Սմիթսոնյան ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Սմիթսոնյան ինստիտուտ
Smithsonian Castle Aerial highsmith.jpg
Տեսակinstitution? և ոչ առևտրային կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՎայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Անվանված էՋեյմս Սմիթսոն[1]
Այցելողներ30 000 000 ± 500 000 մարդ (2012)[2]
Հիմնադրված էօգոստոսի 10, 1846[3][4][5]
ՀիմնադիրՋեյմս Սմիթսոն և Joel Roberts Poinsett?
ՏնօրենLonnie Bunch?[6]
Պաշտոնական կայք
Սմիթսոնյան ինստիտուտի լոգոն

Սմիթսոնյան ինստիտուտ (անգլ.՝ Smithsonian Institution), գիտահետազոտական և կրթական խոշոր ինստիտուտ և նրան պատկանող թանգարանների համալիր ԱՄՆ-ում: Հիմնադրվել է 1846 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ որոշմամբ Վաշինգտոնում` անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջեյմս Սմիթսոնի (1765-1829)[7] կտակած միջոցներով, որը զավակ չուներ և իր ողջ ունեցվածքը կտակել է «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար[8]:

Ինստիտուտն ավանդաբար գլխավորում է ԱՄՆ-ի նախագահը, պատվավոր խորհրդի կազմում են նաև փոխնախագահը, պետական քարտուղարը, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության մինիստրները և պաշտոնական այլ անձինք։

Միավորում է Ազգային թանգարանը, Սմիթսոնյան աստղադիտարանը, Արվեստի ազգային պատկերասրահը, Ազգաբանական հետազոտությունների ինստիտուտը, Ազգային կենդանաբանական այգին և գիտական այլ հիմնարկներ։

Այն ի սկզբանե կազմակերպվել էր որպես «Միացյալ Նահանգների ազգային թանգարան», բայց այս անվանումը դադարել է գոյություն ունենալ 1967 թվականին[9]:

Սմիթսոնյան ինստիտուտն անվանվել է «ազգի ձեղնահարկ»[10], իր բազմաբնույթ պաշարների թվով` 154 միլիոն առարկաներով[7] տարբեր հաստատություններում. 19 թանգարան, 21 գրադարան, 9 հետազոտական կենտրոն և կենդանաբանական այգի, որոնք ներառում են պատմական ու ճարտարապետական տեսարժան վայրեր: Հաստատությունների մեծ մասը գտնվում է Վաշինգտոնում[11]: Լրացուցիչ օբյեկտները գտնվում են Արիզոնայում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Յորքում, Փիթսբուրգում, Տեխասում, Վիրջինիայում և Պանամայում: Ավելի քան 200 հաստատություններ և թանգարաններ 45 նահանգներում, Պուերտո Ռիկոյում, իսկ Պանամայում Սմիթսոնյան ինստիտուտի մասնաճյուղերն են[12][13]:

Տարեկան մոտ 30 միլիոն մարդ անվճար այցելում է ինստիտուտի հիմնարկներ[14]: Պաշտոնապես համարվում է պետական հաստատություն, ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, մասնավոր նվիրատուների, ինչպես նաև հրատարակչական և առևտրային գործունեության հաշվին (հիմնականում՝ զարգացնող և ուսուցողական խաղերի, ծրագրերի, տեսանյութերի թողարկում, հուշանվերների վաճառք): Նրա տարեկան բյուջեն կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար, ընդ որում երկու երրորդը կազմում են ամենամյա դաշնային հատկացումները[15]: Եկամուտների մնացած մասը գալիս է մասնավոր և կորպորատիվ նվիրատվություններից, անդամավճարներից և մանրածախ առևտրից, կոնցեսիաներից և լիցենզիաներից ստացված եկամուտներից[7]: Ինստիտուտը հրատարակում Smithsonian и Air & Space ամսագրերը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթսոնյան ինստիտուտը կրթական և գիտահետազոտական ինստիտուտ է ու դրա հետ կապված թանգարանային համալիր, ցուցանմուշների, թանգարանային արժեքների և արտեֆակտների ամենախոշոր պահոցը աշխարհում: Ինստիտուտի կազմում ընդգրկված են նաև 156 թանգարան, որոնք Սմիթսոնյան ինստիտուտի մասնաճյուղերն են: Դրանցից 10-ը գտնվում են Ազգային ճեմուղում:

