Էփլ Մակինտոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակինտոշ
IMac aluminium.png
Տեսականհատական համակարգիչ
ՍտեղծողԷփլ
Առաջին թողարկումհունվարի 24, 1984
ՕՀ

Mac OS (1984–2000)

macOS (2001–այժմ)
Անվանված էMcIntosh?[1]
Կայքapple.com/mac/(անգլ.)
Commons-logo.svg Macintosh Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակինտոշ (այլ կիրառումներ)
Macintosh 128K, Առաջին Macintosh համակարգիչը
Հինգերորդ սերնդի iMac, Ամենավերջին Մակերից մեկը

Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերության անհատական համակարգիչների մի քանի սերունդների բրենդային անունն է։ Իր անվանումը ստացած խնձորների McIntosh տեսակից՝ Macintosh 128K առաջին Macintosh համակարգիչը թողարկվել է 1984Հունվարի 24-ին, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի կողմից։ Նրանում օգտագործվել էր օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսը (GUI) և մկնիկը՝ այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարեն։ Այն շուկայում մեծ մասայականություն վայելող առաջին անհատական համակարգիչն էր։ Mac-երի ներկայիս լայն տեսականին ընդգրկում է ինչպես Էյփլի նախնական մակարդակի Mac mini սեղանադիր համակարգիչները, այնպես էլ Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգերը հիմանակնում նախատեսված են տան, կրթության ոլորտի և պրոֆեսիոնալ ստեղծագործողների համար։ Mac-երի արտադրանքը հիմնված է հորիզոնտալ ինտեգրացիայի մոդելի վրա, որում Apple օժանդակում է իր ամբողջ սարքակազմի ստեղծմանը և մշակում է իր սեփական MacOS օպերացիոն համակարգը, որը և ի սկզբանե տեղադրվում է բոլոր Mac-երի վրա։ Սա տարբերվում է IBM PC համատեղելի համակարգիչներից, երբ մեկ ընկերությունը ստեղծում է օպերացիոն համակարգը, իսկ այլ ընկերությունները ստեղծում են սարքակազմը։ Ժամանակակից Mac-երը (2006 թ երկրորդ կեսից արտադրված) այլ անձնական համակարգիչների նման կարող են աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ, այդ թվում նաև Linux, FreeBSD, Windows և այլն։

Մակինտոշը իր ստեղծման առաջին իսկ օրից հավաքականորեն և անհատապես կոչվում է Mac. Քանի որ Մակինտոշը շատ թանկ էր, վաճառքում նրան գերազանցեց IMB-ը իր անհատական համակարգիչների անհամեմատ ցածր գնով և ուղեկցվող կլոնային շուկայով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.canadashistory.ca/Explore/Arts,-Culture-Society/The-Mystery-of-Mr-McIntosh-s-Apple