Էնդրյու Կարնեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Կարնեգի
անգլ.՝ Andrew Carnegie
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1835(1835-11-25)[1][2][3][…]
ԾննդավայրԴանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 11, 1919(1919-08-11)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼենոքս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՍլիփի Հոլոու
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
Մասնագիտությունբարեգործ, բիզնես մագնատ, տնտեսագետ, գործարանատեր, վաճառական, ձեռնարկատեր և գրող
ԱմուսինԼուիս Ուիթֆիլդ Կարնեգի
Ծնողներհայր՝ William Carnegie?, մայր՝ Margaret Morrison Carnegie?
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն[6]
ԵրեխաներՄարգարեթ Կարնեգի Միլեր
Ստորագրություն
Изображение автографа
 Andrew Carnegie Վիքիպահեստում

Էնդրյու Կարնեգի (անգլ.՝ Andrew Carnegie, ՄՀԱ։ [ˈændru 'kɑɹnəgi] նոյեմբերի 25, 1835(1835-11-25)[1][2][3][…], Դանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 11, 1919(1919-08-11)[1][2][3][…], Լենոքս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), շոտլանդական ծագմամբ ամերիկացի արդյունաբերող, որը 19-րդ դարի վերջի ամերիկյան պողպատի արտադրության լայնածավալ ընդարձակում է իրականացրել։ Նա որպես բարերար առաջատար դեր է ունեցել Ամերիկայի և Բրիտանական կայսրության համար։ Իր կյանքի վերջին 18 տարիների ընթացքում նա հիմնադրամներին և համալսարաններին բարեգործական նպատակներով նվիրաբերեց շուրջ $350 միլիոն[7] ( 2015, համարժեք $13.7 բիլիոնի)՝ իր կարողության գրեթե 90 տոկոսը։ 1889 թվականին նա հրատարակեց «Հարստության ավետարան» հոդվածը, որով կոչ էր անում հարուստներին իրենց հարստությունն օգտագործել հասարակության բարգավաճման համար, որը և բարեգործության ալիք բարձրացրեց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարնեգիի դիմանկարը Վաշինգտոնի Դիմանկարների Ազգային թանգարանում

Կարնեգին ծնվել է Դանֆերմլինում, Շոտլանդիա, և 1835 թվականին իր շատ աղքատ ծնողների հետ ներգաղթել է Միացյալ Նահանգներ։

Կարնեգին աշխատել սկսեց որպես հեռագրող և 1860-ականներին ներդրումներ ուներ երկաթուղիներում, կամուրջներում և նավթային աշտարակներում։ Իր հետագա կարողությունը նա կուտակել է Եվրոպայում ամերիկյան կազմակերպության պարտատոմսեր վաճառելով։ Նա կառուցել է Կարնեգի պողպատի գործարանը, որն այնուհետ 1901 թվականին վաճառեց Մորգանին $480 միլիոնով[7] (2011 թվականին, $309 բիլիոն), ստեղծելով Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիան։ Կարնեգին իր կյանքի վերջին տարիները նվիրեց լայնամասշտաբ բարեգործությանը՝ հատկապես տեղական գրադարաններին, աշխարհի խաղաղությանը, կրթությանը և գիտական ուսումնասիրություններին։ Իր միջոցներով նա կառուցեց Կարնեգի հոլը և հիմնեց Նյու Յորքի Կարնեգի ընկերությունը, Միջազգային խաղաղության Կարնեգի ֆոնդը, Գիտության Կարնեգի ինստիտուտը, Շոտլանդիայի բուհերի համար Կարնեգի ֆոնդը, Կարնեգի հերոսների ֆոնդը, Կարնեգի Մելոն համալսարանը և Փիթսբուրգի Կարնեգի թանգարանը։ Նրա ֆինանսավորմամբ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում և մի քանի այլ անգլիախոս երկրներում 1883-1929թթ. ավելի քան 2,500 հանրային և համալսարանական գրադարան կառուցվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]