Mac OS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mac OS
Mac OS 9 screenshot 2.png
ՍտեղծողԷփլ
ՆախորդLisa OS?
Անվանված էԷփլ Մակինտոշ
Կայքapple.com/lae/macos/what-is/
Macintosh operating systems Վիքիպահեստում

Mac OS (անգլ.՝ Macintosh Operating System), Apple ընկերության արտադրության գույքային օպերացիոն համակարգերի ընտանիք։ Մշակվել է Macintosh անհատական համակարգիչների շարքի համար։ Ժամանակակից օպերացիոն համակարգերում գրաֆիկական ինտերֆեյսի մասսայականացումը հաճախ համարվում է Mac OS-ի վաստակը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1984 թվականին Macintosh 128K անհատական համակարգչի հետ միասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple-ը ցանկանում էր, որ Macintosh-ը ներկայանա որպես «համակարգիչ բոլորի համար»[1][2][3]։ «Mac OS» տերմինն իրականում գոյություն չի ունեցել այնքան ժամանակ, մինչև այն պաշտոնապես չի օգտագործվել 1990 թվականների կեսերին։ Այդ ժամանակից ի վեր տերմինը կիրառվում է Մակինտոշ օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակների համար՝ որպես այլ օպերացիոն համակարգերի համատեքստում դրանք առանձնացնելու հարմար միջոց։

Mac OS-ի վաղ տարբերակները համատեղելի էին միայն Motorola 68k մշակիչի վրա հիմնված Mac համակարգիչների հետ։ Հետագա տարբերակները համատեղելի էին PowerPC (PPC) կառուցվածքի հետ։

2012 թվականին օպերացիոն համակարգն անվանափոխվել է OS X, իսկ 2016 թվականին՝ macOS:

Mac OS-ի վաղ տարբերակների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է System շարքի վաղ տարբերակների թողարկման ժամանակագրական ցուցակը։ Մինչև Mac OS 8 օպերացիոն համակարգերի թողարկումն այս ընտանիքը կոչվում էր «System հերթական համար»։

Տարբերակի անվանում Համակարգի տարբերակ[4] Թողարկման ամսաթիվ[4]
System 1 1.0[5] 1984 թվականի հունվարի 24
1.1[5] 1984 թվականի մայիսի 5
System 2 2.0 1985 թվականի ապրիլ
2.1[5] 1985 թվականի սեպտեմբեր[5]
System 3 3.0[6] 1986 թվականի հունվար
3.1 1986 թվականի փետրվար
3.2 1986 թվականի հունիս
3.3 1987 թվականի հունվար
3.4 1988 թվական
System 4 4.0 1987 թվականի հունվար
4.1 1987 թվականի մարտի 3
4.2 1987 թվականի հոկտեմբեր
4.3 1987 թվականի նոյեմբեր
System 5 5.0 1987 թվականի հոկտեմբեր
5.1 1987 թվականի նոյեմբեր
System 6 6.0 1988 թվականի ապրիլ
6.0.1 1988 թվականի սեպտեմբեր
6.0.2 1988 թվական
6.0.3 1989 թվականի մարտ
6.0.4 1989 թվականի սեպտեմբեր
6.0.5 1990 թվականի մարտ
6.0.6 1990 թվականի սեպտեմբեր
6.0.7 1990 թվականի հոկտեմբեր
6.0.8 1991 թվականի մայիս
6.0.8L 1992 թվականի մարտ
System 7 7.0 1991 թվականի հունիս
7.0.1 1991 թվականի հոկտեմբեր
7.0.1P 1992 թվականի մարտ
7.1 1992 թվականի օգոստոս
7.1P 1993 թվականի հունվար
7.1.1 1993 թվականի հոկտեմբեր
7.1.2 1994 թվականի մարտ
7.5 1994 թվականի սեպտեմբեր
7.5.1 1995 թվականի մարտ
7.5.3 1996 թվականի հունվար
7.5.5 1996 թվականի սեպտեմբեր
7.6 1997 թվականի հունվար
7.6.1 1997 թվականի ապրիլ

System 1-Mac OS 9-ի տարբերակները համարվում են դասական, որոնց թողարկումն ու աջակցությունը իրականացվել են 1984-2001 թվականներին։ 2000 թվականին թողարկվեց այդ պահին նոր և այսօրվա դրությամբ արդիական Mac OS X-ը՝ իր համարակալման առանձին համակարգով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «the computer for the rest of us». Игра слов: в английском языке словосочетание «the rest of us» означает «остальные», но слово «rest» имеет также значение «отдыхать», а «us» может пониматься как аббревиатура United States (Միացյալ Նահանգներ).
  2. The First Macintosh: 'The Computer for the Rest of Us' | The 10 Most Memorable Apple Commercials | TIME.com Archived 2015-09-09 at the Wayback Machine.
  3. Think Different
  4. 4,0 4,1 «Macintosh: System Software Version History»։ Apple Inc.։ 2001-08-07։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-20-ին։ Վերցված է 2008-04-22 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kottwitz, Randal L. The Power User's Manual (und). — New York: MacUser Publications, Inc., 1987. — С. 11.
  6. «The Early Mac OS»։ Applemuseum.bott.org։ Վերցված է 2014-07-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]