Flickr

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flickr
Flickr wordmark.svg
flickr.com
Տեսակ կայք, սոցիալական ցանց, image hosting service և video hosting service
Շտաբ կայան Սան Ֆրանցիսկո
Լեզու անգլերեն, չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, վիետնամերեն և ինդոնեզերեն
Սեփականատեր Yahoo
Մայրական ընկերություն Yahoo
Հեղինակ Stewart Butterfield և Caterina Fake
Բացված 2004
Flickr Վիքիպահեստում

Flickr (արտասանվում է «ֆլիքր»), նկարների և հոլովակների հոսթինգ ապահովող վեբկայք և վեբ ծառայություններների հավաքակազմ, որը ստեղծվել է Ludicorp ընկերության կողմից՝ 2004 թվականին: 2005 թվականի մարտի 20-ին Yahoo համացանցային կորպորացիան ձեռք բերեց Ֆլիքրը[1]: Բացի նրանից, որ վեբկայքը հայտնի գործիք է օգտատերերի շրջանում սեփական լուսանկարներով կիսվելու և դրանք ներդնելու համար, ծառայությունը լայնորեն տարածված է լուսանկարիչների և բլոգերների շրջանում, որոնք բլոգներում և սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարները տեղադրում են Flickr հոսթինգում[2]: The Verge-ը (ամերիկյան վեբկայք՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների մասին) 2013 թվականի մարտին հաղորդել է, որ Ֆլիքրն ընդհանուր հաշվով ունի 87 միլիոն գրանցված անդամ, և օրական ներբեռնվում է ավելի քան 3,5 միլիոն պատկեր[3]: 2011 թվականի օգոստոսին կայքը հաղորդեց, որ Ֆլիքրի հոսթում կա ավելի քան 6 միլիարդ պատկեր և այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել[4]: Ֆլիքրում լուսանկարներից և տեսանյութերից կարելի է օգտվել առանց հաշվի գրանցման, սակայն կայքում լուսանկար կամ տեսանյութ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Կայքում գրանցվելը նաև հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել պրոֆիլ, որը պարունակում է օգտատերի ներբեռնած լուսանկարներն ու տեսանյութերը: Գրանցումը նաև հնարավորություն է տալիս կոնտակտներում ավելացնել մեկ այլ Ֆլիքր օգտատիրոջ: Բջջային հավելվածներից օգտվողների համար Ֆլիքրն ունի պաշտոնական բջջային հավելվածներ՝ iOS[5], Անդրոիդ[6], PlayStation Vita[7] օպերացիոն համակարգերի համար և օպտիմիզացված բջջային կայք[8]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլիքր վեբկայքը գործարկվել է 2004 թվականի փետրվարին Ludicorp ընկերության կողմից: Ընկերությունը հիմնել են Սթյուարթ Բաթերֆիլդը և Կատերինա Ֆեյքը Վանկուվերում: Սկզբնական շրջանում ծառայությունը եղել է գործիք «Game Neverending» խաղերի ստեղծման համար: Այն մասսայական բազմաօգտատերային առցանց խաղ է, որի ընթացքում խաղացողները կարող են պահպանել պատկերներ, ներդնել դրանք համացանցի իրենց անձնական էջերում և ցույց տալ միմյանց[9]: Սակայն Ֆլիքրն ավելի իրագործելի նախագիծ էր և, ի վերջո, «Game Neverending» խաղը չեղարկվեց[10]: Բաթերֆիլդը հետագայում թողարկեց նմանատիպ առցանց խաղ, որը կոչվում է Glitch: Խաղը փակվեց 2012 թվականի նոյեմբերին[11][12]: Նախագծի հեղինակներ Սթյուարթ Բաթերֆիլդը և Կատերինա Ֆեյքը տեսան լուսանկարների սոցիալական ասպեկտի պոտենցիալը և ծնվեց «flickr» վեբկայքի գաղափարը[13]:

Ֆլիքրի սկզբնական տարբերակները կենտրոնացել էին նամակագրության սենյակի վրա, որը կոչվում էր FlickrLive: Այն ընձեռում էր իրական ժամանակում լուսանկարների փոխանակմնան հնարավորություններ[14]: Հաջող առաջընթացն ավելի շատ կենտրոնացավ անհատական օգտատերերի բեքենդում ֆայլեր ներբեռնելու և դրանք պահպանելու մեջ և նամակագրության սենյակի գործառույթը դադարեց գործածվել: Այն ի վերջո ջնջվեց, քանի որ Ֆլիքրի կոդի մի մասը գալիս էր Game Neverending խաղի կոդից, որը չուներ նման գործառույթ[15]:

Yahoo-ն ձեռք բերեց Ludicorp-ը և Ֆլիքրը 2005 թվականի մարտին: Գործարքը կազմել է 22-25 միլիոն դոլար[16]: Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայքի ամբողջ պարունակությունը Կանադայի սերվերներից տեղափոխվեց Միացյալ Նահանգների սերվերներ և, արդյունքում, բոլոր տվյալները դարձան Միացյալ Նահանգների դաշնային օրենքի պաշտպանության առարկա[17]: 2007 թվականի մայիսին Yahoo ընկերությունը հայտարարեց, որ Yahoo Photos-ը կփակվի 2007 թվականի սեպտեմբերի 20-ին, ինչից հետո բոլոր նկարները կջնջվեն: Օգտատերերին խորհուրդ էր տրվում տեղափոխվել Ֆլիքր[18]: 2007 թվականի հունվարին Yahoo ընկերությունը հայտարարեց, որ «հին դպրոցի» այն անդամները, ովքեր միացել են Yahoo-ին մինչև Ludicorp-ի հետ գործարք կնքելը, պետք է կապեն իրենց էջերը Yahoo ID-ով մինչև մարտի 15-ը, որպիսի շարունակեն օգտվել ծառայությունից[19]: Այս քայլը քննադատվեց շատերի կողմից[20]:

2006 թվականի մայիսին Ֆլիքրը բարելավեց իր ծառայությունները բետա տարբերակից հասցնելով գամա տարբերակի: Փոփոխությունները Lifehacker-ից շատերի ուշադրությունը գրավեցին[21]: 2006 թվականի դեկտեմբերին անվճար հաշիվների ներբեռնումների սահմանափակումը բարձրացվեց ամսական մինչև 100 մեգաբայթ (20 մեգաբայթից), իսկ Ֆլիքրի Pro հաշիվներից սահմանափակումը հեռացվեց (նախնական սահմանափակումը յուրաքանչյուր ամսում կազմում էր 2 գեգաբայթ)[22]: 2008 թվականի ապրիլի 9-ին Ֆլիքրը թույլ տվեց վճարովի բաժանորդագրություններ՝ տեսահոլովակներ ներբեռնելու համար: Այդ տեսահոլովակները կարող էին ունենալ մինչև 90 վայրկյան տևողություն և մինչև 150 մեգաբայթ ծավալ: 2009 թվականի մարտի 2-ին Ֆլիքրը հնարավորություն ստեղծեց ներբեռնել և դիտել HD որակով հոլովակներ, իսկ անվճար հաշիվ ունեցող օգտատերերին հնարավորություն տրվեց ներբեռնել սովորական թույտվությամբ հոլովակներ: Միաժամանակ, բարձրացվեց անվճար հաշիվների վրա դրված սահմանափակումները[23]: 2009 թվականին Ֆլիքրը հայտարարեց Getty Images-ի հետ գործընկերության մասին, որտեղ ընտրված օգտատերերը կարող էին ներբեռնել լուսանկարներ ֆոնդային լուսանկարների կիրառման համար և ստանալ վարձատրություն: 2010 թվականին սա փոխվեց այնպես, որ օգտատերերը կարող էին ինքնուրույն պիտակել նկարները որպես ֆոնդային[24]: 2013 թվականի մայիսի 20-ին Ֆլիքրը գործարկեց հիմնական էջի վերափոխման առաջին փուլը, ներկայացնելով «Պարզեցված տեսք» լուսանկարների մոտ դասավորությունը[25], որը բեռնվում էր «անվերջ սքրոլի» միջոցով և ավելացնում էր նոր գործառույթներ՝ ներառյալ անվճար մեկ տերաբայթ բոլոր օգտատերերի համար, սքրոլի հնարավորությամբ գլխավոր էջ (հիմնականում կոնտակտներ, լուսանկարներ և մեկնաբանություններ) և թարմացված Անդրոիդ հավելված[26][27]: Պարզեցված տեսքը էջադրում է 72-360 լուսանկար յուրաքանչյուր էջում, բայց չի հրապարակում դրանք որոնման արդյունքներում: Tech Radar-ը նկարագրում է Ֆլիքրի նոր էջը, որպես իր նպատակին ծառայող «ծովային փոփոխության» ներկայացում[28]: Շատ օգտատերեր քննադատեցին նոր փոփոխությունները և կայքի օգնության ֆորումը ստանում էր բազմաթիվ բացասական արձագանքներ[29]: 2014 թվականի մարտին Ֆլիքրի նոր տարբերակը լքեց բետա տարբերակը և առաջարկեց ավելի բարելավված և արագացված տարբերակ[30]:

