Ջոն Քվինսի Ադամս
Ջոն Քվինսի Ադամս | |
անգլ.՝ John Quincy Adams | |
![]() | |
Կուսակցություն՝ | Վիգերի կուսակցություն |
---|---|
Ծննդյան օր՝ | հուլիսի 11, 1767[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | փետրվարի 23, 1848[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Ամուսին ՝ | Լուիզա Ադամս[5] |
Երեխաներ՝ | Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ, Չարլզ Ֆերնսիս Ադամս[5] և Louisa Catherine Adams?[2] |
Դինաստիա՝ | Adams family? |
Հայր՝ | Ջոն Ադամս[6][5] |
Մայր՝ | Էբիգեյլ Ադամս[5] |
Պարգևներ՝ | Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
![]() |
Ջոն Քվինսի Ադամս (անգլ.՝ John Quincy Adams, հուլիսի 11, 1767[1][2][3][…], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 23, 1848[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4], ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-1829) և Ռուսաստանում ԱՄՆ առաջին պաշտոնական դեսպանորդը (1809-1814): ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Քվինսի Ադամսը ծնվել է 1767 թվականին Բրեյնթրիում (Մասսաչուսեթս Բեյ պրովինցիա): Տղան երկու անգամ հորն ուղեկցել է Եվրոպա, երիտասարդությունն անցկացրել է Փարիզում, Հաագայում և Անգլիայում: Այս ճամփորդությունների շնորհիվ նա ստացավ մեծ գիտելիքների պաշար, որը հետագայում նրան դարձրեց ԱՄՆ-ում ամենավառ արտաքին քաղաքական գործիչներից մեկը:
1788 թվականին Ադամսն ընդունվում է Հարվարդի քոլեջ, իսկ երեք տարի անց բացում է իր փաստաբանական գրասենյակը Բոստոնում: 1791 թվականին բնակվում էր Բոստոնում և ուներ փաստաբանի որակավորում, բայց արդեն 1794 թվականին տեղափոխվում է Հաագա որպես դեսպան, իսկ 1798 թվականին (իր հոր նախագահության շրջանում) դեսպան էր Բեռլինում:
1797 թվականի հուլիսի 26-ին Ադամսն ամուսնանում է Լոնդոնից եկած ծխախոտի առևտրականի աղջկա հետ:
Ադամսն ամբողջովին կիսում էր իր հոր հայացքները, այդ պատճառով էլ 1801 թվականին Թոմաս Ջեֆերսոնի հրավերով վերադարձել է Բեռլինից: Նորից զբաղվել է փաստաբանությամբ, բայց 1802 թվականին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ, իսկ 1803 թվականին՝ Կոնգրեսի անդամ:
1814 թվականի դեկտեմբերի 24-ին Ադամսը բանտարկվել է Գենտի բանտում, որից հետո դարձել է Անգլիայի դեսպան, իսկ 1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոյի նշանակմամբ դառնում է ԱՄՆ պետքարտուղար և այս պաշտոնում մնում 8 տարի: Ջոն Ադամսը եղել է Մոնրոյի ուսմունքի գլխավոր հեղինակներից մեկը:
Մոնրոյի լիազորությունների դադարելուց հետո ընտրությունների ընթացքում ոչ մի թեկնածու չկարողացավ հաղթել և ըստ Սահմանադրության՝ Ադամսը ներկայացուցչական պալատի կողմից ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ (չնայած հավաքել էր ավելի քիչ ձայն, քան Էնդրյու Ջեքսոնը): Սա եղել է Միացյալ Նահանգների պատմության մեջ միակ դեպքը, երբ նախագահին որոշել է Կոնգրեսը:
Կոնգրեսում նրա դեմ էին մեծաթիվ հյուսիսային նահանգների ներկայացուցիչներ՝ չվստահելով նրան, որպես ստրկության հակառակորդ և մաքսային քաղաքականության պաշտպան, այդ պատճառով էլ Ադամսին չհաջողվեց կառավարել ներքին գործերը: Չնայած նրան հաջողվեց մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրիների հետ կնքել առևտրային պայմանագրեր, բայց 1828 թվականին ընդունված նոր հարկացուցակը սպառնում էր լուրջ անհամաձայնություն Անգլիայի հետ: 1829 թվականի մարտին՝ լիազորությունների դադարելուց հետո, նրան հաջորդեց ստրկության եռանդուն հովանավոր գեներալ Ջեքսոնը:
Ադամսը մահացել է 1848 թվականի փետրվարի 28-ին՝ կոնգրեսի նիստի ժամանակ Վաշինգտոնում: Հին ամերիկյան դպրոցի ներկայացուցիչ պետական գործիչների շարքում նա Եվրոպայի հետ հարաբերություններում հմուտ և բանիմաց դիվանագետ էր:
Ֆիլմեր Ադամսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ադամսների ժամանակագրություն» (1976), ԱՄՆ, Մարսել Տրենչարդ, Սթիվ Օսթին, Սթիվեն Գրովեր, Մարկ Վինկվորվ, Դևիդ Բերնի, Ուիլյամ Դենիելս։
- «Ամիսթադ» (1997), ԱՄՆ, Էնթոնի Հոփքինս:
- «Ջոն Ադամս» (2008), ԱՄՆ, Ստիվեն Հինկլ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118643789 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 Адамсъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 172.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Adams John Quincy (1903)։ «Life in a New England town, 1787, 1788 : diary of John Quincy Adams while a student in the office of Theophilus Parsons at Newburyport»։ Internet Archive։ Boston: Little, Brown։ OCLC 749195912։ Վերցված է 2016-10-31
- Adams John Quincy (1874–1877)։ Adams Charles Francis, ed.։ Memoirs of John Quincy Adams: Comprising Portions of His Diary from 1795 to 1848։ 12 v։ Philadelphia: J.B. Lippincott & Co։ ISBN 9780836950212։ OCLC 559230698
- Adams John Quincy (1913–1917)։ Ford Worthington C, ed.։ Writings of John Quincy Adams։ 7 v։ New York: The Macmillan Company։ OCLC 564019879
- Adams John Quincy (1810)։ Lectures on Rhetoric and Oratory: Delivered to the Classes of Senior and Junior Sophisters in Harvard University։ 2 v։ Cambridge: Printed by Hilliard and Metcalf։ OCLC 456915710
- Butterfield, L. H.; Taylor, Robert J.; Ryerson, Richard A., ed. (1961)։ The Adams Papers։ Cambridge, Mass: Belknap Press of Harvard University Press։ OCLC 56354007
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 66)։ ![]() |
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1767 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1848 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- ԱՄՆ-ի դեսպանները Մեծ Բրիտանիայում
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