Փիթսբուրգ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Փիթսբուրգ | |||||
անգլ.՝ Pittsburgh | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1758[1], ապրիլի 22, 1794 և մարտի 18, 1816 թ. | ||||
Մակերես | 151,116175 կմ² | ||||
ԲԾՄ | 373 մետր | ||||
Բնակչություն | ▼301 048 մարդ (2018)[2] | ||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | ||||
Հեռախոսային կոդ | 412, 724 և 878 | ||||
Փոստային ինդեքսներ | 15106, 15120, 15121, 15201, 15203, 15204, 15205, 15206, 15207, 15208, 15210, 15211, 15212, 15213, 15214, 15215, 15216, 15217, 15218, 15219, 15220, 15221, 15222, 15224, 15226, 15227, 15230, 15232, 15233, 15234, 15235, 15237, 15239, 15289 և 15229 | ||||
Պաշտոնական կայք | pittsburghpa.gov(անգլ.) | ||||
| |||||
Փիթսբուրգ (անգլ.՝ Pittsburgh), ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի` մեծությամբ երկրորդ քաղաքը։ Մեծ Փիթսբուրգի շրջանի (անգլ.՝ Pittsburgh Metropolitan Area) տնտեսական, մշակութային, գիտական, տրանսպորտային կենտրոնն է, ԱՄՆ-ի ամենաընդարձակ 63-րդ քաղաքը[3]։ Ձևավորվելով Ալեհեյն և Մոնոնգահելա գետերի միավորման շրջանում` ժամանակակից Փիթսբուրգը ճանաչելի է իր կենտրոնով` այսպես կոչված «Ոսկե եռանկյունիով»` իր երկնաքերներով, առևտրական և գրասենյակային կենտրոններով, կամուրջներով։ Քաղաքի մոտ 151 կմ² տարածքում ապրում է ավելի քան 300.000 մարդ։ Քաղաքը շրջապատված է բազմաթիվ բնակավայրերով, քաղաքային տիպի ավաններով, որոնք կազմում են Ալեհեյնի շրջանը` մոտ 1.2 միլիոն բնակչությամբ։ Որոշ հետազոտությունների որակավորմամբ Փիթսբուրգը մեգապոլիս է, որ տարածվում է Չիկագոյից։
Փիթսբուրգի տնտեսությունը 1980-ական թվականներին հիմնվում էր վերամշակման արդյունաբերության վրա։ Ներկայումս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղեր են առողջապահությունը, կրթությունը, ֆինանասական սպասարկումը, նանոտեխնոլոգիան։
Փիթսբուրգից 55 կմ հեռավորության վրա գտնվում է Բիվեր Վեյլի ատոմային կայանը։ Քաղաքում է գտնվում ԱՄՆ-ի վեց խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ տարածքի` եվրոպացիներով բնակեցումը այս տարածքում ապրել են հնդկացիական էրի, սենեկա, սասկուեհանոկ ցեղերը և իրոկեզների այլ խմբեր։ Ավելի ուշ արևելքից այստեղ են հաստատվել դելավարները[4]։
Առաջին եվրոպացիները, որ հաստատվել են այս կողմերում, եղել են ֆրանսիացիները, որոնք 18-րդ դարի սկզբին եկել էին Օնտարիոյի և Քվեբեկի շրջաններից։ Ֆրանսիացիները ցանկանում էին միավորել այս հողերը Կանադայի և Լուիզիանայի` իրենց ազդեցության տակ գտնվող տարածքներին։ Անգլիացի նահանգապետ Դինուիդին Ջորջ Վաշինգտոնին ուղարկում է` ֆրանսիացիներին հայտնելու իր պահանջը, այն է` դուրս բերել իրենց զորքերը։ 1753-1754 թվականներին անգլիացիները կառուցում են արքայազն Գեորգի ամրությունը, սակայն ֆրանսիացիները նրանց դուրս են մղում` նույն տեղում կառուցելով իրենց ամրությունները` ֆորտ Դյուկեն անունով։ 1758 թվականին Ջոն Ֆորբսը հետ է մղում ֆրանսիացիներին և ավերում ամրությունը։ Դրանով էլ սկսվում է քաղաքի պատմությունը։ Ֆորտը վերանվանվում է Անգլիայի վարչապետ Ուիլյամ Փիտ Ավագի անունով[5]։ Շրջակայքի բնակչությունը սկսվում է կոչվել Փիթսբորո[6]։
1768 թվականին Ուիլյամ Փենի հետնորդները տարածք են ձեռք բերում ներկայիս քաղաքի տեղում, իսկ 1769 թվականին ավանը ստանում է ժամանակակից անվանումը։ Քաղաքի տարածքի պատկանելության հարցը վիճարկվել է Վիրջինիա և Փենսիլվանիա նահանգների միջև մինչև 1780 թվականը։
Ամերիկյան հեղափոխությունից հետո գրանցվել է բնակչության մշտական աճ։ Քաղաքի զարգացման ծրագիրը պատպաստվել է 1784 թվականին և հաստատվել Ֆիլադելֆիայի իշխանությունների կողմից։
1812 թվականին անգլիական ապրանքների ներմուծումը դադարում է, ինչը նպաստում է քաղաքի տնտեսության զարգացմանը։ Արդեն 1815 թվականին քաղաքի ձեռնարկություններն արտադրում էին պողպատ, բրոնզ, արճիճ և ապակի։ 1830-ական թվականներին քաղաք են թափանցում Մերտիրի հարյուրամյա մետաղամշակման գործարանում աշխատած վալիյցիները։ 1840-ական թվականներին Փիթսբուրգն արդեն դարձել էր Ալեհեյնի լեռներից արևմուտք ընկած խոշորագույն քաղաքը։ 1845 թվականի հրդեհը ոչնչացրեց քաղաքի հազարավոր շինություններ, բայց քաղաքը կրկին վերականգնվեց։
