Google Drive
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | cloud storage?, ծրագիր, file hosting service? և ինտերնետ ծառայություն |
Հեղինակ | Google Inc. |
Նախագծումը՝ | Գուգլ |
Գրված է՝ | Python |
Ինտեսֆեյս | wxWidgets |
ՕՀ | Windows, OS X, Android, iOS, Chrome OS |
Առկա է | 68 լեզու |
Վերջին կայուն տարբերակ | 1.32.4066.7445 |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Google Document Link File? |
Արտոնագիր | freeware |
Կայք | google.com/intl/ru/drive/ |
![]() |
Google Drive, ֆայլային հոսթինգ, որը ստեղծվել և կիրառվում է Google ընկերության կողմից [1][2]։ Իր ֆունկցիաների մեջ են մտնում Համացանցում ֆայլերի պահպանումը, ընդհանուր թույլտվությունը և համատեղ խմբագրումը։ Google Drive-ի կազմի մեջ են մտնում Google Docs-ը, Sheets-ը և Slides-ը՝ տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, տեսացուցադրությունների, գծագրերի, վեբ-շաբլոնների և այլ ֆայլերի հետ համատեղ աշխատանքի համար նախատեսված օֆիսային հավելվածների հավաքածուն։ Drive-ի հանրամատչելի փաստաթղթերը ինդեքսացվում են որոնման համակարգերի կողմից։
Google Drive-ը ներկայացվել է 2012 թվականի ապրիլի 24-ին[1], իսկ 2014 թվականի հոկտեմբերին ուներ 240 միլիոն ամենամսյա ակտիվ օգտատեր։
Մասնագիտական տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Drive for Work[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Drive for Work, Google Apps for Work-ի կազմի մեջ Drive-ի պրեմիում-տարբերակ, որը ներկայացվել է 2014 թվականի հունիսի 25-ին Google I/O աշխատաժողովի ժամանակ։ Այն ներառում է պահպանման համար նախատեսված անսահմանափակ տարածություն, աուդիտի և հաշվետվությունների ձևավորման ընդարձակ ֆունկցիաներ, նաև էլեկտրոնային հետաքննությունների համար նախատեսված տվյալների տրամադրման ծառայություններ։ Ծառայության լրացուցիչ կարգավորումներն ադմինիստրատորներին թույլ են տալիս ավելի լավ ղեկավարել օգտատիրոջ աշխատանքը Drive-ի հետ, օրինակ թույլ տալով առանձին աշխատակիցներին ԱՀ-ում տեղադրել սինխրոնիզացման կլիենտ։ Drive կարելի է ներբեռնել մինչև 5 ՏԲ չափսով ֆայլեր։ Եթե ընկերության մեջ հինգից պակաս օգտատեր, ապա յուրաքանչյուրին տրվում է 1 ՏԲ տարածություն։ Google Enterprise-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ կլիենտների բոլոր տվյալները կոդավորվում են Google-ի ծառայություններում բեռնելիս, պահպանելիս ու ներբեռնելիս։ Օգտատերերին տրամադրվում է շուրջօրյա օժանդակում և երաշխավորվում է 99,9% ժամանակի անխափան աշխատանք[3]։
Google Drive for Education[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Drive for Education ծառայությունը մեկնարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից։ Այն անվճար է Google Apps for Education-ի բոլոր բաժանորդների համար։ Օգտատերերին տրամադրվում է տվյալների պահպանման անսամանափակ տարածություն և մինչև 5 ՏԲ չափսով ֆայլերի բեռնման հնարավորություն[4]։
Docs, Sheets և Slides[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Docs, Sheets և Slides, օֆիսային վեբ-հավելվածների անվճար փաթեթ, որը ինտեգրված է Google Drive-ի հետ։ Իր օգնությամբ կարելի է օնլայն ստեղծել և մշակել փաստաթղթերը և նրանց հետ այլ օգտատերերի հետ միաժամանակ աշխատել։ 2012 թվականի հոկտեմբերից այս անվանումները պաշտոնապես օգտագործվում են տեքստային պրոցեսորի, էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչի և տեսացուցադրիչների հետ աշխատելու համար նախատեսված հավելվածի համար։ Բոլոր երեք ծառայությունները մատչելի են վեբ-հավելվածների, օֆլայն-ռեժիմի աջակցությամբ Chrome-ի հավելվածների և Android-ի և iOS-ի համար բջջային հավելվածների համար, դրանք աշխատում են Microsoft Office-ի ֆորմատների հետ։ Բացի տվյալ խմբագրիչներից, փաթեթի մեջ են մտնում Google Forms-ը, Google Photos-ը և Google Sheets-ի բետա տարբերակը։ Forms-ը և Sheets-ը մատչելի են միայն վեբ-հավելվածների տեսքով, իսկ Photos-ը՝ նաև որպես Chrome-ի հավելված։ Google Docs-ը լիովին ինտեգրված է Google Drive-ի հետ, որի մեջ պահպանվում են խմբագրիչներում ստեղծվող բոլոր ֆայլերը։
