Adobe Photoshop
![]() | |
---|---|
Տեսակ | Պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ |
Հեղինակ | Thomas Knoll?[1] և John Knoll?[2] |
Նախագծումը՝ | Adobe |
ՕՀ | Վինդոուզ, մաքՕՍ և iPadOS[3] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | փետրվարի 19, 1990[1] |
Պլատֆորմ | Վինդոուզ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | JPEG File Interchange Format, version 1.02?, Photoshop Document[4], PNG[4], GIF[4], Photoshop Big?[4], BMP[4], Cineon?[4], Digital Imaging and Communications in Medicine?[4], IFF[4], JP2[4], OpenEXR[4], PCX[4], Pixar picture?[4], Portable Bitmap Format?[4], Scitex Continuous Tone?[4], Truevision TGA[4], TIFF[4], Wireless Application Protocol Bitmap Format?[4], PICT[4], RGBE image format?[4], Photoshop Curve?, PhotoShop Extended Digital Book?, Digital Negative?[5], CALS Compressed Bitmap?[5], Adobe Color Swatch?, Adobe Color Book?, Adobe Swatch Exchange?, Adobe Photoshop gradient? և Adobe Swatch Exchange File? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Photoshop Document[6] |
Արտոնագիր | shareware |
Կայք | adobe.com/products/photoshop.html(անգլ.) |
![]() |
Adobe Photoshop ([əˈdəʊbɪ ˈfəʊtəʃɒp], Էդոուբի Ֆոտոշափ), բազմաֆունկցիոնալ գրաֆիկական խմբագիր, մշակվել և տարածվել է Adobe Systems–ի համար Windows և OS X միջավայրերում։ Հիմնականում աշխատում է պատկերներով, սակայն ունի որոշ վեկտորական գործիքներ։ Արտադրանքը հանդիսանում է շուկայում առաջատարը՝ պատկերացանց գրաֆիկայի խմբագրման ոլորտում։ Հաճախ այս ծրագիրը կոչվում է պարզապես Photoshop։ Այժմ Photoshop–ը հասանելի է OS X, Windows համակարգերում, iOS և Android բջջային համակարգերում[7]։
Կան նաև Photoshop–ի այլ տարբերակներ՝ Photoshop Elements, Photoshop Lightroom, Photoshop Express (Windows Phone 8-ի և 8.1 համար) և Photoshop Touch[8]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ ծրագրի բնօրինակը նախագծված է եղել պատկերների խմբագրման համար, այսօր այն լայնորեն օգտագործվում է նաև վեբ–դիզայնում։ Photoshop–ը սերտորեն կապված է լրատվամիջոցներ կարգավորող, անիմացիոն և այլ ստեղծարար ծրագրերի հետ։ Այսպիսի ծրագրերի հետ միասին, ինչպիսիներից են Adobe ImageReady–ը, Adobe Illustrator–ը, Adobe Premiere–ը, Adobe After Effects–ը և Adobe Encore DVD–ն, այն կարող է ստեղծել պրոֆեսիոնալ DVD, տրամադրել միջոցներ ոչ գծային խմբագրման և ստեղծել էֆեկտներ, ֆոն, հյուսվածքներ և այլն հեռուստատեսության համար, կինոարտադրություն և համաշխարհային սարդոստայն։
Photoshop–ի հիմանական ձևը՝ PSD–ն, կարող է ներմուծել և արտահանել վերը նշված բոլոր ծրագրային արտադրանքները։
Photoshop CS–ը օգնում է ստեղծել ցանկ DVD–ի համար։
Photoshop CS3–ը օգնում է եռաչափ մոդելավորման գործում։
Photoshop–ը պահպանում է հետևյալ գունային մոդելները կամ պատկերի գույների նկարագրությունը
- RGB
- LAB
- CMYK
- Մոխրագույն գույներով
- Սև և սպիտակ
- Duotone enru
- 256 գունային գունապնակով (Indexed)
- Բազմալիքային (Multichannel)
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին, Միչիգանի համալսարանի ուսանող Թոմաս Նոլը Macintosh–ի համար ստեղծում է Photoshop–ի առաջին տարբերակը։ Նա դրան անվանեց Display, բայց 1988 թվականին անվանափոխում է ImagePro։ 1988 թվականի սեպտեմբերին Adobe Systems–ը գնեց ծրագիրը։ Իսկ 1989 թվականին ծրագիրը վերանվանվում է Photoshop։ 1990 թվականին հայտնվեց Photoshop 1.0–ը։
