Jump to content

MacBook Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MacBook Air
Изображение логотипа
Տեսակcomputer model?
ԵնթադասԷփլ Մակինտոշ, MacBook? և Ուլթրաբուկ
ՄշակողԷփլ
ԱրտադրողԷփլ
ՕՀմաքՕՍ
Կայքapple.com/macbook-air/(անգլ.) և apple.com/jp/macbook-air/(ճապոներեն)

MacBook Air, MacBook շարքի գերբարակ նոթբուք, որն արտադրվում է երկու տեսակով՝ 11,6 և 13,3 դյույմանոց էկրաններով։

Նոթբուքը ճանաչվում է, որպես աշխարհի ամենաբարակը և Apple նոթբուքերի շարքում այս ապրանքը մի քիչ թույլ է MacBook Pro-ից, սակայն ավելի շարժական և թեթև տարբերակ է։ Ներկա դրությամբ՝ աշխարհի ամենաբարակ նոթբուքի մասին հայտարարությունը, ակտիվ քննարկվում է մամուլում[1]։

Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին MacBook Air-ը 2008 թվականի հունվարի 15-ին՝ Macworld Conference & Expo կոնֆերենսի ժամանակ։ Նոթբուքը սկզբից ճանաչվում էր, որպես աշխարհի ամենաբարակը։ MacBook Air նոթբուքերի առաջին մակարդակի համար կար միայն 13,3 դյույմանոց տարբերակը, առաջին մակարդակը ունեցել է Intel Core 2 Duo պրոցեսոր, Intel GMA X3100 վեդիոսկավառակ և 80 գիգաբայթանոց կոշտ սկավառակ։ 2008 թվականի վերջերին ներկայացված է եղել նոթբուէի երկրորդ տարբերակը՝ պրոցեսորը թարմացվել էր ավելի արագով, առանց Penryn CPU-ի և Nvidia GeForce գրաֆիկայի, կոշտ սկավառակի տարողությունը ավելացել էր, իսկ միկրո-DVI վիդեո-անցքը փոխարինվել էր Mini DisplayPort-ով։ 2009 թվականի կեսերին MacBook Pro շարքի թարմացումները, ցույց տվեցին մարտկոցի տարողության զգալի ավելացում։

2010 թվականի հոկտեմբերի 20-ին, ը հրապարակեց վերամշակված՝ 13,3" տարբերակը, բարելավված կորպուսով, քկրանի թույլտվությամբ, մարտկոցով և ֆլեշ-հիշողությամբ, կոշտ սկավառակի տեղը։ Բացի այդ ներկայացված է եղել նոր տարբերակ՝ 11,6" էկրանով, որն համեմատած 13,3" տարբերակի հետ ունեցել է՝ ավելի ցածր գին, քաշ, մարտկոցի տարողություն և արտադրողականություն, սակայն ունեցել է ավելի մեծ արտադրողականություն քան այն ժամանակվա հասարակ նոթբուքերը։ 2011 թվականին արտադրված Macbook Air նոթբուքերը ունեցել են 1,6 կամ 1,7 ԳՀց-անոց երկմիջուկսյին՝ Intel Core i5 կամ 1,8 ԳՀց-անոց Intel Core i7 (13,3" տարբերակում) պրոցեսորներ, Intel HD Graphics 3000 ներդրված գրաֆիկական քարտ 7 4 Գբ օպերատիվ հիշողություն (13,3" տարբերակում)։

2012 թվականի հունիսի 11-ին Apple-ը հրապարակեց թարմացված տարբերակը, անցյալ տարբերակի ֆորմ-ֆակտորով։ Նոր տարբերակը աշխատում է նոր երկմիջուկային Ivy Bridge, Intel Core i5 և Intel Core i7 պրոցեսորներով, ունի 3-րդ մակարդակի 2 հատ USB անցք, նոր 720 փիքսելանոց FaceTime տեսախցիկ և նոր 2-րդ մակարդակի MagSafe անցք։ 2013 թվականի հունիսի 10-ին WWDC-ի ժամանակ ներկայացված են եղել MacBook Air-ի նոր տարբերակները` 11" և 13". մոդելները ունեցել են նոր Haswell ULT 1,3 ԳՀց, Intel Core i5 պրոցեսոր, որն ունեցել է Turbo Boost մինչև 2,6 ԳՀց (ընտրովի 1.7 Գհց Dual-Core i7, Turbo Boost-ով մինչև 3,3 ԳՀց)։ SSD-ի նվազագույն տարոսղությունը 128 ԳԲ էր։ Ի շնորհիվ նրան, որ նոր նոթբուքը աշխատում է Haswell պրոցեսորով, ի տարբերություն նախորդ տարբերակների` ինքնավար աշխատանքի ժամանակը զգալիորեն շատացել էր։ Այսպիսով, 11" տարբերակը ընդունակ է աշխատել առանց լիցքավորման 9 ժամ, իսկ 13" տարբերակը, մինչև 12 ժամ։ 2014 թվականի տարբերակում Core i5 պրոցեսորի հիմնային հաճախությունը 1,3 ԳՀց-ից (Turbo Boost-ով` մինչև 2,6 ԳՀց) մինչև 1,4 ԳՀց (Turbo Boost-ով` մինչև 2,7 ԳՀց), բարձրագույն կոնֆիգուրացիան, նույնպես ստացավ ավելի արդյունավետ պրոցեսոր` Core i7, 1,7 ԳՀց-ի տեղ 1,8 Գհց-ով։

