Microsoft Excel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Microsoft ExcelMicrosoft կորպորացիայի կողմից ստեղծված Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթի կարևորագույն ծրագրերից մեկն է և տարածվածությամբ առաջատարը Էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ ծրագրերի շարքում։ Հասանելի է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերի համար։

Microsoft Excel-ը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես՝

  • տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու,
  • աշխատանքային ֆորմաների /շաբլոնների/ ստեղծման,
  • տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու,
  • որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
  • տվյալների վերլուծության և "ինչ, եթե?" սցենարների հաշվարկների կատարման,
  • տվյալների բազաների ստեղծման,
  • աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար։

Microsoft Excel-ը նախատեսված է տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են թվային տվյալների մեծ զանգվածների հետ։ EXCEL անվանումն առաջացել է Executable Cells կապակցությունից, որը նշանակում է "հաշվարկվող բջիջներ", սակայն շատերն էլ պնդում են, որ ծագումը ֆրանսերեն Excellent (գերազանց) բառից է։

Excel-ում գրաֆիկի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկի հիմնական տարրերը

Գրաֆիկի (Chart) նշանակությունը` թվային տվյալները ներկայացնող գրաֆիկական ձևեր։ Գրաֆիկները թույլ են տալիս ոչ միայն ավելի արտահայտիչ դարձնել թվերը և ցուցադրել տարբեր մեծությունների կամ մեծությունների փոփոխության հարաբերությունը, այլև լուծել խնդիրներ։

Առավել կարևոր հասկացություններ, որոնցից օգտվում են գրաֆիկների հետ աշխատելու սկզբունքները նկարագրելուց։ Կախված տվյալների ներկայացման գրաֆիկական ձևից` կան գրաֆիկների տարբեր տեսակներ (աղյուսակ 1)։ Excel-ը գրաֆիկ ստեղծում է որոշակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկը կախված է այն տվյալներից, ըստ որոնց կառուցված է այն, և դրանք փոփոխելուց մեխանիկորեն փոխվում է նաև գրաֆիկը։

Գրաֆիկի հիմնական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկի կառուցման համար կան բազմաթիվ տեսակներ։ Ստորև ներկայացված է դրանից մի քանիսը։

Աղյուսակ 1

Գծապատկեր Բացատրություն
Սյունակաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ տվյալների փոփոխությունը մի քանի օբյեկտներ համեմատելիս։ Սովորաբար արժեքները արտահայտվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Գծային
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ մեկ (կամ մի քանի) օբյեկտի տվյալների անընդհատ փոփոխությունը հավասար միջակայքում, ընդ որում տվյալները պետք է լինեն միևնույն մասշտաբի։ Սովորաբար արժեքները հավասարաչափ տեղաբաշխվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Շրջանաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են միայն մեկ տողով կամ մեկ սյունով, ընդ որում տվյալները պետք է ընդունեն դրական արժեքներ։ Ցանկալի է, որ արժեքների քանակը չգերազանցի յոթը։
XY(Կետային)
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով և սյուներով։ Այս դիագրամն ցույց է տալիս մի քանի շարքով տրված թվային արժեքների կամ երկու խումբ թվերի (X և Y կոորդինատների) հարաբերությունը, ընդ որում այդ արժեքները միավորվում են տվյալների մի կետում։ Հիմնականում կիրառվում են թվային արժեքների ներկայացման և համեմատման դեպքում, օր.` գիտական, վիճակագրական կամ ինժեներական տվյալների համար: Տվյալ դիագրաման կարելի է կիրառել, եթե պահանջվում է համեմատել տվյալների կետերի բազմություն` ինչքան շատ են տվյալները, այնքան հստակ է համեմատությունը։
Պղպջակաձև
Այս գրաֆիկը բնութագրվում է 3 պարամետրով` X առանցքի արժեքներով, Y առանցքի արժեքներով և պղպջակի չափը բնութագրող մեծությամբ: Առավել հարմար է տվյալները ներկայացվեն սյունակներով (առաջին սյունակի արժեքները ընդունելով X, երկրորդը` Y, երրորդը` չափը)։
Տերևաձև
Հնարավորություն է տալիս համեմատել մի քանի շարքով նկարագրված տվյալների (միմյանց հետ կապված) համախումբ։ Այս գրաֆիկի առավելությունը կայանում է նրանում, որ թույլ է տալիս միաժամանակ ուսումնասիրել շատ օբյեկտներ` իրենց տվյալների շարքով։
Տողաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հարմար է կիրառել առանձին տարրերի համեմատության ժամանակ, երբ արժեքները համեմատաբար մեծ են և տվյալները ներկայացվում են երկար սյուներով։
Մակերեսաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Այս տիպի գրաֆիկը կարելի է կիրառել, երբ անհրաժեշտ է ցուցադրել օպտիմալ կոմբինացիան տվյալների երկու խմբի։ Գույները և ստվարագծված տարածքը առանձնացնում են արժեքների միևնույն միջակայքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]