GitHub

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GitHub
Изображение логотипа
github.com(անգլ.)
ԿարգախոսSocial Coding
Տեսակինտերնետ ծառայություն, forge?, data library?, identity provider?, Ցանցի կիրառական ծրագիր, repository hosting service?, repository web interface?, սոցիալական ցանց և crowdsourced project?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրանցումպարտադիր չէ դիտման համար
Լեզուանգլերեն[1][2]
ՍեփականատերՄայքրոսոֆթ[3][4]
Մայրական ընկերությունՄայքրոսոֆթ
ՀեղինակTom Preston-Werner?, Chris Wanstrath? և P. J. Hyett?
Բացվածհոկտեմբերի 19, 2007[5]
Ընթացիկ կարգավիճակաշխատում է
Commons-logo.svg GitHub Վիքիպահեստում

GitHub, IT-նախագծերի հոսթինգի և նրանց համատեղ մշակման համար նախատեսված խոշորագույն վեբ-ծառայություն[6]։ Հիմնվել է Git տարբերակների կառավարման համակարգի վրա և մշակվել է Ruby on Rails-ով[7] և Erlang-ով Github, Inc ընկերության կողմից (նախկինում՝ Logical Awesome)[8]:

Ծառայությունը լիովին անվճար է բաց ելքային կոդով նախագծերի համար և տրամադրում է դրանց բոլոր հնարավորությունները (SSL-ը ներառյալ[9]), իսկ մասնավոր նախագծերի համար առաջարկվում են տարբեր վճարովի սակագնային պլաներ[10]։

Ծառայության կարգախոսը՝ «Social Coding» է, հայերեն կարելի է թարգմանել որպես՝ «Գրում ենք կոդ միասին»։ Շապիկների վրա տպվում է լիովին այլ գրառում՝ «Fork you!» (Ճյուղավորվի՛ր)[11]։ Մի կողմից այն համահունչ է անգլալեզու հայհոյանքի հետ և ակնարկում է ոչ ֆորմալ միջավայրի մասին։ Մյուս կողմից այդ բառերը հիշեցնում են, որ Git-ով կարելի է հեշտ և անցավ նոր ճյուղեր ստեղծել, սակայն բաց ելքային կոդով նախագծերի մշակողները ճյուղերի ստեղծմանը բացասական են վերաբերվում[12]։

GitHub-ի թալիսմանը ութոտնուկ-կատուն է (անգլ.՝ octocat), որը, չնայած հայտնի դարձած մոլորությանը, ոչ մի կապ չունի «Octocat Adventure» կարճամետրաժ ֆիլմի հետ, այլ պարզապես գտնվել է Թոմ Փրեսթըն-Վերների կողմից iStock Photo-ում[13]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքի հեղինակները GitHub-ը՝ «մշակողների սոցիալական ցանց» են անվանում։ Բացի կոդի հրապարակումից, մասնակիցները կարող են նաև շփվել, մեկնաբանել իրար խմբագրումները, ինչպես նաև հետևել ծանոթների նորություններին։ Git-ի լայն հնարավորությունների օգնությամբ ծրագրավորողները կարող են միացնել իրար ռեպոզիտորիաները. GitHub-ը դրա համար առաջարկում է հարմար ինտերֆեյս և կարողանում է ամեն մասնակցի ներդրումը ծառի տեսքով ներկայացնել։

Նախագծերի համար կան սեփական էջեր, փոքրիկ Վիքիներ և սխալների հետապնդման համակարգեր։ Հենց կայքում կարելի է ծրագրավորման լեզուների մեծամասնության սինտաքսիսի լուսավորմամբ դիտել նախագծերի ֆայլերը։