2017 թ.-ին Apple- ը Intel Core i5-5250U պրոցեսորը փոխարինեց i5-5350U պրոցեսորով ՝ կատարյալի մեջ տարբերություն չթողնելով։ 2017-ի մոդելում RAM- ի 8 գիգաբայթ վերսիան ստանդարտ դարձավ, մինչդեռ 2015-ին դեֆոլտն էր 4 գիգաբայթ։ Որոշ շրջաններում թողարկվեց MacBook Air- ի 2017-ի երկրորդ տարբերակը, որը թույլ տվեց արդիականացված Intel Core i7 պրոցեսոր և 512 գիգաբայթ առավելագույն հիշողություն ՝ փոխարինելով 256 գիգաբայթային սահմանը ավելի հին 2017 մոդելի վրա։ 2017-ի երկու մոդելներն էլ հրաժեշտ են տվել 11,6 դյույմային եկրանով մոդելներին։

Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոթբուքը Macworld 2008 կոնֆերենսի ժամանակ

Ծածկոցը և փակիչը առաջվա պես` ամբողջամետաղ են, բոլոր դետալները բավականին կոշտ են։ 13 դյույմանոց տարբերակում օգտագործվում է նույնապես ստեղնաշարային բլոկ, ինչպես բոլոր այլ MacBook-ներում։ Զգալիորեն կոմպակտ` 11 դյույմանոց տարբերակում ստեղնաշարը ունի նույն լայնությունը, սակայն զգալիորեն ավելի քիչ բարձրություն։ Դրա պատճառով ֆունկցիոնալ ստեղների շարքը չափից շատ բարակացավ։ MacBook Air-ի նաշորդ մակարդակում վերադարձրեցին` ժամանակավոր անհետացած ստեղնաշարի լուսավորումը։

MacBook Air-ի 11 և 13 դյույմանոց տարբերակների սենսորային պանելները տարբերվում են համարյա նույնքա, որքն ստեղնաշարերը։ Լայնությունով նրանք նույնանման են, բայց բարձրությունով տարբերվում են` կրտսեր տարբերակի սենսորային պանելի չափսերը կազմում են` 104x62 մմ, իսկ ավագ տարբերակինը` 104x76 մմ։

Երկու տարբերակում ել առկա է միայն երկու USB ացք (սակայն հիմա նրանք` USB 3.0 են), որպես վիդեոանցք օգտագործվում ` միայն` Thunderbolt, իսկ հիշողության քարտեր կարդացող սարքը ավելի կոմպակտ տարբերակում բացակայում է[2]։

Փաթեթավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Apple MacBook Air
  • Բջջային ադապտեր
  • Բջջային ադապտերի համար` երկարացման կաբել
  • microDVI-DVI ադապտեր
  • microDVI-VGA ադապտեր
  • Շահագործման կարճ առաջնորդություն
  • Օպերացիոն համակարգով CD-սկավառակների հավաքածու[3]
Չեն արտադրվում Վաճառվում են
Տարբերակների աղյուսակ
Հրապարակման տարեթիվ Early 2008[4] Late 2008[5] Mid 2009[6] Late 2010[7][8] Mid 2011[9] Mid 2012[10] Mid 2013[11] Early 2014 Early 2015
Մոդելների համարները
Չկա տվյալ MC505LL/A,
MC506LL/A
MC967,
MC968
MD223,
MD224
MD711RU/A,
MD712RU/A
MD711RU/B,
MD712RU/B
MJVP1RU/B,
MJVP2RU/B
MB003RS/A, MB543RS/A, MB940RS/A MC233RS/A,
MC234RS/A
MC503LL/A,
MC504LL/A
MC965,
MC966
MD231,
MD232
MD760RU/A,
MD761RU/A
MD760RU/B,
MD761RU/B
MJVE1RU/B,
MJVE2RU/B
Դիսփլեյ
Չկա տվյալ
11.6", 1366 × 768 հաճախականությամբ (16:9)
13.3", 1280 x 800 հաճախականությամբ (16:10)
13.3", 1440 × 900 հաճախականությամբ (16:10)
Վիդեոսկավառակ
(ներդրված)
Intel GMA X3100 գրաֆիկական պրոցեսոր, 144 ՄԲ DDR2 SDRAM

