Մայքրոսոֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքրոսոֆթ
Microsoft logo (2012).svg
Microsoft building 17 front door.jpg
Ընկերության տեսակ Հասարակական
Հիմնադրված է ապրիլի 4, 1975
Հիմնադիր 1975
Վայր Redmond
Երկիր ԱՄՆ
Տնօրեն Սատյա Նադելլա
Գլխավոր անձինք Սատիա Նադելլա (գլխավոր տնօրեն)
Արդյունաբերություն Ծրագրերիմշակում
Արտադրանք Microsoft Office
Մայքրոսոֆթ Վինդոուզ
Xbox
Հասույթ $62,484 միլիարդ (2010)
Գործառնական շահույթ $24,098 միլիարդ (2010)
Զուտ շահույթ $18,760 միլիարդ (2010)
Աշխատողների թիվ 128076 մարդ (2014)
Ստորաբաժանումներ Microsoft Research
Նախկին Microsoft Mobile, Mojang AB[1], Microsoft Studios, Skype Technologies, Avanade, Microsoft Algeria, Microsoft Japan, Microsoft India և Microsoft India R & D
Սեփականատեր BlackRock, Սթիվ Բալմեր[2], Բիլ Գեյթս[2], The Vanguard Group, The Capital Group Companies և State Street Corporation
Կայք www.microsoft.com
Մասնակից է Alliance for Open Media
Բորսա ՆԱՍԴԱՔ
Պորտալ Portal:Microsoft
Microsoft Վիքիպահեստում

Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։

Հիմնվել է 1975 թ. Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, որոնք այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։

Ամեն ինչ սկսվեց 1975 թ., երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1975 թ. հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թ. ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Սեփականատերերը և կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը 2010 թվականին։

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Ստիվ Բալլմեր 4.66%,

Կազմակերպության հիմնումը (1972-1983)[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Corporation. Պատկերանշանի պատմությունը
Պատկերանշան Տարի

Microsoft logo (1982).svg Մայքրոսոֆթը դիմել է USPTO, պատկերանիշը գրանցելու համար (1982-1986)
Microsoft logo (1987) + slogan (1994).svg Ձևավորումը՝ Սքոթ Բեյկեր, օգտագործվել է 1986-2006։ Կարգախոսը՝ «Ու՞ր եք ուզում գնալ այսօր»[3][4]
Microsoft logo (1987) + slogan (2006).svg Microsoft օգտագործեց պատկերանիշը 2006—2011 թվականներին։
Microsoft logo (1987) + slogan (2011) horizontal.png Պատկերանիշը օգտագործվեց 2011—2012 թվականներին։
Microsoft logo (2012).svg Ներկայացվեց 2012 թվականի օգոստոսի 23-ին և օգտագործվում է մինչ այսօր[5]։

[ Մանկության ընկերներ Փոլ Ալլենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբն, փորձեցին էին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թ. նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում սակայն կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

1975 թ. հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենն զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թ. մարտին Ալբուկերկում՝ Նոր Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թ. ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թ. Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թ.՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։

Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research]) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալլենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

1984-1994։ Վինդոուզ և օֆիս[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին IBM ընկերության հետ համատեղ նոր OS/2 ծրագրային ապահովում մշակելու ընթացքում 1985 թվականի նոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկեց Microsoft Windows օպերացիոն համակարգը՝ MS-DOS համակարգի գրաֆիկական հավելումը։ Microsoft ընկերությունը 1986 թվականի փետրվարի 26-ին իր գրասենյակը տեղափոխեց Ռեդմոնդ և մարտի 13-ին ընկերությունն ստացավ հանրային ճանաչում։[6] Բաժնետոմսերի երաշխավորված աճը թույլ էր տալու ընկերությունից ունենալ 4 միլիարդատեր և 12,000 միլիոնատեր։[7]

1990 թվականին, IBM ընկերության հետ համագործակցության պատճառով, առևտրի համերկրային հանձնաժողովը ուշադրությունը սևեռել էր Microsoft ընկերության վրա՝ ենթադրելով դրա կործանումը։ Սա դարձավ ԱՄՆ կառավարության և ընկերության միջև տասնամյակ տևած բախումների սկիզբը։[8]