Մինչ 2012 թվականի ապրիլ ամիսը, Google Drive-ի հայտնվելը, Google Docs-ը նույնպես եղել են օնլայն-պահեստ։ Այժմ Google Docs-ու բոլոր ստեղծվող ֆայլերը պահպանվում են Drive-ում, իսկ docs.google.com URL-ը վերահղվում է դեպի Google Drive: Այս առումով պահպանման տարածությունը 1 ԳԲ-ից դառել է 5[5]։
Google Docs-ը ստեղծված են եղել երկու ապրանքների հիման վրա՝ Writely-ի և Google Sheets-ի։ Writly-ն Upstartle ընկերության կողմից ստեղծված տեքստային պրոցեսոր է, որը թողարկվել է 2005 թվականի օգոստոսին[6]։ Google ընկերությունը նրան գնել է 2006 թվականի մարտի 9-ին[7]։ Google Sheets-ը մեկնարկվել է 2006 թվականի հունիսի 6-ից, երբ Google-ը ձեռք էր բերել 2Web Technologies-ը և ի սկզբանե առաջարկվել են փորձառական տարբերակի տեսքով[8]։ Ներկայացումների խմբագրիչը ավելացվել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Tonic Systems-ի ձեռքբերումից հետո (2007 թվականի ապրիլի 17-ին)[9][10]։ Google Apps-ի բետա տարբերակը օգտատերերի մատչելի է դարձել 2007 թվականի փետրվարին, իսկ նույն տարվա սեպտեմբերին թողարկվել է վերջնական տարբերակը։
2012 թվականի հոկտեմբերին՝ Google Drive-ի մեկնարկից հետո, ծառայությունները պաշտոնապես անվանվել են Docs, Sheets և Slides[11]: 2014 թվականի ապրիլին բոլոր երեք ապրանքների համար ստեղծվել են առանձին բջջային հավելվածներ[12]։
2012 թվականի հունիսից Chrome OS-ը և Chrome սարքերը օժանդակում են օֆլայն-ռեժիմը։ Ի սկզբանե տվյալ ֆունկցիան մատչելի էր միայն Docs-ում[13]։ 2013 թվականի հունվարին այն հայտնվել է Slides-ում[14], իսկ դեկտեմբերին՝ Sheets-ում[15]։
Google Docs-ը պաշտոնապես աջակցվում է Firefox (երկու վերջին տարբերակները), Internet Explorer (9-րդ տարբերակից սկսած), Safari և Chrome դիտարկիչները, նաև Microsoft Windows, Apple OS X, Linux և Chrome OS օպերացիոն համակարգները[16]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ապրիլի 24-ին ծառայությունը ներկայացվել է օգտատերերին[17]։
2012 թվականի մայիսի 18-ին ավտոմատացված թարգմանության հավելվածների մշակող PROMT ընկերությունը դիմել է իր տարբերանշանի գրանցման համար, որը նման էր եռագույն եռանկյան, ինչը և պայմանավորված էր Google Drive-ի տարբերանշանը PROMPT-ի տարբերանշանին նմանակելու հետ[18]։
Պահպանման տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Drive-ում տրվում է անվճար 15 ԳԲ տվյալների պահպանման տարածություն։ Եթե հատկացվող տարածությունը բավարար չէ կարելի է ձեռք բերել 100 ԳԲ-ից մինչև 30 ՏԲ լրացուցիչ տարածություն[17]։
2013 թվականի մայիսի 13-ին Google-ը հայտարարել է Gmail-ի, Google Drive-ի և Google+ Photos-ի լիմիտների միացման մասին։ Gmail-ի 10 ԳԲ-ի և Google Drive-ի ու Google Photos-ի 5 ԳԲ-ի տեղ օգտատերը միանգամից ստանում է 15 ԳԲ ամեն ինչի համար, այդ թվում նաև՝ Google Drive-ի[19]։
Կլիենտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառայության մեկնարկի ժամանակ կլիենտային ծրագրային ապահովումը մատչելի էր տվյալ հարթակների համար՝ Windows XP-յի, Windows Vista-յի, Windows 7-ի, Windows 8-ի, Windows 10-ի կամ Mac OS X Lion (10.7)-ի և Snow Leopard (10.6)-ի կառավարմամբ անձնական համակարգիչներ․ Android Eclair կամ ավելի նոր ՕՀ-ով (2.1-ից սկսած) սմարթֆոններ ու պլանշետներ․ iPhone-ներ և iPad-ներ (iOS 3-ով կամ ավելի նոր տարբերակներով)[20]։ Linux-ի օժանդակումը բացակայում է, բայց Google Docs-ի մենեջեր Թերեզա Վուն (Teresa Wu) հաստատել է, որ տվյալ ուղղությամբ վարվում են աշխատանքներ[21]։ Ամպային պահոցը կինտեգրացվի Chrome OS-ի հետ սկսած 20 տարբերակից։ Դրա մասին Wired ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է Սանդար Պիչաին (Sundar Pichai)[22]։