2015 թվականի մայիսի 7-ին Yahoo-ն ստուգեց կայքը և ավելացրեց ֆոտոժապավեն, լուսանկարները ներբեռնելու նոր տարբերակ և բարելավեց կայքի հավելվածները: Նոր վերբեռնման ծրագիրը հասանելի էր Mac, Վինդոուզ օպերացիոն համակարգերի և բջջային սարքավորումների համար[31]:

Կորպորատիվ փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսին Ֆլիքիրի համահիմնադիր Սթյուարթ Բաթերֆիլդը հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին, ինչից հետո՝ 2008 թվականի հունիսի 13-ին, պաշտոնից հեռացավ նաև նրա կինը՝ Կատերինա Ֆեյքը, ով նաև կայքի համահեղինակն է[32]: Բաթերֆիլդը հրաժարականի հումորային նամակ գրեց Բրեդ Գարլինգհաուսին[33]:

2008 թվականի դեկտեմբերի 14-ին The Guardian-ը զեկուցեց, որ Ֆլիքրի աշխատակիցներից երեքը հեռացվել են, քանի որ Yahoo-ն շարունակում էր կրճատել իր աշխատաշուկան[34] , իսկ 2010 թվականի նոյեմբերի 30-ին CNET-ը հաղորդեց, որ Yahoo-ն մասնատման եզրին է կանգնած, ինչի հետևանքով աշխատակիցների 10-20 %-ը կրճատվեց: Ֆլիքրը կրճատումների թիրախում էր[35]:

2016 թվականի հուլիսի 25-ին Verizon Communications ընկերությունը հայտարարեց, որ գործարք է կնքել Yahoo-ն և Ֆլիքրը ձեռք բերելու համար: Գործարքը կավարտվի 2017 թվականին Q1-ում[36][37]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլիքրն առաջարկում է հաշիվների երեք տեսակ՝ անվճար, առանց գովազդի և Doublr՝ կրկնակի: Անվճար հաշիվները պարունակում են մեկ տերաբայթ ծավալ՝ յուրաքանչյուր նկարի համար 200 մեգաբայթ և յուրաքանչյուր հոլովակի համար մեկ գեգաբայթ սահմանափակումով: Հոլովակների թույլատրելի տևողությունն է մինչև 3 րոպե: Առանց գովազդի հաշիվները թույլ են տալիս բաժանորդներին մեկ տարի անվճար խուսափել գովազդներից: Doublr հաշիվները ներառում են անվճար հաշիվների կրկնակի չափով ծավալ[38]: 2011 թվականի մայիսին Ֆլիքրը նոր գործառույթ ավելացրեց, որի միջոցով հնարավոր է հեշտորեն դասավորել հաշվի պարունակությունը հակառակ հերթականությամբ. դրա պատճառն այն էր, որ Ֆլիքրի օգտատերերը պատահական ջնջում էին իրենց հաշիվները[39]: Ֆլիքրը կարող էր ջնջել հաշիվներ առանց պատճառն ասելու կամ զգուշացնելու[40]:

Մինչև 2013 թվականը Ֆլիքրն առաջարկում էր երկու տիպի հաշիվ՝ անվճար և պրո: Անվճար հաշիվները սահմանափակ ծավալ ունեին: Պրո հաշիվներն ընձեռում էին անսահմանափակ ծավալ և թույլ էին տալիս ներբեռնել անսահմանափակ քանակով լուսանկարներ և հոլովակներ յուրաքանչյուր ամիս: Այլևս կայքում չեն առաջարկվում պրո հաշիվներ, բայց նախկին պրո հաշիվները շարունակում են ակտիվ մնալ և չեն հեռացվում[41]:

Մուտքի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլիքրն ապահովում է ինչպես փակ, այնպես էլ հանրային պատկերների պահպանման հնարավորություն: Օգտատերը որևէ պատկեր ներբեռնելիս կարող է վերահսկել պատկերի գաղտնիությունը, որից էլ կախված է, թե ո՞վ կարող է դիտել այն: Լուսանկարը կարող է պիտակվել կամ հանրային, կամ՝ գաղտնի[42]: Գաղտնի պատկերները նախնական կարգավորումներով տեսանելի են միայն ներբեռնողին, բայց կարող են պիտակվել այնպես, որ տեսանելի լինեն նաև ընկերներին և/կամ ընտանիքին: Լուսանկարների գաղտնիության կարգավորումները կարելի է նաև որոշել ներբեռնողի լուսանկարների հոսքից լուսանկարները որևէ խումբ տեղափոխելով: Եթե խումբը գաղտնի է, միայն խմբի անդամները կարող են տեսնել լուսանկարները: Եթե խումբը հանրային է, լուսանկարը ևս դառնում է հանրային: Ֆլիքրը նաև ապահովում է կոնտակտների ցուցակ, որի միջոցով կարելի է կարգավորել լուսանկարների հասանելիությունը որոշակի օգտատերերի համար: 2006 թվականի նոյեմբերին Ֆլիքրն ստեղծեց «հյուրի մուտք» համակարգը, որը թույլ էր տալիս լուսանկարներով կիսվել Ֆլիքրում չգրանցված անդամների հետ: Այս կարգավորումը թույլ է տալիս կիսվել նույն կատեգորիայի լուսանկարներով (ընկերներ կամ ընտանիք)[43]: Շատ անդամներ թույլ են տալիս իրենց լուսանկարները դիտել բոլորին և ձևավորում են տարբեր կատեգորիաների լուսանկարների համատեղ տվյալների բազա: Նախնական կարգավորումներով այն անդամները, որոնք թույլտվություն ունեն դիտել լուսանկարը, կարող են ավելացնել մեկնաբանություն կամ, շատ դեպքերում, կարող են ավելացնել այն թեգերի ցուցակին, որը կապված է տվյալ լուսանկարի հետ:

Արտոնագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Creative Commons-ի լիցենզիայի օգտագործումը Ֆլիքրում 2009 թվականից սկսած[44]

Ֆլիքրն առաջարկում է օգտատերերին թողարկել լուսանկարները կամ որոշակի արտոնագրի ներքո, կամ էլ օգտվել «Բոլոր իրավունքները պաշտպանված են» պիտակից: Արտոնագրման տարբերակները հիմնականում ներառում են Քրիեյթիվ Քոմոնս 2.0 հատկորոշում և կարճ բովանդակությամբ հսկողության արտոնագրեր, սակայն իրավասության և հատուկ տարբերակով արտոնագրեր չեն կարող ընտրվել: Թեգերի միջոցով հեշտորեն կարելի է որոնել որոշակի արտոնագրով լուսանկարներ[45]:

Մի շարք թանգարաններ և արխիվներ թողարկում են լուսանկարներ «Չկան հայտնի սահմանափակումներ» արտոնագրի ներքո, որն առաջին անգամ հասանելի դարձավ 2008 թվականի հունվարի 16-ին: Ըստ Ֆլիքրի՝ արտոնագրման նպատակն է «առաջին հերթին ցույց տալ աշխարհի հանրային լուսանկարչական արխիվների թաքնված գանձերը և երկրորդը՝ ցույց տալ, թե Ձեր ներդնումն ու գիտելիքներն ինչքանով կարող են օգնել այս հավաքածուները դարձնել էլ ավելի հարուստ»: Մասնակիցների թվում են Դանիայի ազգային թանգարանը, Powerhouse թանգարանը, George Eastman թանգարանը, Կոնգրեսի գրադարանը, Նիդերլանդների ազգային արխիվը, ԱՄՆ-ի ազգային արխիվների և գրառումների վարչությունը, Շոտլանդիայի ազգային գրադարանը, Նոր Հարավային Ուելսի պետական գրադարանը և Սմիթսոնյան ինստիտուտը[46][47]:

