IPad
IPad | |
---|---|
Նախագծող | Էփլ |
Արտադրող | Էփլ |
Տեսակ | Պլանշետային համակարգիչ |
Օպերացիոն համակարգ | iPadOS |
Կենտրոնական պրոցեսոր | Apple A4?, Apple A5, Apple A5X?, Apple A6X?, Apple A7, Apple A8X?, Apple A9, Apple A10, Apple A8, Apple A12 և Apple A10X |
Կշիռ | 469 գրամ |
Վեբկայք | apple.com/de/ipad/(գերմ.) |
iPad (МФА: [ˈaɪˌpæd][1], անգլ.՝ pad - նոթատետր, կայունացված գործնական տառադարձությունը՝ «Այփեդ»), ինտերնետ-պլանշետ՝ թողարկվող Apple կորպորացիայի կողմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում 2010 թվականի հունվարի 27-ին կայացած շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքի մեկնարկը տրվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում 2010 թվականի ապրիլի 3-ին[2]։ Ռուսաստանում սարքի պաշտոնական վաճառքն սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ից[3]։
Apple iPad-ը համարվում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Շատ վերլուծաբաններ ինտերնետ-պլանշետներն վերաբերում են որպես Հետհամակարգչային դարի սարք, որոնք հեշտ և հասկանալի են սովորական անհատական համակարգիչներից և ժամանակի ընթացքում կարող են դուրս թողնել վերջիններիս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայից[4][5]։
Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց. «… Տեխնոլոգիաներն անբաժանելի են հումանիտար գիտություններից և այս պնդումը արդարացի է հետհամակարգչային դարի սարքերի համար։ Հակառակորդները փորձում են համապատասխան հավասարակշռություն պահել անհատական համակարգիչների նոր մոդելներում։ Սա այն ուղին չէ, որն ընտրում է Apple-ը. իրականում ապագան հետհամակարգչային սարքերինն է, որոնք ավելի պարզ են և հասկանալի սովորական PC-ներից»[6].
Զարգացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականի մարտի 2-ին հանրությանը ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
- 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։
- 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
- 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
- 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
- 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
- 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
Մատակարարման արժեք և սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad-ի մոդելների արժեքը ԱՄՆ-ում[7].
16GB | 32GB | 64GB | 128GB | |
---|---|---|---|---|
Wi-Fi | $374,99 | $599 | $699 | $799 |
Wi-Fi + Cellular | $629 | $729 | $829 | $929 |
ԱՄՆ-ում Wi-Fi-ով iPad պլանշետի վաճառքն սկսվել է 2010 թվականի ապրիլի 3-ին[8]։ Wi-Fi-ով iPad-ների վաճառքը և 3G-ն մեկնարկեցին ավելի ուշ. մոդելները վաճառասեղաններին հայտնվեցին 2010 թվականի ապրիլի 30-ին (ԱՄՆ-ում)։
iPad-ի միջազգային վաճառքն սկսել է (Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում) 2010 թվականի մայիսի 28-ից[9]։ Ընկերությունը նաև հայտարարեց, որ նախագծում է հուլիսին պլանշետային համակարգչի վաճառքներ սկսել Ավստրիայում, Բելգիայում, Հոնգկոնգում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։
iPad-ի մոդելների արժեքը միջազգային վաճառքի համար[9].
16GB | 32GB | 64GB | 128GB | |
---|---|---|---|---|
Wi-Fi | €479 Europe, £429 U.K., $549 Canadian, $629 Australian | €579 Europe, £499 U.K., $649 Canadian, $759 Australian | €679 Europe, £599 U.K., $749 Canadian, $879 Australian | |
Wi-Fi + 3G | €579 Europe, £529 U.K., $679 Canadian, $799 Australian | €679 Europe, £599 U.K., $779 Canadian, $928 Australian | €779 Europe, £699 U.K., $879 Canadian, $1,049 Australian |
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլ, որը կարող է աշխատել ինչպես ինքնավար, այնպես էլ A-GPS ռեժիմում[10]։ Բացի այդ, սովորական SIM-քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM ձևաչափի քարտ։
Հատուկ iPad-ի համար iTunes Store-ում բաց է նոր բաժին, որը թույլատրելի է համակարգային App Store հավելվածով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պլանշետային անձնական համակարգիչ
- Էլեկտրոնային գիրք (սարք)
- Սենսորային էկրան
- Մուլտիթաչ
- HP Slate 500
- iPhone
- iPad 2, iPad 3, iPad 4
- iPad Pro
- iPad mini
- Jailbreak
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Apple — iPad — Introducing iPad Air. Старший вице-президент отдела промышленного дизайна компании Apple Джонатан Айв произносит слово «iPad»
- ↑ «iPad выходит в народ». vesti.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «В России начались официальные продажи планшета iPad». lenta.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Сайт Webcrunch.ru: «Стив Джобс о Flash, iPad и посткомпьютерной эре» Արխիվացված 2010-12-03 Wayback Machine — 11.06.2010
- ↑ Сайт Rosinvest.com: «Рэй Оззи предупредил Microsoft о начале „посткомпьютерного мира“»(չաշխատող հղում) — 26.10.2010
- ↑ Сайт Deepapple.com: «IPad 2: белое и чёрное по Стиву Джобсу» — 03.03.2011
- ↑ «Clearance iPad — Apple Store». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Apple.com: iPad Available in US on April 3
- ↑ 9,0 9,1 Apple announces iPad will launch in 9 more countries on May 28 [u]
- ↑ 28.01.2010 :: Вся правда о GPS в планшетнике iPad
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Բեյգ, Բոբ Լե Վիտուս iPad 2-ը սկսնակների համար, 2-րդ հրատարակում = iPad For Dummies, 2nd Edition. — М.: «Դիալեկտիկա», 2011. — 368 с. — ISBN 978-5-8459-1750-8
- Դեյվ Մարկ, Ջեք Նաթինգ, Ջեֆ Լամարշ Հավելվածների մշակում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար՝ iOS SDK-ի օգտագործումով = Beginning iPhone 4 Development: Exploring the iOS SDK. — М.: «Վիլյամս», 2011. — С. 624. — ISBN 978-5-8459-1725-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPad» հոդվածին։ |
|