Jump to content

Բայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայթ (անգլ.՝ byte), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, բիթերի համախմբություն, վերամշակված համակարգչի կողմից միաժամանակ։ Ժամանակակից հաշվարկման համակարգերում բայթը կազմված է ութ հաջորդական բիթերից, և, համապատասխանաբար, նրա օգնությամբ կարող ենք կոդավորել 256 միմյանցից տարբեր պայմանանշաններ (28)։ Հաշվարկային ճարտարապետության մեծամասնության մեջ բայթը համարվում է անկախ հասցեավորված տվյալների ամբողջություն։ Համակարգչում ներկայացվող ցանկացած պայմանանշան երկուական կոդի վերածվելով՝ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ 13 տառ պարունակող կոմբինատորիկա բառը կզբաղեցնի 13 բայթ կամ 10 տառ պարունակող կոդավորում բառը կզբաղեցնի 10 բայթ։ Այսպես, օրինակ, եթե ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի 34x65=2210 բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի 200 էջից, ապա այն կզբաղեցնի 2210x200=442000 բայթ ծավալով հիշողություն[1]։

«Բայթ» անվանումն առաջին անգամ կիրառվել է 1956 թվականին Վերներ Բուխհոլցի (գերմ.՝ Werner Buchholz) կողմից, ով նախագծել է առաջին սուպերհամակարգիչը IBM 7030 Stretch` նախատեսված մուտք-ելքի սարքերով միաժամանակ 6 բիթ ինֆորմացիայի փոխանցման համար։ Ավելի ուշ, նույն նախագծի սահմաններում, բայթն ընդլայնվեց մինչև ութ բիթ։ Հիշողության մեջ առաջին անգամ բայթային հասցեավորումը կիրառվել է IBM System/360 համակարգում։ Ավելի վաղ համակարգիչներում կարելի էր հասցեավորել միայն մեքենայական բառերով` կազմված մի քանի բայթից, որը դժվարացնում էր տեքստային ինֆորմացիայի վերամշակումը։ Աստիճանաբար, 8 բիթային բայթը դարձավ ստանդարտ։ 1970 թվականից սկսած համակարգիչների մեծամասնությունում բայթը կազմված էր 8 բիթից, իսկ մեքենայական բառի չափը կրճատվեց մինչև 8 բիթ։

Արտահամակարգային միավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։

Արտահամակարգային միավոր[2]

Վիճակների (կոդերի) քանակը բայթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքային կոդավորմամբ մեկ բայթի ընդունած վիճակների (կոդերի, արժեքների) քանակը որոշվում է կոմբինատորիկայում` հավասար փոփոխությունների կրկնությունների քանակությանը և որոշվում է հետևյալ բանաձևով.

հնարավոր վիճակները (կոդերը, արժեքները), որտեղ
  • — մեկ բայթում վիճակների (կոդերի, արժեքների) քանակն է,
  • — փոփոխությունների կրկնությունների քանակությունը,
  • — մեկ բիթում վիճակների (կոդերի, արժեքների) քանակն է, բիթն ունի 2 վիճակ` 0 կամ 1 (n=2),
  • — բայթում բիթերի քանակը, 8 բիթանոց բայթում k=8 և նրանում կարող է լինել 0-ից մինչև 8 միատեսակ բիթեր (կրկնություններ)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դասագիրք 7-րդ դասարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  2. Մեծությունների միավորների հայերեն անվանումը
  3. կոմբինատորիկա