iPhone 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iPhone 4
ԱրտադրողApple
Արտաքին էկրան3, 5 դյույմ, անկյունագծով` (89 մմ), կողմերի հարաբերությունը` 1, 5:1

LED լույսով` LCD TFT դիսփլեյ թույլտվություն՝ 640×960, 326 ppi (0, 61 ՄեգաՓիքսել) առավելագույն լուսավորություն` 500 ՆՏ

առջևի և հետևի էկրաններին օլեֆոբային ծածկույթ, որը դիմացկուն է մատնահետքերին
Տեսախցիկ5 ՄեգաՓիքսել
HD-վիդեո (720p), 30կադր/վայրկյան
1, 75 μm ppi
5× թվային մեծացում
ավտոկենտրոնացում
Լեդ Ֆլեշ
Օպերացիոն
համակարգ
iOS 7.1.2
ՊրոցեսորApple A4 (ARM Cortex-A8)
Օպերատիվ
հիշողություն
512 ՄԲ eDRAM
Հիշողության
քարտ
8 ԳԲ, 16 ԳԲ և 32 ԳԲ ֆլեշ-հիշողություն
Չափս115, 2 × 58, 66 × 9, 3 մմ
Քաշ137 գ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone 3GS
ՀաջորդiPhone 4S
Գրաֆիկային
ֆորմատներ
Apple A4 (PowerVR SGX 535)

iPhone 4, սենսորային սմարթֆոն, որը մշակվել է Apple ընկերության կողմից։ Դա iPhone-ի 4-րդ մակարդակն է և iPhone 3GS-ի հաջորդը։ Օգտագործվում է տեսազանգեր կատարելու (FaceTime անվանումով), մեդիայի օգտագործման (գրքերի և պարբերական հրատարակությունների, ֆիլմերի, երգերի և խաղերի), ինչպես նաև համացանց և էլեկտրոնային փոստ մուտք գործելու համար։ Ներկայացված է եղել 2010 թվականին հունիսի 7-ին Worldwide Developers Conference-ում, որը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյում, և վաճառքի հանվեց 2010 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում։

iPhone 4-ն աշխատում է iOS օպերացիոն համակարգով. նույն օպերացիոն համակարգով են աշխատում նախորդ iPhone-ները, iPad-ները և iPod touch-երը։ Այն հիմնականում կառավարվում է օգտվողի մատների օգնությամբ multitouch էկրանի միջոցով, որը զգայուն է մատերի շփմանը։

iPhone 4-ի և իր նախորդների միջև եղած առավել նկատելի տարբերությունը նոր դիզայնն է, որը ներառում է չժանգոտվող պողպատից պատրաստված շրջանակ, որը ծառայում է որպես սարքի ալեհավաք։ Սարքի ներքին բաղադրիչները տեղակայված են քիմիական կապով ամրացված ալյումինասիլիկոնային երկու ապակիների միջև։ iPhone 4-ն ունի Apple A4 պրոցեսոր և 512 ՄԲ eDRAM, ինչը երկու անգամ շատ է իր նախորդից և չորս անգամ շատ է առաջին iPhone-ից։ Նրա 3, 5 դյույմանոց (89 մմ) LCD էկրանը, որն ունի LED լուսավորություն և 960×640 փիքսել թույլտվություն, կոչվում է «Retina Display»։ Նրա աշխատանքն ապահովում է թարմացված գրաֆիկական ենթահամակարգը․ iPhone 4-ը աշխատում է PowerVR SGX535 գրաֆիկական պրոցեսորի հիման վրա։

iOS-ի՝ վերջին հասանելի տարբերակը 7.1.2-ն է։ 2014 թվականի հունիսի 2-ին WWDC14-ում ներկայացված է եղել iOS 8-ը, որը iPhone 4-ում տեղադրելու համար հասանելի չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 4-ի երկու նախատիպերի մասին լուրեր մամուլում հայտնվել էին 2010 թվականի հունիսի 7-ին նրա՝ հանրությանը պաշտոնապես ներկայացվելուց առաջ, ինչը խախտել էր Apple-ի՝ սովորաբար գաղտնի պահվող արտադրության գործընթացը: Տեխնիկական բնութագրերի մասին որոշ ենթադրություններ ճիշտ էին։