2009 թվականի մայիսին Սպիտակ տան պաշտոնական լուսակարիչ Փիթ Սոուզան սկսեց օգտագործել Ֆլիքրը՝ որպես Սպիտակ տան լուսանկարների թողարկման կապուղի: Լուսանկարները ի սկզբանե տեղադրվում էին Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրի ներքո, որը պահանջվում էր օգտագործման դեպքում բնօրինակ լուսանկարների կրեդիտավորում: Ֆլիքրը ստեղծեց նոր արտոնագիր՝ «Միացյալ Նահանգների կառավարության աշխատանք», որը չի կրում որևէ սահմանափակում[48]:

2015 թվականի մարտին Ֆլիքրն իր արտոնագրերի ցուցակում ավելացրեց Քրիեյթիվ Քոմոնս հանրային դոմեյնի նշան և Creative Commons Zero (CC0) նշանը[49]: Հանրային դոմեյնի նշանը նախատեսված է այն պատկերների համար, որոնք այլևս պաշտպանված չեն հեղինակային իրավունքներով: CC0 օգտագործվում են այն աշխատանքների համար, որոնք դեռ պաշտպանված են հեղինակային իրավունքներով կամ հարակից հեղինակային իրավունքներով, որոնց դեպքում իրավատերերը նախընտրում են հրաժարվել այդ իրավունքներից:

Flickrwashing-ը իրավունքի լվացման այն տեսակն է, որի դեպքում երրորդ կողմը, այլ լիցենզիայով, գրանցում է արվեստաբանի հեղինակային իրավունքով պաշտպանված գործը։

Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրով լուսանկարների վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին Ֆլիքրը հայտարարեց լուսանկարների պատի չափով տպագրությունների վաճառքի մասին, որոնք տրամադրվում էին Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրի կոմերցիոն կիրառման թույլտվությամբ: Չնայած լուսանկարների օգտագործման այս տարբերակը օրինական է և թույլատրվում է տվյալ արտոնագրերի ներքո, սակայն Ֆլիքրի օգտատերերը քննադատեցին այս քայլը, քանի որ արվեստագետների ստեղծագործությունների վաճառքից ստացվող հասույթը փոխանցվում էր Yahoo! ընկերությանը և շահույթը չէր կիսվում համապատասխան լուսանկարիչների հետ: Օգտատերերը դժգոհ էին նաև այն պատճառով, որ չկար այնպիսի արտոնագիր, որով նկարները հասանելի չէին լինի ոչ կոմերցիոն կիրառման համար: Ընդ որում, նման մեկ այլ ծրագիր արտոնագրված լուսանկարների համար լուսանկարիչներին վաճառքից տրամադրում էր 51 % հասույթ: 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Բերնարդո Հերնանդեսը հայտարարեց, որ «հետագայում, մենք սերտորեն կաշխատենք Քրիեյթիվ Քոմոնսի հետ և կվերադառնանք ավելի լավ ծրագրերով, որոնք համապատասխանում են մեր համայնքային արժեքներին»"[50][51][52]:

Արգելափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից սկսած Ֆլիքրը արգելափակվեց Ղազախստանում[53]:

2015 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած կայքը արգելափակվեց նաև Ռուսաստանի տարածքում[54] այն պատճառով, որ www.flickr.com և sports.yahoo.com-ի արգելափակված կայքերն ունեին ընդհանուր IP հասցե (188.125.93.38, 188.125.93.39):