  • Վճարովի սակագների վրա կարելի է ստեղծել մասնավոր ռեպոզիտորիաներ, որոնք հասանելի են սահմանափակ թվով օգտատերերի։
  • Կա ծառայության վեբ-ինտերֆեյսից ֆայլերի ուղղակի ավելացման հնարավորություն[14]։
  • Նախագծերի կոդը կարելի է ոչ միայն պատճենել Git-ի օգնությամբ, այլ նաև կայքից ներբեռնել հասարակ արխիվների տեսքով։
  • Բացի Git-ից, ծառայությունը աջակցում է կոդի ստացում և խմբագրում SVN-ով[15][16] և Mercurial-ով[17]։
  • Կայքում կա կոդի հատվածների արագ հրապարակման համար նախատեսված gist.github.com pastebin-ծառայություն։

Նախկինում Ruby-նախագծերը կարող էին ավտոմատ կերպով հրապարակվել նաև RubyGems ծառայությունում, սակայն 2009 թվականի հոկտեմբերին GitHub-ը հրաժարվել է տվյալ ծառայությունից[18]։

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասնավոր ռեպոզիտորիան ստեղծվել է 2008 թվականի հունվարի 12-ին։ 2011 թվականի վերջին նախագծերում արդեն եղել է ավելի քան մեկ միլիոն գրանցված օգտատեր[19] և ավելի քան երկու միլիոն ռեպոզիտորիաներ[20]։ 2017 թվականի մարտի դրությամբ կայքում գոյություն է ունեցել ավելի քան 58 միլիոն ռեպոզիտորիա[21]։

2008 թվականի վերջին GitHub-ը ստացել է «Լավագույն սթարթափ-դեբյուտ» մրցանակը[22]։

GitHub-ը առավել հայտնի է Ruby-մշակողների միջև[23]։ Բացի այդ, խոշոր IT-ընկերություններ այդ ծառայությունում հրապարակում են իրենց պաշտոնական ռեպոզիտորիաները.[24]

GitHub-ում իրենց բաց նախագծերները հրապարակում են ԱՄՆ-ի ֆեդերալ գործակալությունները[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gist.github.com/a4b4fac18beb08335919
  2. http://github.com/blog/679-github-in-your-language
  3. Microsoft to acquire GitHub for $7.5 billion — 2018.
  4. A bright future for GitHub — 2018.
  5. https://www.slideshare.net/err/inside-github/28-2007_octoberThe_rst_commit_was
  6. GitHub Dominates the Forges — GitHub
  7. Ruby on Rails: Applications Archived 2012-04-30 at the Wayback Machine.
  8. Meet the Developers — GitHub
  9. «Sidejack Prevention Phase 2: SSL Everywhere»
  10. Plans & Pricing — GitHub
  11. «GitHub Shirts Now Available!»
  12. ««Look at the Numbers!»»։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-05-ին։ Վերցված է 2018-04-14 
  13. What is the story behind Github’s octocat mascot? на Quora, ответ PJ Hyett.
  14. «Creating files on GitHub · GitHub Blog»։ Վերցված է 2013-01-29 
  15. Announcing SVN Support — GitHub
  16. Subversion Write Support — GitHub
  17. «Hg-Git plugin for Mercurial, adding the ability to push to and pull from a Git server repository from Mercurial»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2018-04-14 
  18. Gem Building is Defunct — GitHub
  19. One Million — GitHub
  20. Those are some big numbers — GitHub
  21. «Build software better, together» (անգլերեն)։ GitHub։ Վերցված է 2017-05-03 
  22. Congratulations To the Crunchies Winners; Facebook Takes Top Prize For Second Year
  23. Hackers Agree: GitHub Rocks — GitHub
  24. Popular Watched Repositories — GitHub Archived 2010-04-19 at the Wayback Machine.
  25. facebook’s Profile — GitHub
  26. twitter’s Profile — GitHub
  27. palm’s Profile — GitHub
  28. yahoo’s Profile — GitHub
  29. Perl mirror on GitHub
  30. Perl’s first commit, 1987-12-17
  31. Scala SVN -> Github Migration | The Scala Programming Language
  32. scala/scala — GitHub
  33. Riding Rails: Rails premieres on GitHub
  34. CyanogenMod (CyanogenMod Android) · GitHub
  35. PHP source now available on GitHub · GitHub
  36. Valve’s Profile — GitHub
  37. Apple’s Profile — GitHub
  38. https://code.gov/#/explore-code/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]