2010 թվականի ապրիլի 19-ին սարքավորումներին նվիրված Gizmodo կայքը հաղորդեց, որ իրենք 5000 դոլարով գնել են iPhone-ի նախատիպը և քանդել են սարքը։ Նախատիպը, ինչպես հաղորդվել էր, կորցրել էր Apple-ի աշխատակից Գրեյ Պաուելը Ռեդվուդ-սիթիում (Կալիֆոռնիայի նահանգ)[1]: Gizmodo-ի՝ սմարթֆոնի նախատիպի մասին մանրամասն տեղեկությունների հրապարակումից կարճ ժամանակ անց Apple-ի իրավաբանները պաշտոնապես պահանջեցին վերադարձնել հեռախոսը Apple-ին, և Gizmodo-ն համագործակցելու պատրաստակամութուն հայտնեց[2]: Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի օրինապահ մարմինները խուզարկություն են անցկացրել Gizmodo-ի խմբագիր Ջեյսոն Չենի տանը, որը պատասխանատու էր նախատիպի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար, և առգրավել են նրա բոլոր համակարգիչներն ու կոշտ սկավառակները[3]։ Electronic Frontier Foundation-ը քննադատեց խուզարկությունը՝ որպես լրագրողական աղբյուրների վերաբերյալ օրենքի խախտում, որն արգելում է լրագրողների համակարգիչների առգրավումը, նաև ենթադրեց, որ Apple-ն օգտագործել է իր ազդեցությունը՝ ոստիկաններին դրդելով կատարել այն, ինչ ոստիկանությունը չի կատարում այդպիսի դեպքերի ժամանակ։ Gizmodo-ն վերադարձրել էր նախատիպը դեռ խուզարկությունից առաջ[4]: Շրջանային դատախազը հայտարարեց, որ հետաքննությունը դադարեցված է, և ոչ մի մեղադրանք չկա[5][6]։

Երկրորդ նախատիպի նկարները և տեսանյութը 2010 թվականի մայիսի 12-ին հրապարակվել էին Taoviet վիետնամական կայքում։ Այն համարյա նույնական էր առաջին նախատիպի հետ և օգտագործում էր Apple-ի արտադրած Apple A4 չիպը։[7][8] Կայքը գնել է նախատիպը 4000 դոլարով[9]։ DigiTimes-ը հաղորդեց, որ նոր հեռախոսի էկրանի թույլատվությունը 960×640 է, ինչը Apple-ը հաստատեց iPhone 4-ի պաշտոնական անոնսում։

Անոնս[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 4-ը 2010 թվականի հունիսի 15-ին հասանելի դարձավ նախնական պատվերի համար։ Հաճախորդները, որոնք փորձում էին նախնական պատվեր կատարել, հայտնում են, թե տրաֆիկի միանգամից բարձրանալու պատճառով խնդիրներ են առաջացել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օնլայն Apple Store-ներում, որոնք անհասանելի են դարձել[10]։ ԱՄՆ-ում և Ճապոնիայում Apple-ի գործընկերները հայտնում են նույն խնդրի մասին՝ կապված AT&T-ի և SoftBank-ի հետ համապատասխանաբար, որոնք դադարեցրել էին iPhone 4-ի վաճառքը, որովհետև վտանգ կար, թե պահանջարկը կգերազանցի առաջարկը։ Մանրածախ առևտրի խանութները չկարողացան ավարտել նախապատվերների տրանսակցիաները, որովհետև սերվերները անհասանելի էին դառնում։ Apple-ը և իր գործընկերները առաջին 24 ժամվա ընթացքում ստացան 600 հազար iPhone 4-ի նախապատվեր, դա այն ժամանակի նախապատվերների ամենամեծ թիվն էր, որը Apple-ը ստացել էր մեկ օրվա ընթացքում։ Engadget-ը տեղեկացրեց, որ ժամը 20։30-ի դրությամբ iPhone 4-ի բոլոր պաշարները վերջացել էին[11][12][13]: Առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է 1, 7 միլիոն iPhone 4[14][15]։

