Մեգաբայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեգաբայթ (միջազգային անվանումը՝ Mbyte, MB)[1] , ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Կիլոբայթի կամ 220 բայթի: Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Մբայթ կամ ՄԲ (հայերեն), Мбайт կամ МБ (ռուսերեն), Mbyte կամ MB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով մեգա- նախածանցը նշանակում է 106 (1 000 000)։ Կոշտ սկավառակների արտադրողները իրենց արտադրանքների պիտակավորման ժամանակ սովորաբար մեգաբայթը հասկանում են 1 000 000 բայթ (օպերատիվ հիշող սարքերի արտադրողները մեգաբայթի արժեքը կիրառում են ինչպես 2-ների աստիճաններ)։

Տարբեր հիշող սարքերի հիշողության ծավալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս։ Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն[2]: Մեգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, դիսկետները, լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Օպերատիվ հիշողության (ОЗУ, RAM) ծավալը չափվում է մեգաբայթերով։ Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։

Ճկուն սկավառակի (Floppy Disk) կամ դիսկետներների տեղեկութային ծավալը 1,44 Մբայթ է։ Այն նշանակվում է A: գրանշանով։ Ներկայումս դիսկետները գործածությունից դուրս են եկել իրենց հիշողության փոքր ծավալի, մեծ չափերի և անորակության պատճառով։

Լազերային սկավառակները` CD և DVD, կարող են ավելի շատ ինֆորմացիա պահել, քան` դիսկետները։ CD-ների վրա տեղավորում են ավելի քան 700 մեգաբայթ ծավալով ինֆորմացիա, իսկ DVD-ների վրա՝ 4 Գբայթ և ավելի։

Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով։ Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ։

Ինֆորմացիայի քանակի միավորների միջպետական ստանդարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպետական ստանդարտ[1]

Արտահամակարգային միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։

Արտահամակարգային միավոր[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ГОСТ 8.417-2002. Единицы величин. Приложение А (ռուս.)
  2. Ս. Մկրտչյան, Ինֆորմատիկա 7, հայ գրող, Զանգակ հրատարակչություն, Երևան, 2007 թ., էջ 19
  3. Մեծությունների միավորների հայերեն անվանումը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]