Adobe Creative Suite–ի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Photoshop 8.0–ն ստեղծվել է 2003 թվականի հոկտեմբերին և անվանվում է է Photoshop CS։
Photoshop 10.0–ն ստեղծվել է 2007 թվականի ապրիլին և անվանվում է Photoshop CS3։ CS3 հապավումը նշանակում է, որ արտադրանքը Adobe Creative Suite–ի ինտեգրված երրորդ տարբերակի ծրագրային փաթեթ է։ Նախորդ արտադրանքները՝ Photoshop CS–ը և CS2–ը, ամրապնդեցին իրենց պատկանող նոր արտադրական գիծը, փոխվեցին միայն ծրագրերի խոորհրդանիշները․ աչքերով պատկերի փոխարեն, օգտագործեցին փետուրի նկար։
Ծրագրի այլ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Adobe Photoshop Extended ծրագրի հատկանիշբերը մշակվել են ավելի պրոֆեսիոնալ օգտագործման համար, մասնավորապես՝ ֆիլմերի ստեղծման, եռաչափ գրաֆիկական մոդելավորման և վեբ–դիազայնի, բժշկության, ճարտարապետության և այլնի համար։
Adobe Photoshop Extended ծրագրի ժամանակակից տարբերակը թույլ է տալիս բացել և աշխատել 3D ֆայլերով։ Ստեղծվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիներից են՝ Adobe Acrobat 3D, Autodesk 3ds Max, Maya և Google Планета Земля։
3D մոդելների հետ աշխատանքը շատ մատչելի է, քանի որ դրա միջոցով կարելի է կարգավորել լույսը, պատկերների չափսերը, դիրքերը և այլն։
Photoshop–ուվ շարժումը կեղծելով կարելի է ստեղծել անիմացիոն կադրեր։ Կարելի է ստեղծել մի տեսահոլովակ, որը հիմնված է բազմաթիվ փիքսելային հարաբերակցություններ վրա։ Խմբագրումից հետո, աշխատանքը կարելի է պահպանել որպես ֆայլ GIF-շարժապատկերներ կամ PSD ձևաչափերով, որոնք հետագայում կարելի է օգտագործել շատ վիդեո ծրագրերում, օրինակ՝ Adobe Premiere Pro կամ Adobe After Effects։
Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pen Tool(Գրիչ գործիք)– Photoshop–ը ներառում է այս գործիքի մի քանի տարբերակներ։ Այս գործիքը ստեղծում է ուղիղներ
- Measuring and navigation(Չափագրող և նավարկող գործիք)–Այս գործիքը ընտրում է գույն
- Selection(Ընտրության գործիք)–Այս գործիքի միջոցով կատարվում են տարբեր գործողություններ՝ կտրել, պատճենել և այլն
- Video Editing(Վիդեո խմբագրող գործիք)–Ունի առանձնահատկություններ, ինչպիսին է՝ օգտագործելով միայնակ պատկերներ, կարելի է ավելացնել տեքստ և ստեղծել անիմացիա
- 3D Extrusion(3D արտամղող գործիք )–Այս գործիքի միջոցով պատկերները կարող են հեշտությամբ դառնալ եռաչափ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.designbyfire.com/pdfs/history_of_photoshop.pdf
- ↑ https://www.designbyfire.com/pdfs/history_of_photoshop.pdf
- ↑ Photoshop auf dem iPadJanuar 2020 (Version 1.1.1) — 2020.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 https://helpx.adobe.com/photoshop/using/supported-file-formats-photoshop-cs6.html
- ↑ 5,0 5,1 https://github.com/usnationalarchives/digital-preservation/blob/master/Still%20Image%20Formats/NARA_PreservationActionPlan_DigitalStillImage_20190801.pdf
- ↑ https://helpx.adobe.com/photoshop/using/file-formats.html
- ↑ Adobe Photoshop Touch - Новое приложение для творчества для планшетов
- ↑ Adobe выпустила Photoshop Express для Windows Phone
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница семейства продуктов Adobe Photoshop(ռուս.) на официальном сайте Adobe
- Обработка видео в Adobe Photoshop iXBT.com, обзорная статья
- Уроки и справочники по Adobe Photoshop
|