iPhone 4-ը վաճառքի էր հանվել նաև Թունիսում Orange ցանցում և հասանելի էր 8 քաղաքներում: Հարավային Կորեայում սեպտեմբերի 10-ին սկսեց վաճառվել KT ցանցում։ Իսրայելում սեպտեմբերի 24-ին սկսեց վաճառվել Cellcom, «Պելեֆոն» և Orange ցանցերում։ Թաիլանդում սեպտեմբերի 23-ին վաճառքի հանվեց AIS, DTAC և True Move ցանցերում, իսկ Մալայզիայում՝ սեպտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում, իսկ սեպտեմբերի 27-ին՝ ամբողջ երկրում[16]։ Հարավային Աֆրիկայում սեպտեմբերի 22-ից Vodacom և MTN ցանցերում սահմանափակված քանակով սկսեց վաճառվել iPhone 4-ը[17]։ Վիետնամում սեպտեմբերի 30-ին սկսեց վաճառվել VinaPhone և Viettel ցանցերում՝ նախ Հանոյում, Հոշիմինում և Դանանգում, իսկ հոկտեմբերի վերջերին՝ ամբողջ երկրում։ 2011 թվականի մայիսի 27-ից iPhone 4-ը վաճառվում էր Հնդկաստանի Aircel և Airtel ցանցերում[18][19][20]։

2011 թվականի հունվարի 11-ին Verizon-ը հայտարարեց, որ Apple-ի հետ ձեռք է բերել համաձայնություն ԱՄՆ-ում iPhone 4-ի CDMA տարբերակը վաճառելու վերաբերյալ՝ դրանով վերջ դնելով AT&T-ի և Apple-ի պայմանագրի յուրահատկությանը։ Փետրվարի 3-ին Verizon iPhone-ը հասանելի դարձավ նախապատվերի համար, իսկ փետրվարի 10-ին սկսեց վաճառվել։ Verizon iPhone-ը օժտված է «Personal Hotspot» ֆունկցիայով, որը թույլ է տալիս օգտագործել iPhone-ը՝ որպես անլար հասանելիության կետ, որը կարողանում էր միաժամանակ իրար միացնել 5 սարք[21][22][23]։

2010 թվականի հունիսի 24-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելի արտադրությունն ավելի դժվար էր, քան սպասվում էր, և այդ պատճառով վաճառքը հետաձգվում է մինչև հուլիսի երկրորդ կեսը: Սպիտակ iPhone 4-ի վաճառքի հետաձգման պատճառների վերաբերյալ տարածվում են տարբեր լուրեր: Ամենահայտնիները հեռախոսի տեսախցիկի մասին էին, որը կիսաթափանցիկ ապակու և սպիտակ ներկի պատճառով վնասվում էր լույսի շողերից: Այլ աղբյուրներ հայտնում էին, որ խնդիրը կապված է նրա հետ որ Apple-ն ի վիճակի չէ համապատասխանեցնել առջևի վահանակի և հիմնական ստեղնի գույները[24]։ 2011 թվականի ապրիլի 27-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելները կվաճառվեն 2011 թվականի ապրիլի 28-ից և՜ GSM-համար, և՜ CDMA-ի համար[25] Սպիտակ iPhone 4-ը վաճառքի հանվեց ապրիլի 28-ին:

Տվյալների ստացման առավելագույն արագությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջ. ցանցի/անլար տեխնոլոգիաների տիպը Դաս Հաճախությունները, որոնցով աշխատում է Downlink-ի առավ. արագ. (Mbps) Uplink-ի առավ. արագ. (Mbps) Արդիականություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ չէ
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ չէ
UMTS 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ է
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 7.2 5.7 Տեխնոլոգիան ակտուալ է
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 3.1 1.8 Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi 802.11 b/g/n 802.11n 2, 4 ԳՀց, 5 ԳՀց 300 300 Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 2.1 + EDR 802.15.4 2, 4 ԳՀց 3.0 3.0 Տեխնոլոգիան ակտուալ է