օպերատիվ հիշողությամբ

nVidia GeForce 9400M գրաֆիկական պրոցեսոր, 256 ՄԲ DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ nVidia GeForce 320M գրաֆիկական պրոցեսոր с 256 ՄԲ DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ Intel HD Graphics 3000 գրաֆիկական պրոցեսոր с 256 (11" մոդել) կամ 384 ՄԲ (13" մոդել) DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ Intel HD Graphics 4000 գրաֆիկական պրոցեսոր с 384 ՄԲ DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ Intel HD Graphics 5000 գրաֆիկական պրոցեսոր с 1024 ՄԲ DDR3L SDRAM օպերատիվ հիշողությամբ; OS X 10.9.3-ի հրապարակման հետ VRAM-ի չափսը մեծացված էր եղել, մինչև 1536 ՄԲ Intel HD Graphics 6000 գրաֆիկական պրոցեսոր с 1536 MB DDR3L SDRAM օպերատիվ հիշողությամբ
Պրոցեսոր
1,6 ԳՀց (P7500) կամ 1,8 ԳՀց (P7700) Intel Core 2 Duo с 6 MB on-chip L2 cache 1,6 ԳՀց (SL9300) կամ 1,86 ԳՀց (SL9400) Intel Core 2 Duo с 6 MB on-chip L2 cache 1,86 ԳՀց (SL9400) կամ 2,13 ԳՀց (SL9600) Intel Core 2 Duo с 6 MB on-chip L2 cache (11") 1,4 ԳՀց (SU9400) կամ 1,6 ԳՀց (SU9600) Intel Core 2 Duo с 3 MB on-chip L2 cache (11") 1,6 ԳՀց dual-core Intel Core i5 с 3MB shared L3 cache կամ 1,8 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (կամավորական` 128 ԳԲ SSD, տարբերակների համար) (11") 1,7 ԳՀց dual-core Intel Core i5 с 3MB shared L3 cache կամ 2 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (պատվերով) 1,3 ԳՀց dual-core Intel Core i5 с 3MB shared L3 cache կամ 1,7 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (պատվերով) 1.4 ԳՀց (i5-4260U) dual-core Intel Core i5 с 3 MB shared L3 cache կամ 1,7 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (պատվերով) 1.6 ԳՀց (i5-5250U) dual-core Intel Core i5 с 3 MB shared L3 cache կամ 2,2 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (պատվերով)
(13") 1,86 ԳՀց (SL9400) կամ 2,13 ԳՀց (SL9600) Intel Core 2 Duo с 6 MB on-chip L2 cache (13") 1,7 ԳՀց dual-core Intel Core i5 с 3MB shared L3 cache կամ 1,8 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (կամավորական` для моделей с 256 ԳԲ SSD) (13") 1,8 ԳՀց dual-core Intel Core i5 с 3MB shared L3 cache կամ 2 ԳՀց Intel Core i7 с 4 MB shared L3 cache (պատվերով)
FSB
800 ՄՀց
1066 ՄՀց
800 ՄՀց (11"),
1066 ՄՀց (13")
1333 ՄՀց
1600 ՄՀց
Օպերատիվ հիշողություն
2 ԳԲ աշխատանքի հաճախականությամբ 667 ՄՀց DDR2 SDRAM 2 ԳԲ աշխատանքի հաճախականությամբ 1066 ՄՀց DDR3 SDRAM 2 ԳԲ կամ 4 ԳԲ աշխատանքի հաճախականությամբ 1066 ՄՀց DDR3 SDRAM 2 ԳԲ (11" մոդել; կամավորական` 4 ԳԲ) կամ 4 ԳԲ աշխատանքի հաճախականությամբ 1333 ՄՀց DDR3 SDRAM (մյուս տարբերակները)
4 ԳԲ, 1600 ՄՀց աշխատանքի հաճախականությամբ DDR3L SDRAM
(կամավորական` 8 ԳԲ)
Կոշտ սկավառակ
80 ԳԲ 1.8" ATA կոշտ սկավառակ, որի իլի պտտման արագությունը` 4200-rpm է կամ 64 ԳԲ SSD 120 ԳԲ 1.8" SATA կոշտ սկավառակ, որի իլի պտտման արագությունը` 4200-rpm է կամ 128 ԳԲ SSD 64 կամ 128 ԳԲ (11"),
128 կամ 256 ԳԲ SSD (13")
64 կամ 128 ԳԲ (11"). կամավորական` 256 ԳԲ,
128 կամ 256 ԳԲ SSD (13")
