IPad Pro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
IPad Pro Mockup.png
IPad Pro

iPad Pro, պլանշետների շարք ստեղծված Apple ընկերության կողմից, որոնցից առաջինը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, իրենից ներկայացնելով iPad-ի բոլովին նոր տարբերակը ամենամեծ էկրանով (9,7, 10,5, 12,9 դյույմ)։ iPad Pro 9.7 սարքավորված է Apple A9X պրոցեսսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն[1], Apple Pencil ստիլուսի ապահովում և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս բացել երկու ծրագիր մի առ ժամանակ։ iPad Pro 10.5-ը ցուցադրվեց 2017 թվականի հուլիսի 5-ին WWDC 2017-ի շրջանակում, այն ստացավ ավելի հզոր պրոցեսսոր A10X Fusion, 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ iSight, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 7 մեգապիքսել հզորությամբ դիմային FaceTime տեսախցիկ և էկրան։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանշետի «սիրտն» է համարվում երրորդ սերնդի 64-բիթ կառուցվածքով նոր Apple A9X պրոցեսսորը, որը 1,8 անգամ ավելի արագ է աշխատում նախկինում iPad Air 2-ում օգտագործվող Apple A8X պրոցեսսորից։ Պլանշետում նաև օգտագործվում է M9 պրոցեսսոր։ Apple հաստատում է, որ պլանշետը 80 %-ով ավելի հզոր է ներկայիս դյուրակիր համակարգիչներից և «ծանր» ծրագրերի հետ աշխատելուց այն հավասար է համակարգիչներին։ Պլանշետը թողարկվում է 3 տարբերակով՝ 32 գիգաբայթ, 128 գիգաբայթ և 256 գիգաբայթ։

Ինքնավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավար աշխատանքով այն կարող է աշխատել ավելի քան 10 ժամ վեբ-սերֆինգ ռեժիմով։

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Retina էկրան
  • Multi‑Touch էկրան 12,9 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով / Multi‑Touch էկրան 9,7 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով / Multi‑Touch էկրան 10,5 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով
  • Ընդյալնվել է գունապատումը՝ DCI-P3
  • Էկրանը ունի 2732x2048 կետայնություն, iPad Pro 9,7-ինը 2048x1542 պիքսել, iPad Pro 10,5-նի էկրանը 2224x1668 պիքսել
  • Օլեֆոբիկ մակերեսը, պաշտպանում է սարքի վրա մատնահետքերի հայտնվելուց
  • Ամբողջությամբ լամինացված էկրան
  • Պատված է հակաճառագայթային մակերեսով։

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

iSight տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

9,7 դյույմ տարբերակումը, որը թողարկվել է 2016 թվականի մարտի 21-ին, ունի 12 մեգափիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև տեղադրված է լույս՝

  • Ավտոֆոկուս
  • Դեմքի ճանաչում
  • Լուսավորության ցուցիչ հետևի մասում
  • 5 լիզային օբյեկտիվ
  • Հիբրիդային ԻԿ- ֆիլտր
  • Դիաֆրագմա ƒ/2.4
  • HDR լուսանկարներ
  • Պամարոմային լուսանկար
  • Նկարաշար
  • Կետրոնացում տեսանյութ նկարելու ընթացքում սեղմելով էկրանին
  • Տեսանյութի կայունացում
  • Տեսանյութի եռակի մեծացում տեսանյութ նկարելուց
  • Դանդաղեցրած կադրով նկարահանում
  • Տեսանյութի նկարում 1080р (30 կադր/վ), 720р (60 կադր/վ)

Դիմային տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմային տեսախցիկը 1,2 մեգափիքսել է (9,7 դյույմ տարբերակում դիմայինը 5 մեգափիքսել է, իսկ 10,5 դյույմ տարբերակում՝ 7 մեգափիքսել)
  • Ունակ է նկարելու HD-վիդեո 720p, իսկ 10,5 դյույմ տարբերակի տեսախցիկը ունակ է 1080p Full HD
  • FaceTime-ով տեսազանգեր Wi‑Fi-ի կամ բջջային ցանցի միջոցով
  • Դեմքի ճանաչում

Բջջային և անլար կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wi-Fi[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wi‑Fi (802.11a/b/g/n/ac) և երկու հաճախականություն
  • MIMO
  • Bluetooth 4.2 տեխնոլոգիա