Ջեյմս Սմիթսոնն իր կտակում ցուցակում երկրորդը նշել է Միացյալ Նահանգները իր եղբորորդու` Հենրի Ջեյմս Հանգերֆորդի (Henry James Hungerford) անունից հետո: 1835 թվականին Հանգերֆորդը մահացել է անզավակ, և այդ կերպ Ջեյմս Սմիթսոնի ժառանգությունն անցել Է ԱՄՆ-ի կառավարությանը՝ Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտ անունով հաստատություն հիմնելու պայմանով` «մարդկանց շրջանում գիտելիքների ընդլայնման և տարածման համար»: 1836 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն իրականացրել է բոլոր ձևականությունները՝ կապված համապատասխան բարեգործական հիմնադրամի ստեղծման հետ[16]: Ժառանգություն ստանալով` նախագահ Ջեքսոնը պատասխանատվությունը դրել է դիվանագետ Ռիչարդ Ռաշի վրա, որը Ջ ․ Ք. Ադամսի օրոք եղել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: 1838 թվականի օգոստոսին Ռաշը Ամերիկա է բերել 105 պարկ` 104 960 ոսկե սովերենով (անգլիական ոսկե դրամ), ինչը ոսկու ժամանակակից գնի դեպքում կազմում է ավելի քան 10 մլն դոլար[17]:

Սմիթսոնի կարգավիճակի ճակատագիրը երկար վեճերից հետո (գիտնականը կոնկրետ չէր նշել, թե ինչ գումարն ինչի վրա պետք է ծախսվի) ի վերջո լուծվել է . 1846 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել է Սմիթսոնյան ինստիտուտի հիմնադրման ակտը, որի մեջ պետք է մտնեին թանգարանը, գրադարանը, ինչպես նաև պատմության, գիտության և արվեստի իրերի հավաքածուն ու հետազոտական ծրագրի անցկացումը: 1901 թվականին այն շենքում, որն այսօր տեղեկատվական կենտրոն է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են թանգարան, թաղվել են Սմիթսոնի մասունքները, որոնք բերվել են Անգլիայից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://siarchives.si.edu/history/james-smithson
  2. 2012 Annual ReportSmithsonian Institution. — P. 24.
  3. Library of Congress LCNAF
  4. https://opencorporates.com/companies/us_dc/EXTUID_2856929 — 2010.
  5. Union List of Artist Names
  6. https://www.charitynavigator.org/index.cfm?bay=search.summary&orgid=4474
  7. 7,0 7,1 7,2 «About Us»։ Smithsonian։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-07-ին։ Վերցված է 2017-03-08 
  8. Barlow, William The Smithsonian Institution, "for the Increase and Diffusion of Knowledge Among Men": An Address on the Duties of Government, in Reference Chiefly to Public Instruction : with the Outlines of a Plan for the Application of the Smithsonian Fund to that Object. — B.R. Barlow, 1847.
  9. «Smithsonian History > National Museum of American History»։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-23-ին։ Վերցված է 2013-06-21 
  10. Kernan, Michael A Real Nation's Attic (und) // Smithsonian. — Smithsonian Institution, 1997. Архивировано из первоисточника 23 Սեպտեմբերի 2009.
  11. Leaf, Jesse The Everything Family Guide To Washington D.C.: All the Best Hotels, Restaurants, Sites, and Attractions. — Everything Books, 2007. — ISBN 1-4405-2411-4:57
  12. Kurin, Richard The Smithsonian's History of America in 101 Objects Deluxe. — Penguin, 2013. — ISBN 978-0-698-15520-6
  13. «Smithsonian Affiliations»։ Smithsonian Affiliations։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-16-ին։ Վերցված է 2017-03-08 
  14. «Visitor Statistics»։ Newsdesk: Newsroom of the Smithsonian։ Smithsonian Institution։ 2013-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-08-ին։ Վերցված է 2014-07-26 
  15. «Budget / Federal Appropriations»։ Smithsonian Dashboard։ Smithsonian Institution։ 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-03-08 
  16. «Founding of the Smithsonian Institution»։ Fact Sheets, Smithsonian Newsdesk։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2012-10-04 
  17. Heather Ewing, The Lost World of James Smithson: Science, Revolution, and the Birth of the Smithsonian, pp. 323-24, 330, 409.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458 CC-BY-SA-icon-80x15.png