Apple Worldwide Developers Conference (WWDC)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WWDC 2005-ը Moscone Center West-ում

Apple Worldwide Developers Conference (WWDC), Apple-ի սարքերն օգտագործողների համար նախատեսված համաշխարհային կոնֆերանս: Ամեն տարի տեղի է ունենում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին WWDC-ն տեղի է ունեցել 1983 թվականին Մոնտերեյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Մինչև 2002 թվականը WWDC-ն տեղի էր ունենում մայիսի կեսերին, բայց 2002 թվականից մինչև 2005 թվականը տեղափոխվեց հունիս: Վերջին ժամանակներում WWDC-ն ներկայացնում է աքսեսուարների և նոր սարքերի հնարավորությունները:

WWDC 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 9-ից մինչև հունիսի 13-ը Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում:

WWDC 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 8-12 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում[1]: Ներկայացումն անց էր կացնում` ոչ թե Սթիվ Ջոբսը, որը դեռ անաշխատության պատճառով ազատված էր աշխատանքից, այլ Apple-ի փոխնախագահ` Ֆիլ Շիլլերը:

Հասարակայնությանը ներկայացված է եղել սպասված երրորդ մակարդակի iPhone-ը: Պաշտոնական անվանումը եղել էր` iPhone 3GS: Ներկայացված ֆունկցիաների մեջ են մտնում` 3 ՄեգաՓիքսելանոց ավտոկենտրոնացումով տեսախցիկ, վիդեոյի նկարահանում, ձայնային կառավարում և թվային ուղեցույց: Նույնպես ներկայացված էին եղել` Mac OS X 10.6-ը, Safari 4.0-ը և MacBook Pro նոութբուքերի թարմացված շարքը:

WWDC 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումը անց է կացվել հունիսի 7-11 Սան Ֆրանցիսկոյի Moscone Center West ցուցահանդեսական կենտրոնում: Սթիվ Ջոբսը այնտեղ ներկայացրեց նոր iPhone 4-ը, հայտարարեց, որ iPhone OS-ը կվերանվանվի դեպի iOS, և ներկայացրեց երկու նոր հավելված` FaceTime և iMovie:

WWDC 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 6-10 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում: Այնտեղ ներկայացրել են` iOS 5-ը, OS X Lion-ը և ամպային iCloud ծառայությունը[2]:

WWDC 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 11-15 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում[3]: Հունիսի 11-ի ներկայացման ժամանակ ներկայացված են եղել` iOS 6-ը և OS X Mountain Lion-ը: Նաև ներկայացված էին եղել թարմացված` MacBook Pro-ն և MacBook Air-ը: Հետաքրքիր է այն փաստը, որ կոնֆերենսի տոմսերը լիովին վաճառվել են` վաճառքը սկսվելուց 2 ժամ անց:

WWDC 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 10-14 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսական կենտրոնում: Առաջին օրը` կոնֆերենսի բացման ժամանակ ներկայացվել են` OS X 10.9-ը և iOS 7-ը: Mac Pro համակարգիչը նույնպես կարևոր թարմացում ունեցավ: MacBook Air-ը ստացավ Intel Haswell պրոցեսորը: Ներկայացվել են AirPort Extreme-ի և Time Capsule-ի նոր մակարդակները: Ինչպես ասում են գնորդները` կոնֆերենսի բոլոր տոմսերը վաճառված էին եղել` վաճառքի մեկնարկից 71 վայրկյան անց: Նաև Apple-ը խաղարկեցն 150 տոմս` այն ուսանողների համար, որոնք հարցում էին թողել Apple-ի պաշտոնական կայքում:

WWDC 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 2-6 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում: Ներկայացվել են` OS X 10.10 և iOS 8.

WWDC 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 8-12 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում: Apple-ը ներկայացրեց նոր դեսկթոփային ՕՀ` OS X El Capitan անվանումով: Օպերացիոն համակարգի հասարակական տարբերակը մատչելի դարձավ` 2015 թվականի աշնանը: iOS 9-ը ստացավ բազմաթիվ փոփոխումներ: Իններորդ տարբերակում հայտնվեցին «Լուրերը», Google Now Proactive-ի անալոգը, iPad-ի բազմապատուհան ռեժիմը, իսկ «Նշումները», Siri-ն և «Քարտեզները» ավելի կատարելագործվեցին: Ներկայացվեց watchOS 2-ը և սպասված Apple Music ծառայությունը[4]

WWDC 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն անց է կացվել հունիսի 13-17 Սան Ֆրանցիսկոյի` Bill Graham Civic Auditorium և Moscone Center West ցուցահանդեսի կենտրոններում: Այնտեղ հայտարարվեց, որ OS X-ը կվերանվանվի դեպի macOS, որպեսզի համապատասխանի Apple-ի մյուս սարքերի օպերացիոն համակարգերին` tvOS, watchOS և iOS, macOS Sierra-ն կլինի առաջին տարբերակը, որը կօգտագործի նոր անվանում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]