64 կամ 128 ԳԲ (11"; կամավորական` 256 ԳԲ կամ 512 ԳԲ),
128 կամ 256 ԳԲ SSD (13"; կամավորական` 512 ԳԲ)
128 կամ 256 ԳԲ SSD
(կամավորական` 512 ԳԲ)
Տեսախցիկ
iSight (640 × 480)
FaceTime HD (720p)
Wi-Fi
Ներդրված` AirPort Extreme քարտ, 802.11a/b/g/n ստանդարտների աջակցմամբ
Ներդրբած քարտ, 802.11a/b/g/n/ac ստանդարտների աջակցմամբ
Bluetooth
2.1 + Enhanced Data Rate` մոդուլ Broadcom BCM20702 Արխիվացված 2011-08-11 Wayback Machine Bluetooth 4.0, BLE-ի աջակցմամբ մոդուլ
Օպերացիոն համակարգեր
Mac OS X 10.5 Mac OS X 10.5 կամ 10.5.6 Mac OS X 10.5 կամ Mac OS X 10.6 (2009 թվականի օգոստոսի 28-ից հետո) Mac OS X 10.6 OS X 10.7 OS X 10.8 OS X 10.8.4 OS X 10.9 OS X 10.10
Մարտկոց
Չկա տվյալ 35 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (11") 38 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (11")
37 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (13") 40 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (13") 50 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (13") 54 Վտ-ժամ Լիթիումապոլիմերային մարտկոց (13")
Անցքեր
1× USB 2.0
1× Ստերեո մինի-ջեք անցք ականջակալների համար (3,5 մմ)
Micro-DVI video port
1× USB 2.0
1× 3.5 mm headphone jack
Mini DisplayPort video port
USB 2.0
1× Ստերեո մինի-ջեք անցք ականջակալների համար (3,5 մմ)
1× Mini DisplayPort
1× SD card slot (միայն 13")
USB 2.0
1× Ստերեո մինի-ջեք անցք ականջակալների համար (3,5 մմ)
1× Thunderbolt port
1× SD card slot (միայն 13")
USB 3.0
1× Ստերեո մինի-ջեք անցք ականջակալների համար (3,5 մմ)
1× Thunderbolt port
1× SD card slot (միայն 13")
Չափսեր
Չկա տվյալ
19,2 սմ Հ × 29,95 սմ Լ × 0,3-1,7 սմ Բ (11")
22,7 սմ Հ × 32,5 սմ  Լ × 0,4-1,94 սմ Բ (13")
22,7 սմ Հ × 32,5 սմ Լ × 0,3-1,7 սմ Բ (13")

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CNEWS: MacBook Air: Not the thinnest notebook ever». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  2. https://3dnews.ru/634048
  3. http://mobile-review.com/articles/2008/apple-macbook-air.shtml
  4. «MacBook Air - Спецификации». Apple Inc. 2008 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «MacBook Air (конец 2008 г.) - Спецификации». Apple Inc. 2010 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «MacBook Air (середина 2009 г.) - Спецификации». Apple Inc. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «MacBook Air (11 дюймов, конец 2010 r.) - Спецификации». Apple Inc. 2010 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «MacBook Air (13 дюймов, конец 2010 r.) - Спецификации». Apple Inc. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «MacBook Air (11 дюймов, 13 дюймов, середина 2011 г.) -Спецификации». Apple Inc. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «MacBook Air (11 дюймов, 13 дюймов, середина 2011 г.) -Спецификации». Apple Inc. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. «MacBook Air (11 дюймов, 13 дюймов, середина 2011 г.) -Спецификации». Apple Inc. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.