Բնորոշումներ[26][խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսի առջևի և հետևի վահանակները ալյումասիլիկատային ապակուց են։ Այդ ապակին օգտագործվում է ինքնաթիռաշինության և մեքենաշինության մեջ։ Դրա շնորհիվ էլ հեռախոսը չի քերծվում և ընկնելիս չի ջարդվում[27]: Էկրանի անկյունագիծը 3, 5 դյույմ է։ Այն կես միլիմետրով կարճ է և 3 միլիմետրով բարակ է iPhone 3GS-ից[28]:

Անլար ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GSM-ի մոդելը՝ UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 ՄՀց)
  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • 802.11b/g/n Wi-Fi (802.11n միայն 2, 4 ՄՀց)
  • Անլար կապի տեխնոլոգիաներն են Bluetooth 2.1-ը և EDR-ը

Տեղորոշման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GPS-ը Assisted GPS տեխնոլոգիայով
  • Թվային կողմնացույց
  • Wi-Fi ցանցերի անուններով
  • 3G՝ բջջային աշտարակների ID-ներով և իրենց ազդանշանների հզորությամբ

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկրան՝ Retina display
  • Լայնաֆորմատ էկրան՝ 3, 5 դյույմով Multi-Touch էկրան
  • Ցայտագունություն՝ 800։1 (ստանդարտ)
  • Պայծառությունը՝ մինչև 500 կդ/մ2
  • Օլեֆոբային ծածկույթ, ինչի շնորհիվ առջևի և հետևի վահանակների վրա մատնահետքեր չեն առաջանում
  • Միաժամանակ մի քանի լեզվի և սիմվոլների խմբի ցուցադրման հնարավորություն

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HD տեսանյութի նկարահանում մինչև 30 կադր/վայրկյան
  • 5 մեգափիքսելանոց iSight տեսախցիկ
  • VGA որակով նկարների և վիդեոների նկարահանում մինչև 30 կադր/վայրկյան առջևի վահանակում գտնվող տեսախցիկի օգնությամբ
  • Հպումով կենտրոնացում լուսանկարման և տեսաննկարահանման ժամանակ
  • Տեսանկարահանման ժամանակ դեմքերի ճանաչում
  • Ավտոկենտրոնացում

Սնուցում և մարտկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներդրված լիթիումա-պոլիմերային մարտկոց
  • USB-ով սնուցում համակարգչից կամ սնուցման ադապտերից
Պարամետր Ժամանակ
Վիդեո 10
Երաժշտություն 40
Wi-Fi-ով վեբ-կայքերի դիտում 14
3G-ով վեբ-կայքերի դիտում 6
3G-ով զրույցի ժամանակ 7
2G զրույցի ժամանակ 14
Սպասման ռեժիմում 300

Ձայնի վերարտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Համատեղելի աուդիոֆորմատներ՝ AAC (8-ից մինչև 320 կբիթ/վ), պաշտպանված AAC (iTunes Store-ից ֆայլերի համար), HE-AAC, MP3 (8-ից մինչև 320 կբիթ/վ), VBR, Audible (ֆորմատները՝ 2, 3, 4, Audible Enhanced Audio, AAX և AAX+), Apple Lossless, AIFF և WAV
  • Օգտվողի կողմից փոփոխվող ձայնի առավելագույն բարձրություն

Հեռուստացույց և վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple AV և Apple VGA թվային ադապտերներով մինչև 720 փիքսել հաճախությամբ տեսանյութի նկարահանում, 576 փիքսել և 480 փիքսել Apple AV բաղադրամասային կաբելով, 576 դյույմ և 480 դյույմ Apple AV համակցված կաբելով (կաբելները վաճառվում են առանձին)
  • Վիդեոֆորմատներ՝ H.264 վիդեո մինչև 720 փիքսել հաճախությամբ, 30 կադր/վայրկյան, 3․1 մակարդակի հիմնական AAC-LC պրոֆիլ, ինչև 160 կբիթ/վայրկյան, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; մինչև 2․5 Մբիթ/վայրկյան MPEG-4 վիդեո, 640 х 480 փիքսել, 30 կադր/վայրկյան, մինչև 160 կբիթ/վայրկյան AAC-LC ձայնով պրոֆիլ, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; Motion JPEG (M-JPEG) մինչև 35 Մբիթ/վայրկյան, 1280 x 720 փիքսել, 30 կադր/վայրկյան, ulaw ֆորմատով աուդիո, .avi ֆորմատով PCM ստերեոձայն

Ականջակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple-ի ականջակալներ հեռակառավարման վահանակով և բարձրախոսով
  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Ակուստիկական դիմադրություն՝ 32 Օմ

Փոստային ներդրումների հովանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

.jpg, .tiff, .gif (նկարներ); .doc և .docx (Microsoft Word); .htm և .html (վեբ-կայքեր); .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview և Adobe Acrobat); .ppt և .pptx (Microsoft PowerPoint); .txt (տեքստ); .rtf (տեքստ .rtf ֆորմատով); .vcf (կոնտակտների մասին ինֆորմացիա); .xls և .xlsx (Microsoft Excel) ֆորմատներով փաստաթղթերի դիտման հնարավորություն

Ընկալիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռառանցք հիրոսկոպ
  • Աքսելերոմետր
  • Հեռավորության ընկալիչ
  • Արտաքին լուսավորության ընկալիչ

Համակարգային պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple ID (պահանջվում է մի քանի ֆունկցիայի համար)
  • Ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն
  • Mac-ով կամ PC-ով դեպի iTunes էկրանավորման համար անհրաժեշտ է՝
    • Mac՝ Mac OS X 10.5.8 կամ ավելի մեծ համակարգ
    • PC՝ Windows 7, Windows Vista կամ Windows XP Home կամ Professional (Service Pack 3 կամ ավելին ** iTunes 11.0.6 կամ ավելի նոր տարբերակ)

Շահագործման միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերմությունը շահագործման ժամանակ՝ 0-ից մինչև 35 °C
  • Ջերմությունը պահմանման ժամանակ՝ −20-ից մինչև 45 °C
  • Հարաբերական խոնավություն՝ 5-95 % առանց կոնդենսացիայի
  • Շահագործման առավելագույն բարձրությունը՝ 3000 մետր

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուների աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, մալայերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, ճապոնական

Ստեղնաշարի լեզուների աջակցվող դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, բուլղարերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, ավանդական չինարեն (հիերոգլիֆներ, պինյի, չժույին, չանգ-ջի, ուբիհուա) պարզեցված չինարեն (հիերոգլիֆներ, պինյին, ուբիհուա), կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մակեդոներեն, գերմաներեն (Գերմանիա), գերմաներեն (Շվեյցարիա), նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (լատինական / կիրիլիցա), սլովակերեն, թայվանյան, թիբեթերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆինլանդերեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էմոձի (էմոտիկոններ), էստոներեն, ճապոնական (ռոմաձի, կանա)

Լեզուների համար բառարանների աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, չինարեն (ավանդական), չինարեն (պարզեցված), կորեերեն, լատվիերեն, լիտվերեն, մալայերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)

Փաթեթի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • iPhone 4
  • Apple-ի ականջակալներ անլար կառավարման վահանակով և խոսափողով
  • USB անցքին հարակցման կայանով միանալու կաբել
  • USB էներգիայի ադապտեր
  • Փաստաթղթեր
  • Micro-SIM-ի անջատման համար նախատեսված փայտիկ

iPhone և շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple ընկերությունը պահպանում է շրջակա միջավայրի պաշտպանության ընդլայնված կանոնները՝