Microsoft ընկերությունը 1987 թվականի ապրիլի 2-ին[9] սարքավորումներ արտադրողների համար թողարկում է OS/2-ի իր տարբերակը, մինչդեռ ընկերությունը աշխատում էր նաև 32 բիթ օպերացիոն համակարգի՝ Microsoft Windows NT մշակման վրա՝ օգտագործելով OS/2 գաղափարները։ 1993 թվականի հուլիսի 21-ին այն մոդուլյար կերնելի և Win32 ծրագրավորման միջերեսի հետ ներկայացվեց, ինչև հնրավորություն տվեց տեղափոխելու 16 բիթ ծրագրերը ավելի հեշտությամբ։ Երբ Microsoft ընկերությունը հայտնեց IBM-ին NT օպերացիոն համակարգի մասին, OS/2 գործընկերությունը վատթարացավ։[10]

1990 թվականին Microsoft ընկերությունը ներկայացրեց իր Microsoft Office գրասենյակային փաթեթը։ Փաթեթը ներառում էր առանձին ծրագրեր, ինչպիսիք են Microsoft Word և Microsoft Excel։ Մայիսի 22-ին մայքրոսոֆթը թողարկեց Windows 3.0 օպերացիոն համակարգը՝ օգտագործողի գրաֆիկակական հղկված միջերեսով, Intel 386 պրոցեսորի համար պաշտպանության բարելավված հնարավորություններ։[11] Ե՛վ Office ծրագրային փաթեթը, և՛ Windows օպերացիոն համակարգը իրենց բնագավառներում դարձան գերակշռող։[12][13] Word ծրագրի մրցակից Novell ծրագիրը 1984-1986 թվականներին հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Microsoft-ը կիրառական ծրագրերի ինտերֆեյսից մի մաս բաց է թողնվել, որպեսզի ստեղծվի մրցակցություն։[14]

1994 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ արդարադատության պետդեպարտամենտի մենաշնորհության դեմ պայքարի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․ «սկսած 1988 թվականից մինչև 1994 թվականի հուլիսի 15-ը Microsoft ընկերությունը ներգրավվել է տարբեր սարքավորուներ արտադրողների՝ մշակելու հակահամագործակցային «մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրեր»։

«Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի շրջանակներում սարքավորումներ արտադրող ընկերությունները, որոնք վաճառում են կոնկրետ միկրոպրոցեսորներով համակարգիչներ, անկախ նրանից, թե տվյալ արտադրողը սարքը վաճառում է Microsoft օպերացիոն համակարգով, թե՝ ոչ, Microsoft ընկերությանը յուրաքանչյուր համակարգչի համար վճարում է հեղինակային իրավունքների վճար։ Սրա արդյունքում հեղինակային իրավունքների համար Մայքրոսոֆթ ընկերությանը վճարվում է հեղինակային իրավունքների համար գումար, եթե անգամ ընկերության ոչ մի ծրագիր չի օգտագործվում։ Սա հանդիսանում է տույժ կամ հարկ մրցակից օպերացիոն համակարգեր օգտագործելու համար։ Սկսած 1988 թվականից՝ Մայքրոսոֆթի «Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի օգտագործումը ավելացել է[15]։

1995-2005. համացանցը և 32-բիթ դարաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Գեյթսը «ԱՄՆ-ն ընդդեմ Մայքրոսոֆթի» դատական նիստի ժամանակ վկայություն տալիս, 1998[8]

1988 թվականին Բիլ Գեյթսը ցուցմունք է տալիս Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատավարության ընթացքում։ 1993 թվականին ԱՄՆ-ի արդարադատության վարչությունը իր վրա ստանձնեց առևտրի դաշնային հանձնաժողովի գործը, որը վերաբերվում էր Մայքրոսոֆթի և վարչության միջև գոյացած տևական իրավական ընդհարումներին[16]: Այն հանգեցրեց բազամթիվ համաձայնագրերի կնքմանը և հնարավորին միաձուլումների արգելափակմանը։ Մայքրոսոֆթը հարկ էր համարում նշել այն բոլոր ընկերություններին, ինչպիսին է օրինակ AOL-Time Warner-ը, որը հանդես էր գալիս նրա պաշտպանի դերում։

Ուսումնասիրելով Բիլ Գեյթսի «Համացանցի մակընթացային ալիքների մասին նշումներ»-ը՝ 1995 թվականի մայիսի 26-ին Մայքրոսոֆթը սկսեց վերանայել նրա առաջարկները, որի շնորհիվ համկարգչային ցանցերում և համաշխարհային Վեբ կայքերում ընդլայնեց իր արտադրանքի գիծը։ 1995 թվականի օգոստոսի 24-ին ընկերությունը թողարկեց Windows 95-ը, որը բաղկացած էր առաջնահերթ բազմախնդրությունից, նոր մեկնարկային կոճակով բոլորովին նոր միջներեսից և 32-բիթ համատեղելիությունից[17][18]: Ինչպես NT-ին, այն նույնպես ապահովում էր Win32 API –ն։ Windows 95-ը միավորվեց MSN առցանց ծառայության և Internet Explorer OEM-ձեռնարկատերերի վեբ զննարկչի (բրաուզերի) հետ։ Internet Explorer-ը միավորված չէր մանրածախ Windows 95 արկղների հետ, որովհետև նրանք արդեն թողարկվել էին նախքան թիմի վեբ զննարկչի ավարտը, և դրա փոխարեն ընգրկվեցին Windows 95 Plus! փաթեթի մեջ։