1875 թվականին կազմակերպվում է պողպատի արտադրություն։ Էնդրյու Կարնեգին հիմնում է գործարան Բրեդոկում, որ դառնում է հարյուրամյա ընկերության (Carnegie Steel Company) մի մասը։ Քաղաքի արդյունաբերության զարգացման մեջ իր հսկայական ավանդն է ունեցել Կարնեգիի ընկերության ներկայացուցիչ Հենրի Բեսեմերը, ով հայտնագործեց պողպատի արդյունաբերության կոնվերտերային եղանակը։ 1901 թվականին Փիթսբուրգն արտադրում էր ԱՄՆ-ի ողջ պողպատի մեկ երրորդից ավելին։ Քաղաքի բնակչությունը հասել էր կես միլիոնի։ Նրանցից շատերը Արևելյան Եվրոպայից էին (Լեհաստան, Սլովակիա, Ուկրաինա, Բոհեմիա, Լիտվա, Սերբիա, Խորվաթիա)։
20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքում սկսում է իրականացվել «Վերածնունդ» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր կյանքի որակի բարձրացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը։ 1977 թվականին սկսում է իրականցվել «Վերածնունդ-2» նախագիծը, որն ուղղված էր քաղաքի մշակութային զարգացմանը։ 1970-80-ական թվականներին հարյուրամյա պատմությամբ շատ ձեռնարկություններ փակվում են։ Կրճատվող աշխատատեղերի պատճառով կրճատվում է նաև քաղաքի բնակչությունը. 2000 թվականին այն կազմում էր ընդամենը 330.000 մարդ; Քաղաքն սկսում է զարգանալ կրթության, զբոսաշրջության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթբուրգին բնորոշ է շոգ, խոնավ ամառը և մեղմ ձմեռը։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3 °C է, հուլիսինը` +25 °C:
Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի խոշորագույն ուսումնական հաստատությունը Փիթբուրգի համալսարանն է։ Այն մտնում է ԱՄՆ-ի ամենախոշոր 10 ուսումնական հաստությունների մեջ։
Մեծ հեղինակություն է վայելում մասնավոր Կարնեգի-Մելոն համալսարանը, որ բարձր տեղեր է զբաղեցնում ամերիկյան և համաշխարհային վարկանիշային ցուցակներում։ Քաղաքում գործում են մասնավոր այլ համալսարաններ ևս` Դյուկեյն, Կարլոու, Չատեմ, Փոյնթ Պարկ և Ռոբերտ Մորիս։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնական գիտությունների Կարնեգի թանգարան
- Էնդի Ուորհոլի թանգարան
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆորտ Դյուկեսն կամուրջը Ալեհեյն գետի վրա։ Կառուցվել է 1963 թվականին, բայց բացվել է 1969 թվականի։ Շինարարությունն արժեցել է 5 միլիոն դոլար 1962 թվականի արժեքով (39 միլիոն դոլար 2016 թվականի արժեքով)а[7][8]: Բարձր արժեքի և ուշ բացվելու կապակցությամբ կոչվել է «ոչ մի տեղ տանող կամուրջ»։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր լիգայում հանդես եկող փիթսբուրգյան թիմեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Մարզաձև | Լիգա | Մարզադաշտ | Տարողունակություն | ||
Փիթսբուրգ Փայրեթս | Բեյսբոլ | Բեյսբոլի բարձրագույն լիգա (MLB) | PNC պարկ | 38,362 | ||
Փիթսբուրգ Սթիլերզ | Ամերիկյան ֆուտբոլ | Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) | Հայնց Ֆիլդ | 68,400 | ||
Փիթսբուրգ պինգվինս | Հոկեյ | Հոկեյի ազգային լիգա (NHL) | Կոնսոլ Էներջի կենտրոն | 18,387 |
Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթսբուրգի պատվին է կոչվել (484) Պիսբուրգիա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1902 թվականին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Church S. H. A Short History of Pittsburgh 1758-1908 — 1908. — P. 29.
- ↑ https://www.census.gov/programs-surveys/popest/data/tables.2017.html
- ↑ "Population Estimates". United States Census Bureau. Retrieved June 3, 2015.
- ↑ Solon J. Buck, Elizabeth Buck, The Planting of Civilization in Western Pennsylvania, 1976, Google Boeken. Books.google.com. Retrieved on 2013-07-17
- ↑ Google Drive Viewer. Docs.google.com. Retrieved on July 17, 2013.
- ↑ Lorant, Stefan (1999). Pittsburgh, The Story of an American City (5th ed.). Esselmont Books, LLC. ISBN 978-0-685-92012-1.
- ↑ Bridges — Coming And Going, Pittsburgh Press[en], стр. 22, 20 августа 1962
- ↑ Калькулятор инфляции доллара США с 1913 года по настоящее время
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փիթսբուրգ կատեգորիայում։ |
|