- Windows օպերացիոն համակարգի կլիենտը չի օժանդակում ֆայլերի հղումները և չի սինխրոնիզացնում հղում հանդիսացող թղթապանակների պարունակությունը։
Ֆայլերի աջակցվող ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Google Drive viewer օժանդակում է հետևյալ ֆորմատի ֆայլեր[23]՝
- Գրաֆիկական ֆայլեր (.JPEG, .PNG, .GIF, .TIFF, .BMP)
- Վիդեոֆայլեր (WebM, .MPEG4, .MOV, .AVI, .MPEGPS, .WMV, .FLV)
- Տեքստային ֆայլեր (.TXT)
- Պիտակավորման/ կոդի ֆայլեր (.CSS, .HTML, .PHP, .C, .CPP, .H, .HPP, .JS, .JAVA )
- Microsoft Word (.DOC և .DOCX)
- Microsoft Excel (.XLS и .XLSX)
- Microsoft PowerPoint (.PPT и .PPTX)
- Adobe Portable Document Format (.PDF)
- Apple Pages (.PAGES)
- Adobe Illustrator (.AI)
- Adobe Photoshop (.PSD)
- Autodesk AutoCad (.DXF)
- Scalable Vector Graphics (.SVG)
- PostScript (.EPS, .PS)
- Շրիֆտներ (.TTF, .OTF)
- XPS (.XPS)
- Արխիվներ (.ZIP և .RAR)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Introducing Google Drive... yes, really»։ Google։ Վերցված է April 24, 2012
- ↑ Mossberg Walter S. (ապրիլի 25, 2012)։ «Google Stores, Syncs, Edits in the Cloud»։ The Wall Street Journal։ Վերցված է 2012-04-25
- ↑ Quinten Plummer (հունիսի 27, 2014)։ «Google rolls out high-octane Drive for Work offering»։ TechTimes
- ↑ Nick Summers (սեպտեմբերի 30, 2014)։ «Google unveils Drive for Education with free, unlimited storage and ‘Classroom’ integration»։ The Next Web
- ↑ McCarty Brad։ «Google Drive is live, completely replaces Google Docs»։ thenextweb.com։ Վերցված է մարտի 26, 2014
- ↑ «Emily Chang - eHub Interviews Writely»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-15-ին
- ↑ «Writely so»։ Official Google Blog։ Google։ մարտի 9, 2006
- ↑ «Google Press Center: Google Announces limited test on Google Labs: Google Spreadsheets»։ Google
- ↑ «Our feature presentation»։ Official Google Blog։ Google։ 2007-09-17։ Վերցված է 2007-09-17
- ↑ Gina Trapani (սեպտեմբերի 18, 2007)։ «Google Docs Adds Presentations»։ LifeHacker
- ↑ Paul Sawers (հոկտեմբերի 23, 2014)։ «Google Drive apps renamed ‘Docs, Sheets and Slides’»։ The Next Web
- ↑ Jacob Kastrenakes (ապրիլի 30, 2014)։ «Google releases Docs and Sheets apps for iOS and Android»։ The Verge
- ↑ Alexia Tsotsis (հունիսի 28, 2012)։ «Google Docs now work offline»։ TechCrunch
- ↑ Paul Sawers (հունվարի 23, 2013)։ «Google Slides now works offline»։ The Next Web
- ↑ «New Google Sheets: faster, more powerful, and works offline»։ Official Google Blog։ Google։ դեկտեմբերի 11, 2013
- ↑ «System requirements and supported browsers»։ Google Drive Help։ Google։ Վերցված է 2014-04-17
- ↑ 17,0 17,1 Представляем Google Диск. Да-да, это правда!
- ↑ PROMT решил лишить Google логотипа // lenta.ru
- ↑ Gmail + GDrive = теперь 15 гигабайт бесплатно / Хабрахабр
- ↑ Системные требования и настройки
- ↑ Chad McCullough — Google Drive on Linux
- ↑ Google Set to Meld GDrive With Chrome OS
- ↑ «Форматы Файлов в Google Docs»։ Support.google.com։ Վերցված է 2013-03-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Андрей Белокриницкий. (26 апреля 2012)։ «Google Drive, Dropbox, SkyDrive, Яндекс.Диск: сравнение популярных сервисов»։ ITC.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին։ Վերցված է 2012-04-26