1996 թվականին նոր շուկաների հետ միավորվելով՝ Microsoft և NBC Universal-ը ստեղծեցին MSNBC 24/7 կաբելային նոր կայանը[19]: Մայքրոսոֆթը ստեղծեց Windows CE 1.0-ը, մի նոր օպերացիոն համակարգ, որը նախագծված էր դանդաղ հիշողությամբ և այլ խոչընդոտներով օժտված սարքավորումների համար, ինչպիսիք են օրինակ անհատական թվային օգնականները[20]: 1997 թվականի հոկտեմբերին արդարադատության բաժինը միջնորդեց Դաշնային շրջանային դատարանում՝ նշելով, որ Մայքրոսոֆթը խախտել է 1994 թվականին կնքած համաձայնագիրը, և դիմեց դատարանին դարեցենել Internet Explorer-ի համագործակցությունը Windows-ի հետ։

2000 թվականի հունվարի 13-ին Բիլ Գեյթսը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանձնում է Սթիվ Բալմերին, ով[Բիլ Գեյթսի քոլեջի վաղեմի ընկերներից էր և ով համագործակցում է ընկերության հետ 1980 թվականից ի վեր, որտեղ զբաղեցնում է ծրագրային ապահովման՝ Software-ի գլխավոր ճարտարապետի տեղը։

1999 թվականին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում նաև Մայքրոսոֆթը, ստեղծեցին Վստահված Համակարգչային Հարթակ Միություն, որն ի թիվս այլ բաների բարձացնում է անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանում է մտավոր սեփականությունը՝ փոփոխություններ հայտնաբերելով ապարատային և ծրագրային ապահովման միջոցով։ Քննադատները գտնում էին, որ այդ միությունը անխնա սահմանափակում է սպառողների կիրառման հնարավորությունները ծրագրային ապահովման մեջ, այն բանի մեջ, թե ինչպես են համակարգիչներն ընկալում թվային իրավունքների կիրառման ձևը, օրինակ այն սցենարը, որտեղ համակարգիչը ոչ միայն ապահովված է իր սեփականատիրոջ համար, այլ նաև ինքն իր հերթին ապահովված է իր սեփականատիրոջից[21][22]:

2000 թվականի ապրիլի 3-ին կայացավ Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատական գործի վճիռը[23], որի արդյունքում ընկերությունը ստացավ «չարաշահող մոնոպոլիա» անվանումը[24]: 2004 թվականին այդ որոշումը հաստատեց ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը[6]: 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Մայթրոսոֆթը արտադրում է Windows XP –ին՝ NT կոդային բազայի մեջ միավորելով հիմնական և NT գծերը[25]: Նույն տարում, ավելի ուշ ընկերությունը թողարկում է Xbox-ը՝ մտնելով կոնսոլ խաղային շուկա, որտեղ առաջատար դիրքեր էին գրավում Sony և Nintendo ընկերությունները։

2004 թվականի մարտին Եվրոպական Միությունը ներկայացնում է ընկերությանը հակամենաշնորհային դատական հայց՝ վկայակոչելով, որ այն Windows OS-ի հետ մեկտեղ չարաշահում է իր գերիշխանությունը, որն էլ հանգեցնում է €497 միլիոն ($613 միլիոն) դատական տուրքի և որ պարտավորեցնում էր վերաարտադրել Windows XP-ի նոր տարբերակ, որն իր մեջ չի ներառի Windows Media Player, Windows XP Home Edition N, ինչպես նաև Windows XP Professional N[26][27]։

Օպերացիոն համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան սերվերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվերային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային սարքավորումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպերիմենտային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ-հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows-ի հիմնական բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենյակային հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստեղծագործական» հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակավիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Web-կողմնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարան, SDK և API[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվերային հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր և ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox Live՝

