FaceTime

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Տեսակառցանց ծառայություն, Ցանցի կիրառական ծրագիր, բջջային հավելված, VoIP software?, տեսակոնֆերանսների ծրագրակազմ և վկայագրված ծրագրային ապահովում
ՀեղինակԷփլ
Նախագծումը՝Էփլ
ՕՀiOS, iPadOS, watchOS և մաքՕՍ
Լույս տեսավ՝հունիսի 24, 2010 և փետրվարի 24, 2011
ՊլատֆորմiOS, iPadOS, watchOS, մաքՕՍ և դիտարկիչ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքapps.apple.com/us/app/facetime/id1110145091(անգլ.)
 FaceTime Վիքիպահեստում

FaceTime, տեսազանգերի համար նախատեսված տեխնոլոգիա, որը մշակվել է Apple-ի կողմից։ FaceTime-ը համարվում է iPhone-ի, iPod Touch-ի, iPad-ի, iMac-ի և MacBook-ի անբաժան մասը, որտեղ մինչ այդ օգտագործվում էր iSight-ը։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

FaceTim-ը թույլ է տալիս կատարել տեսազանգեր այն սարքերի միջև, որոնք ապահովում են այս ֆունկցիան, այսինքն Apple սարքերի միջև։ Ինչպես նաև FaceTime տեսախցիկը կարելի է օգտագործել այլ ծրագրերի համար, ինչպիսին են օրինակ` Skype-ը։ Տեսազանգեր կատարելու համար անհրաժեշտ է ունենալ FaceTime-ի հաշիվ, որի համար կարող է ծառայել Apple ID-ին, որը օգտագործվում է iTunes Store մուտքի համար։ FaceTime-ի ծրագիրը հասանելիություն ունի համակարգչի կամ այլ սարքերի «Հասցեների գրքին», և կարող է ցուցադրել տեսազանգերի համար հասանելի մարդկանց։ FaceTime-ը անկախ զանգահարողի և զանգը ընդունողի գտնվելու վայրի անվճար է։

FaceTime-ը առաջին անգամ ներկայացվել է iPhone 4-ի ցուցադրման ժամանակ։ Ավելի ուշ այս տեխնոլոգիան օգտագործվեց iPod Touch-ի չորրորդ սերնդում և iPad-ի երկրորդ սերնդում։

Բրաուզերի որոնման դաշտում կարելի է գրել հետևյալ երեք հրամանները, FaceTime-ը կանչելու համար[1]

  • facetime://appleid
  • facetime://email@address
  • facetime://phone#

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի հուլիսի 7-11-ին՝ Apple-ը ներկայացրեց FaceTime տեխնոլոգիան WWDC-2010 կոնֆերանսում։
  • 2010 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Apple-ը պաշտոնապես հայտարարեց այն երկրերի ցանկը, որտեղ FaceTime-ը չի աշխատի[2]։
  • 2010 թվականի հոկտեմեբերի 20-ին՝ Apple-ը հայտարարեց Mac համակարգիչների համար նախատեսված FaceTime-ի տարբերակը։
  • 2012 թվականի հուլիսի 11-ին՝ Apple-ը հայտարարեց, որ հնարավոր կլինի կատարել զանգեր 3G-ով։
  • 2018 թվականի հուլիսի 4-ին՝ WWDC18-ի ժամանակ Apple-ը ներկայացրեց FaceTime-ով խմբակային զանգի հնարավորությունը (մինչև 32 մարդ)։ Այս հնարավորությունը հասանելի դարձավ iOS 12 և macOS Mojave-ի համար[3]։ Ինչպես նաև Apple-ը հայտարարեց, որը այս ֆունկցիան հասանելի չի լինի օպերացիոն համակարգի նոր տարբերակների վրա[4]։
  • 2019 թվականի հունվարի 29-ին՝ օգտատերերը սխալ հայտնաբերեցին FaceTime-ի սերվերում, որը թույլ էր տալի գաղտնալսել զանգերը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 25.10.2010 :: deepapple.com :: DeepTip: почти мгновенный вызов в FaceTime
  2. 09.10.2010 :: deepapple.com :: Apple официально назвала те страны, где не будет работать функция FaceTime
  3. «В FaceTime появились групповые звонки» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Apple удалила функцию групповых звонков в приложении FaceTime» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Сервис Apple попался на слежке за пользователями

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Droidov» (ռուսերեն). Droidov. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.