Wi-Fi + Cellular[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wi‑Fi (802.11a/b/g/n/ac) և երկու հաճախականություն
  • MIMO
  • Bluetooth 4.2 տեխնոլոգիա
  • GSM/EDGE
  • CDMA EV-DO Rev. A և Rev. B
  • UMTS/HSPA/HSPA+/DC‑HSDPA
  • LTE
  • Բացակայում է ցանցային զանգերի հնարավորությունը

Մոդելների հիմնական տարբերություն[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

9,7 և 12,9 դյույմ iPad Pro-ների գլխավոր տարբերությունը կայանում է տեսախցիկում։

  • iPad Pro-ի(9,7") նոր մոդելում տեսախցիկը սկսել է ավելի քիչ դողալ, ինչպես iPhone 6 և 6s։
  • iPad Pro-ի(9,7") դարձել է Apple միակ տարբերակը, որը ունի երկու գույնի լույս

Հիմնական տեսախցիկ

  • iPad Pro (9,7) ստացել է 12 մեգափիքսելանոց տեսախցիկ
  • iPad Pro (12,9) ստացել է 8 մեգափիքսելանոց տեսախցիկ
  • iPad Pro (10,5) ստացել է 12 մեգափիքսելանոց տեսախցիկ

Դիաֆրագմա

  • 9.7 դյույմ տեսախցիկը ունի f/2.2 դիաֆրագմա, և այս տեսախցիկը թույլ է տալիս նկարել 63-մեգափիքսելանոց պանորամային լուսանկարներ
  • iPad Pro (12,9), ը ունի f/2.4 դիաֆրագմա, որը թույլ է տալի նկարել 43 մեգափիքսելանոց պանորամայն լուսանկար

Կենդանի նկար

  • Նոր iPad Pro 9,7 ապահովում է այս ֆունկցիան
  • iPad 12,9"՝ չի ապահովում այս ֆունկցիան
  • iPad Pro 10,5 ապահովում է

Դիմային տեսախցիկ

  • iPad Pro 9,7-ը ստացել է 5 մեգափիքսելանոց դիմային տեսախցիկ
  • iPad 12,9"-ը ունի 1,2 մեգափիքսելանոց դիմային տեսախցիկ

Տեսանյութ

  • iPad Pro 9,7 պլանշետը ունակ է նկարել 4K 30 fps վիդեո և slow-mo-տեսանյութ 1080p 120 fps և 720p 240 fps
  • iPad 12,9 ունակ է նկարել 1080p 30 fps և slow-mo 720p 120 fps
  • iPad Pro 10,5 ունակ է նկարել 1080p 30 կամ 60 fps, 4K տեսանյութ 30 fps, slo-mo տեսանյութ 1080p 120 fps կամ 720p 240 fps։

Չափերը և արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 12,9" և 9,7" ունեն էկրանի նույն չափերը
  • iPad Pro 9,7 277 գրամ ավելի թեթև է
  • iPad Pro 9,7 բարակ է 0,8 մմ։

«Բարև, Siri»[խմբագրել | խմբագրել կոդը]

iPad Pro 9,7-ը միշտ ակտիվ է անհրաժեշտ է միայն կանչել և նա կակտիվանա անռանց էկրանին դիպչելու։ iPad Pro 10,5 և iPad Pro 12,9 այս ֆունկցիան աշխատում է միայն այն ժամանակ, երբ պլանշետը լիցքավորվում է։

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի նրանից, որ պլանշետները տարբերվում են չափերով, առաջին անգամ iPad Pro 9,7-ում է հայտնվել ֆունկցիա, որը կարգավորում է էկրանի լուսավորությունը և գույները կախված շրջակա միջավայրից։

Անլար կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPad Pro 9,7-ը և iPad Pro 10,5-ը ապահովում են ավելի արագ տեխնոլոգիա LTE Advanced, ի տարբերություն 12,9 դյույմ էկրանովի։

Աքսեսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPad Pro և Apple Pencil

iPad Pro-ի համար նախատեսված է չորս աքսեսուար, որոնք վաճառվում են առանձին՝ էկրանի խելացի պատյան, կցվող ստեղնաշար, Խելացի ստեղնաշար, և հատուկ ստիլուս՝ Apple Pencil, և հատուկ հարմարեցված պատյան, որը համատեղելի է Խելացի Ստեղնաշարի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]