ծառայությունը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկալի լուսանկարների և տեսանյութերի որոնման և տեսակավորման համար։ Ծառայության մեջ ներբեռնված բովանդակությունը դասավորվում է տարբեր չափանիշներով՝ նկարահանման վայր, դեմքեր և օբյեկտներ, լուսանկարների և տեսանյութերի պատկերներ։ Հնարավոր է նաև ձեռքով ըստ ալբոմների տեսակավորել լուսանկարները և տեսանյութերը[5]։
2016 թվականի ապրիլին ծառայության թարմացումը բարելավել է լուսանկարների որոնման որակը[6]։
Ինքնաստեղծարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Google Photos» ծառայությունը հնարավորություն է տալիս ինքնուրույն ստեղծել կոլաժներ, տեսանյութեր, մուլտիպլիկացիաներ, համայնապատկերներ և պատմություններ։ Այն կարող է ավտոմատ կերպով ստեղծվել բեռնված լուսանկարներից կամ տեսանյութից կամ օգտատիրոջ միջոցով[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Конкурент Instagram: Google представила безлимитный фотосервис»
- ↑ «Приложение Google Фото для iPhone и iPad доступно для загрузки в App Store»
- ↑ «http://www.macdigger.ru/iphone-ipod/google-anonsirovala-prilozhenie-photos-dlya-xraneniya-foto-i-video-s-neogranichennym-prostranstvom-v-oblake.html»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 2020-06-27
- ↑ «Google выпустила бесплатную Mac-утилиту для автоматического копирования фото и видео в облако»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 2020-06-27
- ↑ «Поиск людей, объектов и мест на фотографиях»
- ↑ «Google Фото поможет найти фотографии»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2020-06-27
- ↑ «Автокреатив: специальные эффекты для фотографий»