Այդ կայքերը արգելափակվել էին 2016 թվականի հունվարի 16-ին[54]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yahoo! Inc. - Company Timeline»։ Wayback Machine։ 2008-07-13։ Արխիվացված օրիգինալից-ից 13 July 2008-ին։ Վերցված է 2016-07-19 
  2. Terdiman Daniel (2004-12-09)։ «Photo Site a Hit With Bloggers»։ Wired։ Վերցված է 2008-08-28։ «Flickr enables users to post photos from nearly any camera phone or directly from a PC. It also allows users to post photos from their accounts or from their cameras to most widely used blog services. The result is that an increasing number of bloggers are regularly posting photos from their Flickr accounts.» 
  3. «The man behind Flickr on making the service 'awesome again'»։ The Verge։ 2013-03-20։ Վերցված է 2013-08-29 
  4. Parfeni Lucian (2011-08-05)։ «Flickr Boasts 6 Billion Photo Uploads»։ Softpedia։ Վերցված է 2012-03-01 
  5. «Flickr for iPhone, iPod touch and iPad on the iTunes App Store»։ Վերցված է 2013-07-24 
  6. «Official Flickr App for Android»։ Վերցված է 2013-07-24 
  7. Pollicino Joe (2012-02-22)։ «'Select' PS Vita Apps Hit the US PlayStation Store: Netflix, LiveTweet and Flickr»։ Engadget։ Վերցված է 2013-07-24 
  8. «Help: Using Flickr on your phone»։ Flickr։ Վերցված է 2014-04-04 
  9. http://decipher.org/archive/2004/12/index.html#000952 (անգլ.)
  10. Graham Jefferson (2006-02-27)։ «Flickr of Idea on a Gaming Project Led to Photo Website»։ USA Today։ Վերցված է 2006-09-04 
  11. «A Flickr Founder's Glitch: Can A Game That Wants You To Play Nice Be A Blockbuster?»։ Fast Company։ 2011-09-27։ Վերցված է 2011-09-30 
  12. Lunden Ingrid (2012-11-15)։ «As Flickr Co-Founder Butterfield Shuts Down Glitch, Is He Planning A New Photo Service? 'You Will Know It Well,' He Says»։ TechCrunch։ Վերցված է 2013-07-24 
  13. «O'Reilly Network: Stewart Butterfield on Flickr»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-04  (անգլ.)
  14. Tynan Dan (2004-06-24)։ «Photo Sharing Gone Wild»։ PC World։ Վերցված է 2013-07-26 
  15. Garrett Jesse James (2005-08-04)։ «An Interview with Flickr's Eric Costello»։ Adaptive Path։ Վերցված է 2013-07-26 
  16. Honan Mat (2014-08-07)։ «The Most Fascinating Profile You'll Ever Read About a Guy and His Boring Startup»։ Wired։ Վերցված է 2014-09-21 
  17. «Data Moving to U.S. Very Soon!»։ Flickr։ 2005-06-10։ Վերցված է 2006-09-04 
  18. Graham Jefferson (2007-05-04)։ «Yahoo Photos Going Dark as Flickr Shines On»։ USA Today։ Վերցված է 2007-05-30 
  19. «Yahoo IDs, Signing in and Screen Names»։ Flickr։ Վերցված է 2007-02-01 
  20. «Flickr to Require Yahoo Usernames»։ BBC News։ 2007-02-01։ Վերցված է 2007-06-15 
  21. Pash Adam (2006-05-16)։ «Flickr Upgrades to Gamma»։ Lifehacker։ Վերցված է 2013-07-26 
  22. Cashmore Pete (2006-12-13)։ «Flickr Gifts and Unlimited Uploads»։ Mashable։ Վերցված է 2013-07-26 
  23. Lowensohn Josh (2009-03-02)։ «Flickr Video Goes HD, Tells Time»։ CNET։ Վերցված է 2013-07-26 
  24. Shiels Maggie (2010-06-17)։ «Getty Taps into Flickr Snappers»։ BBC News։ Վերցված է 2013-05-21 
  25. King Phil (2012-02-28)։ «Announcing the Justified View « Flickr Blog»։ Blog.flickr.net։ Վերցված է 2014-04-04 
  26. Crook Jordan (2013-05-20)։ «Flickr Gets A Huge Revamp With Hi-Res Image-Filled UI, New Android App and 1TB Of Free Storage»։ TechCrunch։ Վերցված է 2013-05-21 
