Գիգաբայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիգաբայթ (միջազգային անվանումը՝ Gigabyte, Gbyte, GB)[1], ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Մեգաբայթի կամ 230 բայթի: Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Գբայթ կամ ԳԲ (հայերեն), Гбайт կամ ГБ (ռուսերեն), Gbyte կամ GB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Գիգաբայթ (Giga լատ.) - նշանակում է 109 = 1 000 000 000 բայթ: Կոշտ սկավառակների արտադրողներն իրենց արտադրանքների պիտակավորման ժամանակ սովորաբար գիգաբայթը հասկանում են 1 000 000 000 բայթ (օպերատիվ հիշող սարքերի արտադրողները գիգաբայթի արժեքը կիրառում են ինչպես 2-ների աստիճաններ)` 230 = 1 073 741 824 բայթ:

Տարբեր հիշող սարքերի հիշողության ծավալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս: Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն[2]: Գիգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, կոշտ սկավառակը, DVD լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն: Նախկինում օգտագործվում էին այնպիսի օպերատիվ հիշողություններ (ОЗУ, RAM), որոնց ծավալը չափվում էր մեգաբայթերով:

Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը:

Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով: Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ:

Լազերային սկավառակները` DVD-երը, ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են։ Նրանք կարող են պահել 8 Գբայթ և ավելի ինֆորմացիա։

Կոշտ սկավառակն (վինչեստր)[3] իր արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է լազերային սկավառակներին, ինչպես նաև ֆլեշ հիշասարքերին։ Ժամանակակից կոշտ սկավառակները կարող են պահել 5000 Գբայթ և ավելի ինֆորմացիա։

Ինֆորմացիայի քանակի միավորների միջպետական ստանդարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպետական ստանդարտ[1]

Արտահամակարգային միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։

Արտահամակարգային միավոր[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ГОСТ 8.417-2002. Единицы величин. Приложение А (ռուս.)
  2. Ս. Մկրտչյան, Ինֆորմատիկա 7, Զանգակ հրատարակչություն, Երևան, 2007 թ., էջ 19
  3. վինչեստր
  4. Մեծությունների միավորների հայերեն անվանումը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]