Դանիայի ազգային թանգարան
Դանիայի ազգային թանգարան դան․՝ Nationalmuseet | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Հասցե | Ny Vestergade 10, 1471 København K1471Ny Vestergade? (10) |
Հիմնադրվել է | 1849 |
Այցելուներ | 1 377 000 ± 500 մարդ (2015)[1] և 1 765 030 մարդ (2017)[2] |
Տնօրեն | Rane Willerslev?[3] |
Կայք | natmus.dk |
![]() | |
![]() |
Դանիայի ազգային թանգարան (դան․՝ Nationalmuseet), մշակույթի պատմության խոշորագույն թանգարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ներկայացված է Դանիայի և օտար երկրների մշակույթի պատմությունը։ Թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կոպենհագենի կենտրոնում՝ Ստրոյետ հետիոտնային գոտու տարածքում։ Թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ ամբողջ աշխարհից՝ Գրենլանդիայից մինչև Հարավային Ամերիկա։ Թանգարանը նաև հովանավորում է Գրենլանդիայի հետազոտական կենտրոնին՝ Գրենլանդիայում հետագա հնագիտական և մարդաբանական հետազոտությունների համար[4]։
Թանգարանն ունի մի շարք ազգային պարտավորություններ, մասնավորապես հետևյալ հիմնական ոլորտների շրջանակներում` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, բնական գիտություն, ճարտարապետական կոնսերվացիա, կապի ու շինարարության գործունեություն կապված Դանիայի եկեղեցիների հետ, ինչպես նաև Danefæ (ազգային գանձեր) գործածում։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ներկայացված են Դանիայի պատմության 14000 տարիները՝ սկսած Սառցե դարաշրջանի հյուսիսային եղջերու-որսացողներից, վիկինգներից, կրոնական ստեղծագործություններ միջնադարից, երբ եկեղեցին շատ կարևոր էր դանիական կյանքում, դանիական մետաղադրամներ վիկինգների ժամանակներից մինչև մեր օրեր, մետաղադրամներ Հին Հռոմից և Հունաստանից, ինչպես նաև այլ մշակույթների մետաղադրամների և արժույթների օրինակներ։ Դանիայի ազգային թանգարանն ունի դանիական ամենամեծ և առավել բազմազան ցուցանմուշների հավաքածուն հնագույն մշակույթներից՝ Հունաստանից, Իտալիայից, Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից։ Օրինակ, ունի ցուցանմուշների մի հավաքածու, որը վերգտնվել է 1957 թվականին Իրաքի Տել Շեմշարա հնագիտական վայրի պեղումների ժամանակ[5]։
Ցուցանմուշները նաև ներկայացնում են, թե ով է Դանիայի ժողովուրդը, պատմություններ առօրյա կյանքից և հատուկ առիթներից, պատմություններ դանիական պետության և ազգի մասին, 1560-2000 թվականներին Դանիայում ապրած տարբեր մարդկանց կյանքից։
Դանիական նախապատմություն բաժինը վերաբացվել է 2008 թվականի մայիսին վերանորոգումից հետո։
2013 թվականին Մարգարետ 2-րդի գլխավորությամբ բացվել է վիկինգների վերաբերյալ խոշոր ցուցահանդես։ Այն շրջել է նաև այլ թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում[6]։
Արժեքավոր ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալեուսի ոսկե եղջյուրներ (միայն պատճեններն են ցուցադրվում, քանի որ բնօրինակները ոչնչացվել են)
- Կաթսա Գունդեստրուպայից
- Էդտվեդցի աղջկա դագաղ
- Հնագույն քար Կինգիտորսկ կղզուց
- Հնագույն քար Սնոլդևից
- Արևային սայլ
- Սեկիլոզ տապանագիր
- Զենքեր Նոլդերից
- Աղեղ Հոլմեգաարդից
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստիան Յուրգենսեն Թոմսեն (1825-1865)
- Ենս Յակոբ Ասմուսեն Վորսո (1856-1874)
- Սոֆուս Մյուլեր (1895-1921)
- Օլաֆ Օլսեն (1981-1995)
- Սթին Վես (1996-2001)
- Քարսթեն Լարսեն (2002-2008)
- Պեր Քրիստիան Մեդսեն (2008 թվականից)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fremgang for museerne i 2015 — Statistics Denmark, 2016. — Iss. 184.
- ↑ Aktiviteten på museer sorteret efter landsdel, museumstype og museumskategori 2017 — Statistics Denmark.
- ↑ http://natmus.dk/presse-og-nyheder/ny-direktoer-for-nationalmuseet/
- ↑ «About SILA»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2008
- ↑ Mortensen, Peder (1970), Tell Shimshara. The Hassuna period, Historisk-Filosofiske Skrifter, 5, 2, Copenhagen: Kongelige Danske videnskabernes selskab, p. 14, OCLC 562453801
- ↑ Kennedy Maev (հունիսի 19, 2013)։ «Biggest Viking exhibition in 20 years opens – and this time they're angry»։ Guardian (London)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|