Տեխնոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության պատմություն
PurehuggingRoseStar.png
Թեմաներ
Մաթեմատիկա
Բնագիտություն
Աստղագիտություն
Կենսաբանություն
Բուսաբանություն
Աշխարհագրություն
Երկրաբանություն
Ֆիզիկա
Քիմիա
Էկոլոգիա
Հասարակական գիտություններ
Լեզվաբանություն
Հոգեբանություն
Սոցիոլոգիա
Փիլիսոփայություն
Տնտեսագիտություն
Տեխնոլոգիա
Հաշվողական տեխնիկա
Բժշկություն
Գյուղատնտեսություն
Նավարկություն
Պորտալ
Կատեգորիա:Գիտության պատմություն

Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը։ Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում։ Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը, բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը։ Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են։ Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը։ Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է։Տեխնոլոգյան իրերի պատրաստման և գործածման գիտությանն ու արվեստն է։

Վիկտորյան ընթերցանիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Grollier's Reading Wheel2.jpg

XVIII դարի այս սարքը նախաէլեկտրոնիկայի դարի գիտնականներին առաջարկում էր այնպիսի հնարավորություն, որն այժմ մեզ ընձեռում է անհատական համակարգիչը։ Անիվը պտտելով՝ կարելի էր օգտվել լայնածավալ գրականությունից։ Բայց, ինչպես բազում հավակնոտ գյուտարարներ, ընթերցանիվի անհայտ ստեղծողը ևս հաշվի չէր առել նրա գինն ու հարմարավետությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]