Sysinternals

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Sysinternals
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1996
ՀիմնադիրMark Russinovich?
ՎայրՕստին, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մայր ընկերությունՄայքրոսոֆթ
Կայքsysinternals.com

Sysinternals (հայտնի է նաև ինչպես «Winternals»), կազմում է Microsoft Technet կայքի մասը, որը առաջարկում է տեխնիկական միջոցներ և հավելվածներ Microsoft Windows-ը դիագնոստիկաի ընթարկելու, սխալների ուղղման և այլնի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sysinternals կայքը ստեղծվել է 1996 թվականին և պատկանել է «Winternals Software LP» ընկերությանը, որը տեղակայված է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում։

Կայքը իր գործունեությունը սկսել է ծավալել երկու ծրագրավորողների գլխավորությամբ՝ Մարկ Ռուսսինովիչի և Բրայս Կոգսվելլի։

2006 թվականի հուլիսի 18-ին Microsoft ընկերությունը ամբողջությամբ գնեց «Winternals» ընկերությունը իր ողջ ապրանքներով։

Վեբ կայքը առաջարկում է բազմաթիվ անվճար գործիքներ ադմինների և մոնիտորինգի համար այն համակարգիչների համար, որոնք աշխատում են Microsoft Windows օպերացիոն համակարգերով։ Ողջ ծրագրային ապահովումը կարելի է գտնել Microsoft-ի կայքում։

2011 թվականի հունվորին Microsoft-ը Microsoft Technet կայքից ջնջեց նախկին ներքին կոդերը։ Այս քայլը Microsoft բացահայտեց նրանով, որ ներքին կոդերը կարող են խնդիրներ առաջացնել Windows օպերացիոն համակարգի այլ ծրագրերի համար[1]։

Winternals Software LP[խմբագրել | խմբագրել կոդը]

«Winternals Software LP»-ը հիմնադրվել է Մարկ Ռուսսինովիչի և Բրայս Կոգսվելլի կողմից։ Նրանցից առաջինը ռուտկիտ էր գտել «Sony BMG» սկավառակների վրա, որի մասին նա պատմել էր իր բլոգում, ինչն էլ մեծ սկանդալ էր առաջացրել[2]։

2006 թվականի ապրիլին Geek Squad, որը աշխատում էր Best Buy-ի հետ, մեղադրվեց «Winternals»-ի ոչլիցենզավորված տարբերակի օգտագործման մեջ։ Խնդիրը կայանում էր նրանում, որ այդ ընկերությունները սկսել էին վաճառել ծրագարյին ապահովումը ավելի էժան գնով, իսկ դա համարվում է հեղինակային իրավունքների խախտում։ Եվ այսպիսով բացեց դատական գործ, որի ընթացքում «Winternals» փաստաբան Դէվիդ Ուիվերը հայտարարեց, որ այդ ընկերությունները պատճառել են միլլիոնավոր դոլլարների վնաս։ Դատի լսման օրը ընդունվեց 2006 թվականի մայիսի 12-ին Օստին քաղաքում։ Եվ նույն տարում ապրիլի 12-ին դատարանը գոհացրեց «Winternals»-ի պահանջները և այն, որ այդ երկու ըննկերությունները պետք է 20 օրվա մեջ դադարեցնեն առանց լիցեզիաի ծրագրային ապահովման տարածումը[3]։

2006 թվականի հուլիսի 18-ին Microsoft-ը գնեց ընկերությունը իր ողջ ապրանքնաիշներով։

Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Sysinternals»-ը օգտատերերին է տրամադրում մեծ քանակության անվճար հավելվածներ, որոնցից շատերը ակտիվ մշակվում են Մարկի և Բրայսի կողմից՝ «Process Explorer», «AutoRuns», «RootkitRevealer», «Contig», «PageDefrag» և շատ այլ ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ 65-ին են[4]։

Ինչպես նաև հայտնի են այնպիսի ծրագրեր ինչպիսին են Administrator Pack, որը իր մեջ ներառում է ERD Commander 2005, Remote Recover 3.0, NTFSDOS Professional 5.0, Crash Analyzer Wizard, FileRestore 1.0, Filemon Enterprise Edition 2.0, Regmon Enterprise Edition 2.0, AD Explorer Insight for Active Directory 2.0, TCP Tools ծրագրերը։

2010 թվականի մայիսի 19-ին Sysinternals-ը թողարկեց իր առաջին ծրագիրը, Microsoft կողմից գնումից հետո։ Ծրագիրը կրում էր «RAMmap» անունը և նախատեսված էր համակարգչի ֆիզիկական հիշողության մոնիթորինգի համար։ RAMmap-ը աշխատում է միայն Windows Vista-ի և բարձր օպերացիոն համակարգերի վրա։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]