  • LED լույսով էկրանը չի պարունակում սնդիկ,
  • Էկրանի հայելին չի պարունակում արսեն (As),
  • Չի պարունակում բրոմիրովանացված կրակադիմացկուն ավելլցուկներ,
  • Չի պարունակում պոլիվինիլքլորիդ,
  • Փաթեթի մեծ մասը կազմված է կարտոնից և բիոմատերիալներից, որոնք կարելի է վերամշակել,
  • Ադապտերն անցնում է աշխարհի ամենախիստ էներգաարդյունավետության նորմերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Golijan Rosa (Ապրիլի 23, 2010 (2010-04-23)«The Tale of Apple's Next iPhone»։ Gizmodo։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  2. Lam Brian (Ապրիլի 19, 2010 (2010-04-19)«A Letter: Apple Wants Its Secret iPhone Back»։ Gizmodo։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  3. Sandoval, Greg; McCullagh, Declan (Ապրիլի 26, 2010 (2010-04-26)«Police seize Gizmodo's computers in iPhone probe»։ Gizmodo։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  4. Zimmerman Matt (Ապրիլի 27, 2010 (2010-04-27)«OverREACTing: Dissecting the Gizmodo Warrant»։ Electronic Frontier Foundation։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  5. Chen, Brian; Kim Zetter (Ապրիլի 29, 2010 (2010-04-29)«iPhone Finder Regrets His ‘Mistake’»։ Wired։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2010-06-18 (2010-06-18) 
  6. Carr David (Մայիսի 2, 2010 (2010-05-02)«A Lost iPhone Shows Apple’s Churlish Side»։ The New York Times։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  7. Wolverton Troy (Մայիսի 13, 2010 (2010-05-13)«Another next-generation iPhone surfaces, this one in Vietnam»։ Mercury News։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  8. Diaz Jesus (Մայիսի 12, 2010 (2010-05-12)«Another Lost iPhone 4 Shows New Details»։ Gizmodo։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  9. Ricker Thomas (Մայիսի 12, 2010 (2010-05-12)«Next generation iPhone unscrewed from Vietnam»։ Engadget։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18) 
  10. Beaumont Claudine (Հունիսի 16, 2010 (2010-06-16)«Apple iPhone 4: Pre-orders break records despite technical issues»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18) 
  11. «Statement by Apple on iPhone 4 Pre-Orders» (Press release)։ Apple Inc.։ Հունիսի 16, 2010 (2010-06-16)։ Վերցված է Հունիսի 23, 2010 (2010-06-23) 
  12. Murph Darren (Հունիսի 5, 2010 (2010-06-05)«iPhone 4 pre-orderers overwhelm servers, world on the brink of ending»։ Engadget։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18) 
  13. Ziegler Chris (Հունիսի 15, 2010 (2010-06-15)«AT&T sold out of iPhone 4 pre-orders for launch day»։ Engadget։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18) 
  14. «iPhone 4 Sales Top 1.7 million» (Press release)։ Apple Inc.։ Հունիսի 28, 2010 (2010-06-28)։ Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18) 
  15. Patel Nilay (Հունիսի 16, 2010 (2010-06-16)«600, 000 iPhone 4s pre-ordered, Apple apologizes for issues»։ Engadget։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18) 
  16. «iPhone 4»։ Maxis.com.my։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Նոյեմբերի 11, 2010 (2010-11-11) 
  17. <http://www.fin24.com/Business/iPhone-4-arrives-in-SA-20100920>
  18. <http://iphone.vinaphone.com.vn>
  19. <http://iphone.vietteltelecom.vn>
  20. Apple iPhone 4 To Be Launched on May 27 By Aircel, Airtel < Mobile Phones, Apple, High-End Phones, iOS, Mobile Phones < PC World India News < PC World.in
  21. «Liveblog: The Verizon iPhone»։ The Washington Post 
  22. It’s Official: Verizon Has The iPhone 4 : The Two-Way : NPR
  23. Raice Shayndi (Հունվարի 12, 2011 (2011-01-12)«Verizon Unwraps iPhone»։ The Wall Street Journal 
  24. White iPhone 4 delayed until spring | Circuit Breaker — CNET News
  25. Cheng Jacqui (Ապրիլի 27, 2011 (2011-04-27)«Finally: white iPhone 4 arrives April 28 on AT&T and Verizon»։ Ars Technica։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է Ապրիլի 27, 2011 (2011-04-27) 
  26. Apple — iPhone 4 — Спецификации
  27. Дизайн Apple IPhone 4 | Apple IPhone 4
  28. Ferra.ru — Предварительный обзор Apple iPhone 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]