PC՝

Բիզնես կառավարման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DSHM Group
  • Softings Inc.
  • Solaris LLC
  • Bincs Of Gigft Co.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mojang.com/2014/09/yes-were-being-bought-by-microsoft/ Ստուգված է օգոստոսի 16-ին 2016:
  2. 2,0 2,1 http://www.microsoft.com/investor/Downloads/Investor%20Services/Information%20for%20Investors/2014_Proxy_Statement.docx
  3. «The Rise and Rise of the Redmond Empire»։ Wired։ декабрь 1998։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 18 августа 2008 
  4. Randi Schmelzer. (9 января 2006)։ «McCann Thinks Local for Global Microsoft»։ Adweek։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 18 августа 2008 
  5. «Microsoft Unveils a New Look»։ Microsoft։ август 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 23 августа 2012 
  6. 6,0 6,1 «Microsoft Chronology»։ CBS News (CBS Interactive)։ Վերցված է օգոստոսի 5, 2010 
  7. Bick, Julie (մայիսի 29, 2005)։ «The Microsoft Millionaires Come of Age»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 3, 2006 
  8. 8,0 8,1 «U.S. v. Microsoft: Timeline»։ Wired։ նոյեմբերի 4, 2002։ Վերցված է հուլիսի 17, 2010 
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Allan_2001 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Thurrott, Paul (հունվարի 24, 2003)։ «Windows Server 2003: The Road To Gold»։ winsupersite.com։ Penton Media։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 4, 2010-ին։ Վերցված է հուլիսի 15, 2010 
  11. Athow, Desire (մայիսի 22, 2010)։ «Microsoft Windows 3.0 Is 20 Years Old Today!!!»։ ITProPortal։ Վերցված է ապրիլի 4, 2012 
  12. Miller Michael (օգոստոսի 1, 1998)։ «Windows 98 Put to the Test (OS Market Share 1993–2001)»։ PC Magazine։ Վերցված է հուլիսի 3, 2010 
  13. McCracken, Harry (սեպտեմբերի 13, 2000)։ «A Peek at Office Upgrade»։ PCWorld։ Վերցված է հուլիսի 4, 2006 
  14. Waner, Jim (նոյեմբերի 12, 2004)։ «Novell Files WordPerfect Suit Against Microsoft»։ internetnews.com։ Վերցված է հուլիսի 15, 2010 
  15. «Competitive Impact Statement : U.S. v. Microsoft Corporation»։ Justice.gov։ Վերցված է մայիսի 11, 2011 
  16. Borland, John (ապրիլի 15, 2003)։ «Victor: Software empire pays high price»։ CNET (CBS Interactive)։ Վերցված է հուլիսի 16, 2010 
  17. Cope, Jim (March 1996)։ «New And Improved»։ Smart Computing (Sandhills Publishing Company) 4 (3)։ Վերցված է հուլիսի 16, 2010 (չաշխատող հղում)
  18. Pietrek Matt (March 1996)։ «Windows 95 Programming Secrets» (PDF)։ IDG։ ISBN 1-56884-318-6։ Վերցված է հուլիսի 17, 2010 
  19. «Marketplace: News Archives»։ Marketplace։ American Public Media։ հուլիսի 15, 1996։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 23, 2004-ին 
  20. Tilly, Chris։ «The History of Microsoft Windows CE»։ HPC:Factor։ Վերցված է օգոստոսի 18, 2008 
  21. Markoff, John (հունիսի 20, 2002)։ «Fears of Misuse of Encryption System Are Voiced»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 7, 2010 
  22. Stajano, Frank (2003)։ «Security for whom? The shifting security assumptions of pervasive computing»։ Software Security—Theories and Systems։ Lecture notes in computer science (Springer-Verlag Berlin Heidelberg) 2609: 16–27։ doi:10.1007/3-540-36532-X_2։ ISBN 978-3-540-00708-1։ Վերցված է հուլիսի 6, 2010 
  23. «United States v. Microsoft»։ U.S. Department of Justice։ Վերցված է օգոստոսի 5, 2005 
  24. Jackson, Thomas Penfield (նոյեմբերի 5, 1999)։ «U.S. vs. Microsoft findings of fact»։ U.S. Department of Justice։ Վերցված է օգոստոսի 18, 2008 
  25. Thurrott, Paul (հոկտեմբերի 26, 2001)։ «WinInfo Short Takes: Windows XP Launch Special Edition»։ Windows IT Pro (Penton Media)։ Վերցված է հուլիսի 16, 2010 
  26. «Microsoft hit by record EU fine»։ CNN։ մարտի 25, 2004։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 13, 2006-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  27. «Commission Decision of 24.03.2004 relating to a proceeding under Article 82 of the EC Treaty (Case COMP/C-3/37.792 Microsoft)» (PDF)։ Commission of the European Communities։ ապրիլի 21, 2004։ Վերցված է օգոստոսի 5, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մայքրոսոֆթ հոդվածին