  27. Tibken Shara (2013-05-20)։ «Yahoo Wants to Make Flickr 'Awesome Again'»։ CNET։ Վերցված է 2013-05-21 
  28. Marshall Gary (2013-05-21)։ «New Flickr: Has Yahoo Lost Its Mind?»։ TechRadar։ Վերցված է 2013-05-21 
  29. Shaw Gillian (2013-05-17)։ «Yahoo Acquires Tumblr, Announces Flickr Overhaul»։ Vancouver Sun։ Վերցված է 2013-05-23 
  30. Esser Felix (2014-03-28)։ «Flickr's new 'photo experience' leaves beta, offers improved design, faster browsing»։ Digital Trends։ Վերցված է 2014-04-12 
  31. By Brett Molina, USA Today. "Yahoo unveils makeover for Flickr." May 7, 2015. May 7, 2015.
  32. Arrington Michael (2008-06-17)։ «Flickr Co-founders Join Mass Exodus From Yahoo»։ TechCrunch։ Վերցված է 2013-05-21 
  33. Fitzsimmons Caitlin (2008-06-19)։ «'I don't need no fancy parties' says Flickr Founder in Resignation Letter»։ The Guardian (London)։ Վերցված է 2013-07-24 
  34. Johnson Bobbie (2008-12-11)։ «Now Flickr Is Hit by Yahoo Layoffs»։ The Guardian (London)։ Վերցված է 2010-03-16 
  35. McCarthy Caroline (2010-11-30)։ «Yahoo Said to Be Rolling Out Layoffs»։ CNET։ Վերցված է 2013-07-24 
  36. «Verizon to acquire Yahoo’s operating business»։ Verizon։ 2016-07-25 
  37. «Verizon to Own Flickr via $4.8B Yahoo Acquisition»։ PetaPixel։ 2016-07-25 
  38. «Free Accounts, Upgrading and Gifts»։ Flickr։ Վերցված է 2013-05-21 
  39. Shankland Stephen (2011-05-27)։ «Flickr Adds Account-Undelete Option»։ CNET։ Վերցված է 2011-05-27 
  40. Jeffries Adrianne (2011-02-03)։ «On Flickr Deleting User Accounts»։ New York Observer։ Վերցված է 2013-07-24 
  41. Warren Christina (2013-05-20)։ «The New Flickr: What it Means for Flickr Pro Users»։ Mashable։ Վերցված է 2013-07-26 
  42. «Public/Private»։ Flickr։ Վերցված է 2011-10-01 
  43. «Guest Pass»։ Flickr։ Վերցված է 2011-10-01 
  44. Analysis of 100M CC-Licensed Images on Flickr Michelle Thorne, creativecommons.org, March 25th, 2009
  45. «Flickr: Help: Photos: How can I copyright my photos?»։ Flickr։ Վերցված է 2007-11-12 
  46. «The Commons: Participating Institutions»։ Flickr։ Վերցված է 28 November 2013 
  47. Cohen Noam (2009-01-18)։ «Historical Photos in Web Archives Gain Vivid New Lives»։ The New York Times։ Վերցված է 2009-02-02։ «In a similar move to harness the public's knowledge about old photographs, the Library of Congress a year ago began adding photographs with no known restrictions to a Flickr service called the Commons. The Library of Congress started with 3,500 photos and adds 50 a week.» 
  48. Singel Ryan (2009-05-11)։ «Flickr Creates New License for White House Photos»։ Wired։ Վերցված է 2013-05-21 
  49. Flickr now offers Public Domain and CC0 designations
  50. «Flickr scraps plan to sell users' photos as wall art after licensing row»։ The Guardian։ 19 December 2014։ Վերցված է 22 December 2014 
  51. «Flickr takes flak for selling Creative Commons photos as wall-art prints»։ The Guardian։ 2 December 2014։ Վերցված է 22 December 2014 
  52. «An Update on Flickr Wall Art»։ blog.flickr.net/։ 18 December 2014։ Վերցված է 8 April 2015 
  53. «Vimeo и Flickr заблокированы в Казахстане»։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-23-ին 
  54. 54,0 54,1 «Информация из реестра по sports.yahoo.com» (ռուսերեն)։ Վերցված է 2015-12-27